Այս էջը հաստատված է

Գայֆեճյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի, Պոլ Կիրակոսյանի, Գրիգոր Աղասյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Ն. Քոթանջյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Գագիկ Ղազարյանի, Փարավոն Միրզոյանի, Անատոլի Գրիգորյանի, Էդուարդ Վարդանյանի, Վարուժան Վարդանյանի և ուրիշներ)։ Լույս են տեսել գրեթե հանրագիտական մենագրություններ և ալբոմներ, որոնցից գիտական ու ճանաչող․ առումով բարձրարժեք են Ս. Տեր-Ներսեսյանի «Տասներկուսից տասնչորս դարերի Կիլիկիայի հայկական թագավորության մանրանկարչությունը» (անգլ., 1993) երկհատորյակը, Ժան Միշել ու Նիկոլ Թիերի ամուսինների և Պատրիկ Տոնապետյանի «Հայկական արվեստները» (ֆրանս., անգլ., 1991), ամերիկացի բյուզանդագետ հայագետներ Թ. Մեթյուսի և Ավետիս Սանճյանի «Հայկական Ավետարանի պատկերագրությունը. Գլաձորի Ավետարանի ավանդույթը» (անգլ., 1991), Մայքլ Է. Սթոունի, Տիգրան Գույումճյանի, Հեննինգ Լեմանի «Հայկական հնագրության ալբոմը» (անգլ., 2002, հայերեն, 2006)։ Կազմակերպվել են հայկական (մասնավորապես միջնադարյան) արվ-ին նվիրված ցուցահանդեսներ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հայաստանում՝ գիտական կատալոգներով։ Արտասահմանում, հատկապես Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Թուրքիայում վերջին 20 տարում լուրջ հետաքրքրություն է առաջացել հայազգի և սփյուռքահայ մեծ վարպետների նկատմամբ։ Հարուստ է Արշիլ Գորկու անձի, հայկականության, ոճի, պատկերագրության, խորհրդաբանության, տեխնիկայի, ամերիկյան նորագույն արվ-ում նրա կարևոր դերի մասին ուսումնասիրությունների մատենագիտական ցանկը (Մելվիս Պ. Լեյդեր, Մեթյու Սպենդեր, Վիլյամ Զայց, Հարրի Ռանդ, Կիմ Ս. Թերիո, Նուրիցա Մաթոսյան և ուրիշներ)։ Անդրադարձել են նաև Լևոն Թյությունջյանի մոռացված ժառանգությանն ու նրա դերին ֆրանս. և համաեվրոպ. նոր արվ-ում (Գլադիս Ս. Ֆաբր), Ֆրանսիայում և Ճապոնիայում տպագրվել են ալբոմներ՝ նվիրված Գառզուի և Ժանսեմի ստեղծագործություններին։

ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ում, ԵԳՊԱ և ԵՊՀ արվ-ի պատմության և տեսության ամբիոնների շրջանավարտ արվեստաբաններն ատենախոսություններով, հոդվածներով և ուսումնասիրություններով հարստացրել են հայ կերպարվեստագիտությունը։ Ցուցահանդեսներ են կազմակերպում և հրատարակչական գործունեություն են ծավալում ՀԱՊ-ը և ՀՊՊԹ-ն։ ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ը, ԵԳՊԱ-ն կազմակերպում են հայ արվ-ին նվիրված հանրապետական, երիտասարդ արվեստագետների և այլ գիտաժողովներ, որոնց նյութերը հրապարակվում են «Հայ արվեստի հարցեր», «ԵԳՊԱ տարեգիրք» և այլ հանդեսներում։

Տես Կերպարվեստ հոդվածի գրակ-ը։

Երաժշտագիտություն

Հայկական երաժշտագիտությունը սկզբնավորվել է հնագույն ժամանակներից՝ հին մոնոդիկ մասնագիտացված երգային ստեղծագործության հետ, և զարգացել միջնադարյան տես. այլ գիտություններին զուգահեռ։ Սակայն տես. օրինաչափությունները շարադրելու օբյեկտիվ դժվարությունները խոչընդոտել են միջնադարյան հայ երաժշտագիտության ինքնուրույնացումն ու զարգացումը։

Միջնադարում երաժշտ. տես. մտքի առավել հայտնի նվաճումներից են ձայնի, ներդաշնակության հենքի, հնչականության մասին ուսմունքները, ձայնեղանակների համակարգումը, խազագրության արվ-ն ու խազագիտությունը։ Խազագրությունը (հայ միջնադարյան երաժշտ. գրության արվ-ը) ձևավորվել է VIII դ-ում. գաղափարի ծագումն ու սկզբն. իրագործումը կապված են Ստեփանոս Սյունեցու անվան հետ։ Խազագրության հետագա մշակմանն ու տարածմանը նպաստել են Գրիգոր Գռզիկը (Այրիվանեցի), Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը, Գևորգ Սկևռացին, Թովմա Մեծոփեցին և ուրիշներ։ Պահպանվել է գրչագիր խազավոր շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Մատենադարանում)։

XVII-XVIII դդ-ում հայ գիտնականները միջնադարյան ինքնուրույն ու թարգման․ մատենագրությունից բանաքաղելու միջոցով ստեղծել են ամբողջ․ երաժշտատես. հոդվածներ։ Նրանք իրենց գիտելիքները նորովի համալրելու նպատակով դիմել են և՛ արլ. երաժշտագիտական աղբյուրներին, և՛ բյուզ. ձայնագրագիտությանը, և՛ արևմտաեվրոպ. երաժշտության տեսությանը, որոնք արտացոլված են Ավետիք Պաղտասարյանի, Զեննե Պողոսի, Խաչատուր Էրզրումցու և Մխիթար Սեբաստացու աշխատություններում։

XVI-XVIII դդ-ում խազերը կարդալը հետզհետե մոռացվել է։ Գրիգոր Գապասաքալյանը, միջնադարին բնորոշ երաժշտատես. ու գեղագիտական դրույթները ձևակերպելուն և դասակարգելուն զուգընթաց, փորձել է ստեղծել նոր ձայնագրության համակարգ՝ ճգնաժամ ապրող հայկական խազագրության համակարգը համալրելով արլ. ու բյուզ. տարրերով։ Չնայած Գապասաքալյանի փորձը չի հաջողվել, սակայն սկզբնավորել է հայ արդի խազաբան. գիտությունը՝ խթանելով նոր հայկական ձայնագրության ստեղծումը, որի հեղինակն է Համբարձում Լիմոնճյանը։

Լիմոնճյանը, ուսումնասիրելով հայկական, համադրաբար՝ նաև հուն., պարսկ. ու թուրք․ մասնագիտացված մոնոդիկ երաժշտությունը և եվրոպ. երաժշտության տեսությունը, հայկական խազագրության համակարգի հիման վրա ստեղծել է նոր հայկական ձայնագրությունը (1813-15)։ Նրա համակարգը հնարավորություն է ընձեռել ձայնագրելու բանավոր պահպանված միջնադարյան հարուստ ժառանգությունը և փրկելու կորստից։

XIX դ-ի 2-րդ կեսի հայ երաժշտագիտության առավել կարևոր ձեռքբերումներից են Կ. Պոլսում՝ Եղիա Տնտեսյանի ուսումնասիրությունները շարականների ու խազերի