Այս էջը հաստատված է

Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջանն ընդգրկում է Տավուշի մարզը և ԳԵղարքունիքի մարզի հյուսիս-արլ. հատվածը։ Արմ-ից և հս-արմ-ից եզրավորված է Գուգարաց լ-շղթայի մասնատված անտառապատ լանջերով, հվ-ից և հվ-արլ-ից՝ Փամբակի, Արեգունու և Միափորի լ-շղթաներով, արլ-ից՝ Կոտի դաշտավայրով։

Տեղանքն ունի հվ-արմ-ից հս-արլ. թեքություն։ Միջին բարձր․ մոտ 1000 մ է, առաավելագույնը՝ 2993 մ (Մուրղուզ լ.)։ Հս-ում է Բագրատաշենի հարթավայրը (բարձր․՝ 375 մ, ՀՀ ամենացածր վայրը)։ Լեռն․ խիստ կտրտված մակերևույթին բնորոշ են զառիվեր լանջերը, քարափները, խոր, նեղ կիրճերն ու գետահովիտները։ Ռելիեֆի գլխավոր տարրը շրջանի տարածքը հվ-արմ-ից հս-արլ. հատող Աղստևի գեղատեսիլ հովիտն է։ Միջլեռն. գոգահովիտները ծածկված են ջրաբերուկներով և սողանքային նստվածքներով (սողանքներն առավել տարածված են Դիլիջանի գոգավորության սահմաններում)։ Արմ-ում ձգվող Գուգարաց լ-շղթայից ճյուղավորվում և իրարից խոր կիրճերով բաժանվում են Կոտմանի, Ոսկեպարի, Մթնասարի, Իջևանի (Կայենի) անտառապատ լ-ճյուղերը։ Հվ-ում Միափորի լ-շղթայից սկսվում և հվ-արմ-ից հս-արլ. միմյանց զուգահեռ ձգվում են Հախումի, Կենաց, Տավուշի ու Խնձորուտի համանուն գետահովիտներով բաժանվող անտառապատ լ-ճյուղերը, որոնք, աստիճանաբար ցածրանալով, ձուլվում են Կուրի դաշտավայրին։ Կան հարթ, սեղանաձև լ-գագաթներ (Պաղակն՝ 2072 մ, Հովք՝ 2507 մ, Մեծ Մայմեխ՝ 2642 մ), ռելիեֆի կարստային ձևեր։ Հվ-արմ-ում Սևանի լ-անցքով շրջանը կապվում է Սևանա լճի ավազանին։

Կան ծծմբային հրաքարի, վիմագր. քարի, մարմարի, կրաքարի, դոլոմիտի, ագաթի, բենթոնիտային կավերի, ցեոլիտի, քարածխի պաշարներ, հանք․ ջրերի ելքեր (Բլդանի, Մարգահովտի, Թթուջրի, Վազաշենի և այլն)։ Շահագործվում են Սարիգյուղի կավերի հանքավայրը, «Դիլիջան» հանք, ջուրը։

Կլիման չափավոր տաք է։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր մերձարևադարձային (շոգ ամառ, մեղմ ձմեռ) և բարեխառն (մեղմ ամառ) կլիմայի տիպերը։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900-2100 ժ է, անարև օրերի թիվը՝ 65։ հյուսիսում հունվ. միջին ջերմաստիճանը -1-ից 1 °C է։ Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ հարավում ձմեռը ցուրտ է. ճամբարակում հունվ. միջին ջերմաստիճանը -5,3 °C է, նվազագույնը՝ -35 °C։ Քամիների առավելագույն արագությունը դիտվում է ձմռանը։ Գարունը հս. ցածրադիր մասերում կարճատև է, մեղմ, հարավում՝ համեմատաբար տևական, ամառը տևական է, չափավոր շոգ, ամսական միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստ-ին՝ 21-22 °C, առավելագույնը՝ 36 °C։ Հարավային լեռն, գոտում ամառը բարեխառն է, ամսական միջին ջերմաստիճանը՝ 14-18 °C, առավելագույնը՝ 27 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։

Ջրագր. ցանցը պատկանում է Կոտի ավազանին։ Գետերն արագահոս են, սահանքավոր։ Հյուսիս-արևմուտքում՝ Լոռու մարզի սահմանով, հոսում է ԴԵբեդը։ Ամենամեծ գետը Աղստևն է՝ Բլդան, Գետիկ, Հաղարծիև, Սառնաջուր վտակներով, տարածքով հոսում են Հախում, Տավուշ, Խնձորուտ, Կողբ, Կիրանց, Ոսկեպար գետերը։ Կառուցվել են Ոսկեպարի (Ջողազի), Այգեձորի, Տավուշի, Հախումի ջրամբարները։ Տարածքում է Պարզ լիճը։

Շրջանում հերթափոխվում են լ-տափաստանային, լ-անտառային և մերձալպյան լանդշաֆտային գոտիները։

Տարածքի մոտ 50 %-ն զբաղեցնում են անտառները (հաճարենի, կաղնի, բոխի, թխկի, լորենի, հոնենի), ենթանտառում տարածված են պտղատու թփուտները (մոշենի, մասրենի և այլն)։ Անտառի վերին սահմանում ենթալպյան բարձրախոտ նոսրանտառային բուսատեսակներ են, լ-զանգվածների գագաթնային գոտում՝ ալպյան բուսականություն։ Շրջանի հվ. հատվածը ներառված է Դիլիջան ազգային պարկի մեջ։ Տարածքում են Իջևանի, Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի կենու պուրակ, Գետիկի արգելավայրերը։