Այս էջը հաստատված է

Թովմասյան, Ռ. Սարինյան, Վ. Աղուզումցյան, Ա. Օհանյան, Հ. Թամրազյան), հայ իրականության մեջ մարքիսիտ. տնտեսագիտական մտքի տարածման (Խ. Գուլանյան, Մ. Գրիգորյան) և խորհրդ․ շրջանի պատմությունը (Ն. Թովմասյան, Մ. Գրիգորյան), նորագույն շրջանի տնտեսագիտական միտքը (Ռ. Սարինյան)։

1991-ին ՀՀ-ն անցել է շուկայական տնտեսաձևի։ Ազգային տնտեսության նոր լինելիության գործընթացներն ուղեկցվել են նոր որոնումներով և ուսումնասիրություններով։ Լույս են տեսել բազմաթիվ դասագրքեր ու ձեռնարկներ, ընդհանուր տնտեսագիտական և դրա առանձին ոլորտներն արտացոլող հանրագիտարանային, բացատր․ բառարաններ, տեղեկատուներ, թարգման․ աշխատություններ։

2007-ին տնտեսագիտական տարբեր ուղղվածության ճյուղային ենթակայության 3 ԳՀԻ (Տնտեսագիտական հետազոտությունների, Գյուղատնտեսության էկոնոմիկայի, Կառավարման ու տնտեսական բարեփոխումների) վերակազմավորվել ու միացվել են ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստ-ին՝ ձևավորելով գիտակազմակերպչական նոր կառուցվածք և գիտական նոր ուղղություններ։

Հայ տնտեսագիտական մտքի նորագույն շրջանի հետազոտ․ դաշտում են տնտեսական քաղաքականության, պետության և շուկայի փոխհարաբերության, կառավարման տեսության, տնտեսության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման (Մ. Քոթանյան, Մ. Գևորգյան, Յու. Սուվարյան, Ա. Մարկոսյան, Հ. Աղաջանյան, Է. Օրդյան, Ս. Դավոյան, Հ. Սարգսյան, Գ. Կիրակոսյան, Կ. Ադոնց, Մ. Միքայելյան), հարկերի և հարկային քաղաքականության (Վ. Հարությունյան, Վ. Բոստանջյան, Բ. Եղիազարյան), ֆինանսատնտեսական ճգնաժամի (Ա. Աղանբեգյան, Վ. Հարությունյան, Հ. Բագրատյան), ժողովրդագրության, զբաղվածության, աշխատանքի շուկայի (Վ. Խոջաբեկյան, Ս. Կարապետյան, Ա. Մելքումյան, Գ. Ղարիբյան), միջազգային տնտեսական կապերի, ինտեգրացման, գլոբալացման (Ա. Դարբինյան, Ա. Մարկոսյան, Թ. Մանասերյան, Է. Ազրոյանց, Թ. Թորոսյան, Զ. Թադևոսյան, Ա. Մակարյան), մարդկային կապիտալի, գիտելիքահենք տնտեսության, կրթության (Բ. Եղիազարյան, Ա. Գյուրջյան, Ա. Ասլանյան), շրջակա միջավայրի, բնական պաշարների օգտագործման արդյունավետության (Վ. Դանիլով-Դանիելյան, Ս. Գևորգյան, Վ. Սարգսյան), ագրարային (Ն. Մանասերյան, Ս. Ղազարյան, Ս. Ավետիսյան, Հ. Ծփնեցյան), ճյուղի և ձեռնարկությունների տնտեսագիտության (Ա. Բայադյան, Մ. Մելքումյան, Ա. Զաքարյան, Կ. Աթոյան, Ա. Մանուկյան), տնտեսամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման (Ա. Թավադյան, Վ. Թորոյան, Վ. Մխիթարյան, Գ. Մկրտչյան), տնտեսագիտական տերմինաշինության (Թ. Ավդալբեգյան, Յու. Սուվարյան) և այլ ոլորտներ։

Գրկ. Աղուզումցյան Վ., Միքայել Նալբանդյանի սոցիալ-տնտեսագիտական հայացքները, Ե., 1955։ Զուրաբյան Ս., Հայ տնտեսագիտական մտքի զարգացման ուրվագծեր, Ե., 1959։ Օհանյան Ա., Արևելահայ տնտեսագիտական մտքի պատմությունից, Ե., 1960։ Գուլանյան Խ., Մարքսիստական տնտեսագիտական մտքի տարածումը հայ իրականության մեջ, Ե., 1961։ Ադոնց Մ., Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկգբին, Ե., 1968։ Թովմասյան Ն., Հայ սոցիալ-տնտեսագիտական միտքը IX-XIV դարերում, Ե., 1970։ Նույնի, Հայ սոցիալ-տնտեսագիտական միտքը վաղ միջնադարում, Ե., 1973։ Նույնի, Սոցիալ-տնտեսագիտական միտքը Հայաստանում XV-XVIII դարերում, Ե., 1982։ Թովմասյան Ն., Գրիգորյան Մ., Հայ սովետական տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր, Ե., 1976։ Գրիգորյան Մ., Հայաստանում մարքսիստական քաղաքատնտեսության տարածման պատմությունից, Ե., 1976։ Թովմասյան Ն., Թամրազյան Հ., Պապիկյան Գ., Հայ տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր, Ե., 1988։ Սարինյան Ռ., Ավետիք Արասխանյան, Ե., 1980։ Նույնի, Հայ տնտեսագիտական մտքի քննական վերլուծություն, Ե., 1984։ Նույնի, XX դարի սկզբի հայ տնտեսագիտական մտքի ուղեգծերում, Ե., 1989։ Նույնի, Հայ միտքը և տնտեսական զարգացումը, Ե., 2000։ Նույնի, Արդի հայ տնտեսագիտության տեսություն, գիրք 1, Ե., 2001։ Նույնի, «Մուրճի» տնտեսագիտական դպրոցը, Ե., 2006։ Նույնի, Արդի հայ տնտեսագիտության տեսություն, գիրք 2, Ե., 2007։ Յու. Սուվարյան, Ռ. Սարինյան, Վ. Միրզոյան, Կ. Հովհաննիսյան, Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր, Ե., 2005։ Ռ. Սարինյան, Վ. Հարությունյան, Մ. Աղայան, Հայ տնտեսագետներ, Ե., 2010։ Гуланян X., Очерки истории армянской экономической мысли XIX века, М., 1955; Товмасян Н., Ходжабекян В., Экономическая наука, в кн.։ Достижения науки в Советской Армении, Е., 1984.

Վլադիմիր Հարությունյան, Ռոբերտ Սարինյան