են ոճականապես չեզոք՝ ընդհանուր գործածության, և ոճ. երանգավորում ունեցող բառեր։ Տարբերակվում են առօրյա խոսակց., գեղարվեստական, գիտական, հրապարակախոս., վարչագործարար. ոճեր։ Արևելահայ-ում դրանք ավելի հստակ են տարբերակված, մասնավորապես ավելի զարգացած են վարչագործարար. և գիտական ոճերը, որ արդյունք է արևելահայ-ի պետական լեզվի կարգավիճակի։ Արևմտահայ-ում գիտական և հրապարակախոս․ ոճերը համեմատաբար ավելի մոտ են գեղարվեստականին։
Ըստ ծագման՝ բառապաշարի մեջ առանձնացվում են բնիկ հայկական (այսինքն՝ հնդեվրոպ.) և փոխառյալ բառեր։ Բնիկ բառերը հիմն․ բառաֆոնդի կարևոր մասն են և ունեն բառակազմ․ մեծ ակտիվություն։ Փոխառյալ բառերի մեջ, ըստ փոխատու լեզվի, առանձնացվում են իրան., հուն., կովկասյան, փոքրասիական, սեմ., թյուրք., արևմտաեվրոպ., ռուս․ և այլ ծագում ունեցող բառեր։ Հայ-ը յուրացրել է հին փոխառությունների մեծագույն մասը, և դրանք այլևս իբրև փոխառություններ չեն ընկալվում։ Նոր ժամանակներում հայ-ը փոխառություններ է կատարել հիմնականում ռուս-ի միջնորդությամբ, վերջին տասնամյակներում՝ նաև արևմտաեվրոպ. լեզուներից, հատկապես՝ անգլ-ից։
Հայ-ն աչքի է ընկնում բառակերտման մեծ հնարավորություններով, բառակազմ․ կաղապարների առատությամբ ու բազմազանությամբ։ Հայ-ի զարգացման բոլոր փուլերում էլ բառակազմության համակարգում գործել են 2՝ համադրական և վերլուծ. տիպերը։ Համադրական տիպին են պատկանում 2 հիմն․ եղանակներ՝ բառաբարդումն ու ածանցումը, երբ արդյունքում ստացվում են միաձույլ բառեր՝ բարդություններ ու ածանցյալներ՝ հիմն․ ու երկրորդ. ձևույթների տարբեր զուգորդություններով։
Բառակազմության վերլուծ. տիպին նույնպես հատուկ է 2 եղանակ՝ կրկնում և հարադրում։ Վերլուծ. տիպի դեպքում ստացվում են այնպիսի միավորներ, որոնց բաղադրիչները պահպանում են իրենց հարաբեր․ ինքնուրույնությունը (բառային շեշտ, արտասան. դադար, անջատ գրություն, բաղադրիչների շարադասության համեմատ․ ազատություն և տեղափոխելիություն և այլն)։
Գրական արևմտահայ՜ում գործում են բառակազմ․ նույն կաղապարները։ Տարբերություններ նկատվում են նրանց որոշակի իրացումների (հմմտ.՝ հեռուստացույց-հեռատեսիլ) կամ գործածման հաճախության մեջ։ Որպես ընդհանուր միտում՝ արևմտահայ-ն ավելի հակված է վերլուծ. ձևերին (գերադասում է թույլ տալ, փոխարեն՝ թույլատրել, ամենեն վնասակար, փոխարեն՝ ամենավնասակար), որոշ կաղապարներ առավելապես գործուն են արևելահայ-ում (կուլտուր-լուսավորական, աղբյուր-հուշարձան)։. Արևմտահայ-ում քիչ են հապավյալները։ 2 գրական լեզուներում էլ առկա է ածանցների նույն կազմը, և դրանք հիմնականում գործունության նույն աստիճանն ունեն։
