Այս էջը հաստատված է

ստեղծագործությունները (1949), Կոմիտասի «Ազգագրական» (1950) և «Երկերի» (1960-82) ժող-ները, Ս. Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (2 գրքով, 1949-52), Մ. Եկմալյանի խմբերգերն ու մեներգերը (1970), Ք. Կարա-Մուրզայի խմբերգերը, Բարսեղ Կանաչյանի մեներգերն ու խմբերգերը (1968), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1954, 1981) և «Դավիթ Բեկ» (1981) օպերաների կլավիրները, Ռ. Մելիքյանի «Զառ-Վառ» (1949), «Զմրուխտի» (1983) շարքերը, Ա. Տեր-Ղևոնդյանի ընտիր վոկալ ստեղծագործությունները (1975) ևն]։

Տպագրվել են նաև դասականների՝ Կոմիտասի, Ս. Մելիքյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Սպենդիարյանի, Ա. Տիգրանյանի, Ն. Տիգրանյանի, Ա. Խաչատրյանի և ուրիշներ նամականիներ, հոդվածների և հուշերի ժող-ները։

Կարևորվել են տարեգրային աշխատանքները՝ Մ. Սպենդիարովայի «Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը» (ռուս․, 1975), Ռ. Մազմանյանի «Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրություն (1920-45)» (1979) և «Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրություն (1946-60)» (1986) և այլն։

Հայաստանում հայկական երաժշտագիտության կենտրոնի՝ ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ի երաժշտության բաժնի անցած ուղին ամփոփվել է Աննա Ասատրյանի «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ-50» (2010) մենագրության մեջ։

Երաժշտագետ կադրեր է պատրաստում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որի գործունեության մասին է Արմեն Բուդաղյանի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան» (ռուս․, 2008) աշխատությունը։

1990-ական թթ-ից հայ երաժշտագիտությունը զարգանում է 3 հիմն․ ուղղություններով՝ հայ երաժշտության պատմության և տեսության հարցեր ու ժողովրդական ստեղծագործության ուսումնասիրություն։

Լույս են տեսել Ց. Բրուտյանի «Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները» (1996), Սվետլանա Սարգսյանի «Հայ երաժշտությունը XX դարի համատեքստում» (Մոսկվա, ռուս․, 2002), Շուշանիկ Ափոյանի «Հայկական դաշնամուրային արվեստի պատմություն. 1850-1920» (2006), Գ. Գյոդակյանի «Հայ դասական երաժշտության ձևավորման ուղիները» (ռուս․, 2006) և «Էջեր հայ երաժշտության պատմությունից» (2009) և այլ գրքեր։

Հայ երաժշտ. թատրոնի պատմությունը շարադրված է Ա. Ասատրյանի «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը» մենագրության մեջ (2011)։

Ստեղծվել են հայ երաժշտության երևելի դեմքերին նվիրված աշխատություններ. Մ. Բերկոյի «Ղազարոս Սարյան» (ռուս․, 1994), Ա. Բուդաղյանի «Հրաչյա Բոգդանյան» (ռուս․, 1994), «Ալեքսանդր Չաուշյան» (ռուս․, 1995), Ն. Թահմիզյանի «Տիգրան Չուխաճեան. Կեանքը եւ ստեղծագործութիւնը» (Փասադենա, 1999), Գ. Գյոդակյանի «Կոմիտաս» (2000), Մ. Տեր-Օհանյանի «Առնո Բաբաջանյան» (Մոսկվա, ռուս․, 2001), Միխայիլ Կոկժաևի «Ալեքսանդր Հարությունյան, կոմպոզիտորական ոճի առանձնահատկությունները» (Մոսկվա, ռուս․, 2006), Ա. Ասատրյանի «Ամենայն հայոց մաեստրոն. Հովհաննես Չեքիջյան» (2009), Նազենիկ Սարգսյանի «Աշոտ Ասատրյան. XX դարի վերջին երեք տասնամյակի պարուսույցը» (ռուս․, 2011) և այլն։

Տես. հարցերին են վերաբերում Կարինե Ջաղացպանյանի «Ազգային երաժշտության ռիթմերի հետքերով» (ռուս․, 1999), Մհեր Նավոյանի «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողությունը հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (2001), Աննա Արևշատյանի «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ (մենագրություն, քննական բնագրեր և աշխարհաբար թարգմանություն)» (2003) և այլ երկեր։

Շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ը վերսկսել է Կոմիտասի երկերի ժող-ի ակադեմ. հրատ-ը. տպագրվել են 7-14-րդ (1997-2006) հատորները, որոնք հրատարակության է պատրաստել Գ. Գյոդակյանը։

Լույս են տեսել Արշակ Բրուտյանի «Ռամկական մրմունջները» (2002), Ալինա Փահլևանյանի «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները» (2004) ուսումնասիրությունները, Ա. Քոչարյանի «Հարկանային և շնչական երաժշտական գործիքները Հայաստանում» (2008) աշխատությունը, Արաքսի Սարյանի «Հայ քաղաքային ժողովրդական երգերի ընտրանին» (2010) և այլն, սկսվել է «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի (գլխավոր խմբ.՝ Կ. Խուդաբաշյան) հրատ-ը (I-IV պրակներ, 2008-10)։

Տպագրվել են նաև Մարգարիտ Հարությունյանի և Աննա Բարսամյանի «Հայ երաժշտության պատմություն» (1996), Է. Փաշինյանի «Պոլիֆոնիա» (1998), վերահրատարակվել Մ. Բրուտյանի «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» (2004) հայերեն բուհ․ դասագրքերը։

ՀՀ-ում կազմակերպվում են հայ երաժշտության պատմության ու տեսության հարցերին նվիրված հանրապետական և միջազգային գիտական նստաշրջաններ, հայ երաժշտագետները զեկուցումներով հանդես են գալիս արտերկրում կազմակերպված գիտաժողովներում։

Տես նաև Երաժշտություն հոդվածի գրակ-ը։

Ռոբերտ Աթայան, Աննա Ասատրյան