Այս էջը հաստատված է

ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը։ Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են ՀՀ տարածքի մոտ 1/3-ը։Հայաստանը ներժայթուքային մագմայականության երկիր է։ Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները։

ՀՀ տարածքը տեկտոն. առումով բաղկացած է դեպի հս., հյուսիս-արմ. ձգված մի քանի աղեղնային տարահասակ ու տարակազմ տեկտոն. գոտիներից և միջլեռն. ու ներլեռն. իջվածքներից, օֆիոլիթային գոտիներից, որոնք իրարից սահմանազատված են տարբեր կարգերի բեկվածքներով և բարդացված են կամարածալքային, գոգածալքային ու տեկտոն կառուցվածքներով։ ՀՀ տարածքում առանձնացված են հետևյալ կառուցվածքաձևաբան. ծալքավոր գոտիները.

կեղևի առանձին տեղամասերի ճկմամբ, ծովածավալմամբ, հզոր նստվածքակուտակմամբ, ծալքալեռնագոյացմամբ, հողմահարման շարժընթացներով և այլն։ ՀՀ տարածքում լայնորեն տարածվածեն հատկապես երիտասարդ պլիոցենանթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բազալտ-անդեզիտ-ռիոլի-տային և այլ կազմերի լավայի հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային Լավային հոսքառաջացումները։

Դրանք իրենց ծագումնաբան., կառուցվածքաձևաբան. առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ-Եղվարդի հրաբխային շրջանները։ Երկրաշարժեր։ ՀՀ տարածքը երկրակեղևի շարժուն մարզերից է. ներառված Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ) գյուղը1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո.

1 Ալավերդի-Կապանի վաղալպյանկիմերեյան) գոտի, ընդգրկում է Վիրահայոց, Ալավերդու և Տավուշի միաթեք կամարածալքային կառույցներն ու Կապանի հատվածը,

2. Բագում-Ջանգեգուրի միջինալպյան ինտենսիվ-ծալքավորման գոտի,ընդգրկում է Սևան-Ամասիայի օֆիոլիթ. գոտին,

3.Մերձարաքսյան միջին և վերին մեղմծալքավոր գոտի, ներառում է Երևան Վեդու գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցները,

4.Ուշալպյան միջլեռնային իջվածքների գոտի, միավորում է Միջինարաքսյան, Նախիջևանի, Շիրակի և Սևանիիջվածքները։ Բազմիցս կրկնված տեկտոն շարժումներն ուղեկցվել են Երկրաշարժից ավերված Գյումրին է Ալպ-Հիմալայան երկրաշարժ. գոտու մեջ։ Առանձնացվում են Արարատյան [ընդգրկում է Դվինի (Երկրաշարժը՝ 893-ին), Գառնու(1679), Արարատի(1840), Գյումրիի (1926), Ձանգեզուրի (1931,1968), Վայոց ձորի (735, 906)], Սևան-Հրազդանի [ընդգրկում է Ծաղկաձորի (1827), Ծովագյուղի (1863), Սպիտակ-Վաևաձորի (1916, 1967, 1988) երկրշարժ ակտիվ վերնակենտրոնային խմբերը։ Ամենաուժգինն ու կործանարարը Սպիտակի 1988-ի դեկտ. 7-ի երկրա-շարժն էր։ Ամբողջովին ավերվել են ՀՀ հս. մասի ավելի քան 58 գյուղ Սպիտակ քաղաքը, մեծ չափով Գյումրին, մասնաերկրաշարժի օջախի գոտին մասնակիորեն Վանաձորը, Ստեփանավանը, Իջևանը, Դիլիջանը, 342 գյուղ։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 59