Ձևաբանության մեջ բառերը բաժանվում են խոսքի մասերի։ Ընդունված է առանձնացնել նյութ․ իմաստ ունեցող (գոյական, ածական, թվական, դերանուն, մակբայ, բայ) և նյութ․ իմաստից զուրկ՝ հարաբերություն (կապ կամ առդիր, շաղկապ) ու վերաբերմունք (վերաբերական, ձայնարկություն, ըստ ոմանց՝ նաև բնաձայնություն, պատասխանական և եղանակավորող) արտահայտող խոսքի մասեր։
Ըստ ձևաբան․ հատկանիշների՝ առանձնացվում են թեքվող և չթեքվող խոսքի մասեր։ Թեքվող խոսքի մասերը կազմում են ձևաբան. 2 հարացույց՝ հոլովման և խոնարհման։ Հոլովվում են գոյականները, դերանունները և բայի անդեմ ձևերի (դերբայներ) մի մասը։ Մյուս խոսքի մասերը կարող են հոլովվել փոխանվանաբար՝ որպես գոյական գործածվելիս։
Հոլովման մեջ տարբերակվում են անվան․ և դերանվան. տիպեր՝ ըստ համապատասխան քերական․ կարգերի ամբողջության և հոլովման տեխնիկայի։ Գոյականներին հատուկ են հոլովի, թվի և առկայացման (հոդերի), իսկ դերանուններին՝ հոլովի, թվի և դեմքի քերական․ կարգերը։ Անվան․ հոլովման մեջ հոլովման կարգն արտահայտվում է վերջավորություններով կամ հիմքի ձայնավորի հերթագայություններով, թվի կարգը՝ հոգնակերտներով, առկայացման կարգը՝ հոդերով։ Դերանվան. հոլովման մեջ քերական․ կարգերն արտահայտվում են ամբողջ․ հիմքի ձևավորմամբ, որին կարող են ավելանալ նաև վերջավորություններ։ Որոշ դերանուններ ենթարկվում են անվան․ հոլովման։
Ժամանակակից արևելահայ-ի հոլովման համակարգի որոշ յուրահատկություններից ելնելով՝ լեզվաբաններն ընդունում են հոլովների տարբեր քանակ։ Ըստ բովանդակության՝ ավանդաբար առանձնացնում են 7 հոլով (ուղղ., սեռ., տր., հայց., բաց., գործ., ներգ.), ըստ արտահայտության ձևի՝ կա՛մ 5 (քանի որ ձևով նույնացել են սեռ. և տր. հոլովները, իսկ հայց-ը ձևով նմանվել է կամ ուղղ-ին, կամ տր-ին), կա՛մ 6 հոլով (քանի որ սեռ-ի և տր-ի տարբերակման դերը կատարում է ն որոշիչ հոդը)։
Անվան․ հոլովման մեջ զանազանվում են հոլովման տիպերը՝ ա. արտաքին թեքման (վերջավորություններով)՝ ա՝ աղջկա, ի՝ քաղաքի, ո՝ սիրո, ու՝ գինու, մարդու, ան՝ գարնան, ոջ՝ կնոջ, վա՝ օրվա, վան՝ մահվան, բ. ներքին թեքման (հիմքի ձայնավորի հերթագայություններով)՝ ա՝ տուն-տան, անուն-անվան, ո՝ հայր-հոր, ե՝ դուստր-դստեր։ Հոգնակին կազմվում է հիմնականում եր, ներ մասնիկներով։ Հոգնակի թվում բոլոր հոլովումներին պատկանող բառերը, բացառությամբ կին-կանաք, մարդ-մարդիկ և հավաքական անք, ենք, ոնք մասնիկներ ունեցող գոյականների, հոլովվում են միասնական ի հոլովմամբ։
Արևմտահայ-ում հոլովման համակարգում նկատելի են արևելահայ-ից հետևյալ հիմն․ տարբերությունները․ լիովին նույնացել են ուղղ. և հայց., սեռ. և տր. հոլովները, իսկ ներգ. ընդհանրապես չկա։ Այսպիսով՝ կա ընդամենը 4 հոլով՝ ուղղ., տր., բաց., գործ., բաց-ի վերջավորությունը՝ է։ Արևելահայ-ում հոգնակին կազմվում է ի, իսկ արևմտահայ-ում՝ ու վերջավորությամբ։ Ստացական հոգնակիի դեպքում արևելահայ-ում կիրառվում է ներ(ս)