(Ա. Արզումանյան, Ա. Առաքելյան, Ն. Թովմասյան, Զ. Բաշինջաղյան)։
Ուսումնասիրություններ են կատարվել կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացման (Տ. Խաչատուրով), հիմն․ ֆոնդերի վերարտադրության, արտադրության կառավարման, տնտեսական հաշվարկի, գիտատեխ. առաջադիմության (Ա. Առաքելյան, Բ. Եղիազարյան, Հ. Խաչատրյան, Ա. Մխիթարյան, Գ. Խանիկյան), ազգային հարստության, հասարակական ամբողջ․ արդյունքի, ազգային եկամտի արտադրության և բաշխման (Մ. Ադոնց, Ց. Մահտեսյան, Գ. Հարությունյան, Մ. Սարգսյան, Թ. Թորոսյան), ֆինանսավարկային հարաբերությունների տեսության, գործն․ կիրառության (Ղ. Շաքարյան, Դ. Ալավերդյան, Վ. Խլղաթյան, Ի. Ավետիսյան, Ս. Սիտարյան), միջճյուղային կապերի ու հաշվեկշռի (Շ. Մարգարյան, Մ. Գևորգյան) վերաբերյալ։
1960-ական թթ-ից ձևավորվել է տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ուղղությունը։ Քննարկվել են ժողտնտեսության ճյուղային և տարածքային, կապիտալ ներդրումների, գիտատեխ. առաջադիմության արդյունավետության գնահատման, վերլուծության, պլանավորման ու մոդելավորման տեսության և կիրառման հարցերը (Ա. Աղանբեգյան, Բ. Եղիազարյան, Յու. Մովսիսյան, Վ Դադայան, Ս. Այվազյան, Ս. Սարգսյան, Վ. Խլղաթյան, Ա. Կարապետյան, Բ. Շահնազարյան, Ս. Ղանթարջյան, Վ Կարաբեկով, Վ. Թորոյան, Վ. Բոստանջյան)։
Հետազոտություններ են կատարվել ընդհանուր տնտեսական հասկացությունների ու հարցերի (Մ. Քոթանյան), արտադրող․ և անարտադրող. աշխատանքի (Վ. Ներկարարյան), բնակչության կենսամակարդակի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, անհրաժեշտ և հավելյալ արդյունքի բովանդակության (Գ. Ղարիբյան), շահույթի ու շահութաբերության (Ռ. Կարագեդով), գնագոյացման (Վ. Ղազանչյան), աշխատուժի վերարտադրության, տնտեսական շահերի և նյութ․ խթանման (Գ. Կիրակոսյան, Հ. Պողոսյան) հարցերի վերաբերյալ։ Աշխատություններ են գրվել քաղաքի և գյուղի էական տարբերությունների վերացման (Ս. Բադալյան), պլանավորման տեսության (Հ. Թումանյան, Ա. Կիրակոսյան), տնտեսական մեխանիզմի (Ռ. Միրզոյան), տարածքային կառավարման կատարելագործման (Յու. Սուվարյան, Հ. Սարգսյան, Հ. Ղուշչյան), աշխատանքի և արտադրանքի որակի (Է. Օրդյան), ծառայությունների ոլորտի (Հ. Պետրոսյան) մասին։
Իրականացվել են արտադրող․ ուժերի տեղաբաշխման, երկթղ. տրանսպորտի զարգացման (Կ. Վերմիշև, Ի. Խուրշուդյան), հանրապետության տնտեսության պաշարային ներուժի արդյունավետ օգտագործման, ընդերքի հանքահումքային պաշարների տնտեսական գնահատման, բնօգտագործման մեթոդաբան․ և մեթոդական (Բ. Սելվինազյան, Ա. Թադևոսյան, Հ. Բենունի, Լ. Բաղդասարյան), արդ-յան մեջ՝ աշխատանքի արտադրողականության, արտադրության կառավարման, համակենտրոնացման ու մասնագիտացման (Յու. Սուվարյան, Ա. Ավանեսյան, Գ. Եղիազարյան, Վ. Հայրապետյան, Ա. Նազարյան), արտադրական կառուցվածքների, միավորումների աշխատանքի կազմակերպման, արտադրական գործընթացների լավարկման (Լ. Վարդանյան, Վ. Պետրոսյան, Ա. Արշակյան), գյուղատնտեսության էկոնոմիկայի տարբեր բնագավառների վերաբերյալ (Ա. Այրումյան, Ն. Մանասերյան, Հ. Կարճիկյան, Լ. Ադամյան, Ա. Մարուխյան, Հ. Ղուշչյան, Մ. Մելքոնյան, Ա. Ղազարյան, Ա. Սարգսյան) ուսումնասիրություններ։
Հետազոտվել են հանրապետության բնակչության, աշխ. ռեսուրսների վերարտադրության, ժողովրդագրության խնդիրները (Վ Խոջաբեկյան, Լ. Դավթյան, Վ Կյուրեղյան, Ս. Կոստանյան, Ս. Կարապետյան)։
XX դ-ի կեսերից հրատարակվել են աշխատություններ, որտեղ համակարգվել է Հայաստանի տնտեսական զարգացման պատմությունը (XIX և XX դդ-ի տնտեսական իրողությունները), վերլուծվել են երկրի սոցիալ-տնտեսական, հողային հարաբերությունների, արդ-յան, տրանսպորտի, ֆինանսների և տնտեսության մյուս ճյուղերի պատմությունը (Մ. Ադոնց, Խ. Ավդալբեգյան, Հ. Թումանյան, Մ. Եգանյան, Լ. Սարգսյան)։ Կ. Կարագյանն ուրվագծել է ՀԽՍՀ-ում սպառող․ կոոպերացիայի ծագման ու զարգացման, իսկ Լ. Անանյանը՝ խորհրդային շրջանի տնտեսության պատմությունը։
1950-60-ական թթ-ին հայ տնտեսագիտական մտքի պատմությունը ձևավորվել է որպես գիտություն։ Համակարգվել են վաղ և զարգացած ֆեոդալիզմի սոցիալ-տնտեսագիտական միտքը (Ն. Թովմասյան), նոր շրջանի տնտեսագիտական միտքը (Խ. Գուլանյան, Ս. Զուրաբյան, Մ. Ադոնց, Ն.