Այս էջը հաստատված է

կառուցվածքը և իրավունքը» (ռուս․, 1963), «Մխիթար Գոշը և Հայոց դատաստանագիրքը» (1965), «Կիլիկիայի հայկական պետության և իրավունքի պատմություն» (1978), Խոսրով Թորոսյանի աշխատասիրությամբ 1975-ին լույս տեսած Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ի գիտաքննական բնագիրը, «Դատարանը և դատավարությունը Հայաստանում. X-XIII դդ.» (ռուս․, 1985) և այլ աշխատություններ։

Արժեքավոր են նաև Սուրեն Արևշատյանի «Շահապիվանի ժողովի կանոնները. հայ իրավունքի հնագույն հուշարձան» («Պատմա-բանասիրական հանդես», ռուս․, 1959) ուսումնասիրությունը, Վարդգես Հակոբյանի աշխատասիրությամբ՝ «Կանոնագիրք Հայոց»-ը (Ա, Բ գրքեր, 1964, 1971), Սմբատ Հովհաննիսյանի «Ամուսնաընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում. IV-IX դդ.» (1976) աշխատությունը և այլն։ Շահապիվանի ժողովի կանոնների գիտաքննական բնագիրը պատրաստել և դրանց բովանդակությանն է անդրադարձել նաև պատմաբան Ներսես Ակինյանը («Շահապիվանի ժողովի կանոնները», «Հանդես ամսօրյա», 1979)։

Խորհրդային հետագա տարիներին գիտական հետազոտություններ են արվել պետության և իրավունքի, քաղաքական և իրավ․ մտքի պատմության (Հովհաննես Հովսեփյան, Շահեն Պետրոսյան, Մովսես Խաչատրյան, Խոսրով Թորոսյան, Վահե Ստեփանյան, Ներոն Ապիյան և ուրիշներ), պետության և իրավունքի տեսության (Վարդան Մուսախանյան և ուրիշներ), պետական վարչական իրավունքի և խորհրդային շին-յան (Արմենակ Բեգյան, Հովհաննես Մեսրոպյան, Ավագ Լալայան, Վլադիմիր Նազարյան, Սուրեն Օսիպյան, Ռոբերտ Ենգիբարյան, Հենրիկ Խաչատրյան, Նորիկ Այվազյան և ուրիշներ), քրեական իրավունքի (Արշակ Թովմասյան, Մակիչ Ուզունյան, Գեորգի Սարկիսով, Իոսիֆ Արաբյան և ուրիշներ), քաղաքաց. իրավունքի (Վռամշապուհ Թադևոսյան, Արտավազդ Գևորգյան, Գեորգի Կասաբով, Գեղամ Ղարախանյան, Տարիել Բարսեղյան և ուրիշներ), քրեական ու քաղաքաց. դատավարությունների (Սմբատ Հովհաննիսյան, Սոս Գևորգյան, Հարություն Պիվազյան, Ռաֆիկ Պետրոսյան և ուրիշներ), քրեագիտության (Գեորգի Հախումյան, Բագրատ Հովհաննիսյան, Վլադիմիր Սահակյան, Լևոն Օհանյան և ուրիշներ), միջազգային իրավունքի (Աղասի Եսայան, Վոլոդյա Մարուխյան և ուրիշներ) և իրավունքի այլ բնագավառներում։ Հրատարակվել են «Սովետական Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» աշխատությունը, բուհ․ ձեռնարկներ («Հայկական ՍՍՀ քաղաքացիական իրավունք», հ. 1-2, 1978, 1982, Ա. Թովմասյան, «Սովետական քրեական իրավունք», հ. 1-5, 1971-88, Աղասի Եսայան, «Միջազգային իրավունք», 2 լրց. և բարեփոխ. հրատարակություն, 1983, և այլն)։

Հայաստանից դուրս իրավագիտության ոլորտում մեծ հաջողությունների են հասել իրավաբան-միջազգայնագետ Յուրի Բարսեղովը, իրավունքի նոր՝ ազատական իրավաբ. տեսության հիմնադիր, ՌԴ ԳԱ անդամ Վլադիկ Ներսեսյանցը, իրավունքի տեսաբան Ստեփան Քեչեկյանը (երեքն էլ՝ Մոսկվա) և ուրիշներ։

Արդի փուլում հայ իրավագիտությունն զգալի հաջողությունների է հասել հատկապես դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, հայ իրավունքի պատմության ու տեսության առանձին հիմնախնդիրների մշակման բնագավառներում։ ԵՊՀ իրավաբ. ֆակ-ում կազմել և հրատարակել են 20-ից ավելի բուհ․ դասագրքեր՝ պետության և իրավունքի տեսության, սահմանադրական իրավունքի, քաղաքաց. իրավունքի և քաղաքաց. դատավարության, քրեական իրավունքի և քրեական դատավարության, միջազգային հանրային ու միջազգ. մասնավոր իրավունքի, քրեագիտության և այլ առարկաների վերաբերյալ։

ՀՀ-ի անկախացումից հետո զարգացել են իրավագիտական մի շարք ճյուղեր, մասնավորապես՝ սահմանադրական իրավունքի տեսությունը։ Ակնառու են Վ. Նազարյանի, Գագիկ Հարությունյանի, Ն. Այվազյանի, Հ. Խաչատրյանի, Գևորգ Դանիելյանի, Արմեն Հարությունյանի և ուրիշներ աշխատությունները։ Հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության սահմանադրական մեկնաբանությունները» աշխատությունը (համահեղ․, 2010, խմբներ՝ Գ. Հարությունյան, Արթուր Վաղարշյան)։ Քրեական իրավունքի և քրեակատարող. իրավունքի տեսության բնագավառում հիշարժան են Արա Գաբուզյանի, Սերժիկ Ավետիսյանի, Հարություն Խաչիկյանի, Միքայել Գրիգորյանի, Ստեփան Ծաղիկյանի, Ռոբերտ Ավագյանի, Արամ