Այս էջը հաստատված է

մասին, Վաղարշապատում՝ Նիկողայոս Թաշճյանի՝ հոգևոր երաժշտության միջնադարյան լավագույն նմուշների համեմատաբար լիակատար ձայնագրումն ու ձայնեղանակների նոր համակարգումը, որոնք դարձել են հետագա բազմակողմանի և արդյունավետ ոաումնասիրությունների աղբյուր։ XIX դ-ի վերջին քառորդին սկիզբ է առել ժողովրդական եղանակների հավաքագրումը (առաջին գրառողներից էր Սահակ Ամատունին)․ ժողովրդական երգը դարձել է բազմաձայն երաժշտ. միջոցներով ազգային նոր երաժշտություն ստեղծելու հիմքը, ազգային երաժշտագիտության ուսումնասիրության հիմն․ առարկան։

Նախախորհրդային շրջանի հայկական երաժշտագիտության կարևորագույն նվաճումները պայմանավորված են Կոմիտասի անվան հետ։ Նրա շնորհիվ նոր աստիճանի է հասել հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունը, որտեղ արծարծվել են շարականների կառուցվածքի, տաղաչափության, պատմ. զարգացման, հոգևոր երաժշտության տեսակների, եկեղեց. ձայնեղանակների տեսության, նաև Մանրուսման գրքերի հետազոտման հարցերը, որոնք առաջին անգամ են ներկայացվել եվրոպ. գիտական հանրությանը։

Կոմպոզիտոր-երաժշտագետն իր գիտատես. աշխատություններով բացահայտել է հայ հոգևոր ու ժողովրդական երգերի կազմությունը՝ ապացուցելով, որ դրանք «քույր-եղբայր» են՝ մեղեդիական կառուցվածքի բնորոշ սկզբունքներով, ձայների ժամանակային և բարձրության հարաբերությունների առումներով։ Նա ուսումնասիրել է նաև միջնադարյան խազային նոտագրությունը, գիտական կարևոր արժեք ունեն առոգանության խազագրության համակարգի կոմիտասյան վերծանումը և շարականների խազերի բնութագրությունը։

Մինչխորհրդային տարիներից են սկսել գործել նաև Նիկողայոս Տիգրանյանը (պարսկ. մուղամների հավաքագրում, հայկական ժողովրդական պարերի ու պարեղանակների ուսումնասիրում), Սպիրիդոն Մելիքյանը (ժողովրդական երաժշտության հավաքում և միջնադարյան հայ երաժշտության տես. ուսումնասիրում)։ Առանձնանում են Վասիլ Ղորղանյանի (Կորզանով)՝ Մոցարտի, Բեթհովենի, Վերդիի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող ուսումնասիրությունները, անդրկովկասյան ժողովուրդների երաժշտության ու երաժշտագիտության մասին հոդվածները։

Խորհրդային Հայաստանում երաժշտագիտությունը կազմավորվել է որպես մինչխորհրդային հայկական երաժշտագիտության, մասնավորապես կոմիտասյան ավանդույթների շարունակություն՝ նոր պայմաններում։ 1921-ին հիմնադրված Էջմիածնի մշակութային-պատմ. ինստ-ը 1925-ին վերակազմավորվել է Գիտության և արվ-ի ինստ-ի, որտեղ կարևորվել են երաժշտության (նաև ժողովրդական) խնդիրները։

1934-ին կազմակերպված ԳՀ կաբինետը (հիմնադիր՝ Արամ Քոչարյան), 1938-ին անջատվելով կոնսերվատորիայից, դարձել է Ռ. Մելիքյանի անվան ԳՀ կաբինետ (1944-ին՝ ՀԽՍՀ ԳԱ երաժշտության պատմության և տեսության, 1948-ին՝ արվ-ների պատմության և տեսության բաժին)։ 1937-ին կոնսերվատորիայում բացվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զավեն Վարդանյան, Սամսոն Գասպարյան, Կոստանդին Մելիք-Վրթանեսյան)։

1958-ին հիմնադրվել է Արվ-ի ինստ-ը, որի երաժշտության բաժինը դարձել է հայկական երաժշտագիտության կենտրոն (վարիչ՝ Մաթևոս Մուրադյան)։ 1966-ից ինստ-ում գործում են երաժշտության և ժողովրդական երաժշտության բաժինները։

Խորհրդահայ երաժշտագիտության ուսումնասիրության գլխավոր ոլորտներից են ժողովրդական երաժշտությունը, միջնադարյան մասնագիտացված մոնոդիկ երաժշտությունը, երաժշտ. գեղագիտությունը, XIX-XX դդ-ի դաս. ժառանգությունը և ժամանակակից երաժշտարվ-ը։ Հատկապես կարևորվել են մանկավարժ․ գործունեությունը և ազգային երաժշտ. դասագրքերի [Մարգարիտ Բրուտյանի «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» (1971, 1983), Նովալիս Դերոյանի «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» (1985), Էդվարդ Փաշինյանի «Հարմոնիա» (1987) և այլն], երաժշտ. գիտահանրամատչելի գրակյան ստեղծումը, խորհրդահայ կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումը։ Հայկական երաժշտագիտության մեջ առանձնացել է երաժշտ. հնագրության (կապված է գլխավորապես խազագրության հետ) և երաժշտաբանասիր. (մասնավորապես՝ տեքստաբան.) աշխատանքը՝ վերականգնելու դաս.