Քնարական բանահյուսությունը բաժանվում է 2 հիմնատիպի՝ հայրենների և խաղիկների։
Հայրենները քնար․ հնագույն երգերն են՝ վկայված X դ-ում՝ իբրև. ժողովրդական սգերգ (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», Բան ԻԶ)։ «Հայերեն», «հայրեն», «հարեն» են կոչվել ազգային առանձնահատուկ տաղաչափության (հայրենի կարգաւ) համար։ Հայրենի չափով հորինվել են հիմնականում սիրո և ուրախության երգեր, որոնք միջնադարյան Հայաստանում խնջույքների ժամանակ թմբուկի, սրնգի, քնարի, փողի նվագակցությամբ երգել են գուսանները, վարձակները (կին գուսաններ)։
Խաղիկները, որոնց գրավոր անդրանիկ նմուշները հանդիպում են XVIII դ-ի ձեռագրերում, հայ ժողովրդական նոր քնարերգության ժողովրդական երգարվ-ի հիմնատիպն են, նոր ժամանակների վիպ., զինվորի, աշխատանքային, ծիս. երգերի, պարերգերի հիմքը։ Դրանք՝ իբրև առանձին երգատեսակներ, հիմնականում սիրերգեր են և արտահայտում են սիրային պարզ զգացումներ։
Քնար․ բանահյուսությունը բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի։
1. Գեղջկական աշխատանքային երգերը վիպաքնար. բնույթի ստեղծագործություններ են, ուղեկցել են դաշտային ու առտնին աշխատանքներին և հատկանշվում են գործիքների, բանող անասունների գովքով, գյուղացու երազանքների ձգտումով։
2. Պանդխտության կամ ղարիբի երգերն առնչվում են միջնադարից սկսված պանդխտության հետ։ Դրանց բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան, հայրենիքում մնացած հարազատների սպասումների, ինչպես նաև վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները։
3. Զինվորի երգերը հայ քնար․ բանահյուսության համեմատաբար նոր տեսակներից են՝ հորինված XIX դ-ի վերջերին և XX դ-ի սկզբներին՝ հայերին ցար. և թուրք․ բանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու իրողության հետ։ Դրանք ստեղծվել են ավանդ․ երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշտի, ողբի) ոճ. ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ («Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ, կերթամ», «Վագոն, մի ժաժա»), համախմբված են որոշակի մոտիվների՝ վիճակահանության («Կանցիլարի դուռը», «Մտա եկեղեցին»), հրաժեշտի («Գնալով գնացի, գյուղից հեռացա», «Մայրիկ ջան, քույրիկ ջան»), զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու («Հասանղալա», «Կերչի հողը», «Սև ծովի ափին, մայրիկ ջան», վերջին երկուսը՝ Հայրեն․ պատերազմի մասին երգաշարից) շուրջը։
4. Օրորոցային և մանկական երգերը, ըստ կիրառության ու բնույթի, բաժանվում են մի քանի ենթատեսակի՝ օրորոցային կամ օրորի (հորինել և երգել են կանայք), մանկախաղաց՝ մանուկներին խաղացնող երգեր (դանդանա, երգել են մեծ մասամբ կանայք), զուտ մանկ․ երգեր՝ մանուկների համար (երգել են հիմնականում երեխաները)։
Առածները և ասացվածքները ժողովրդական կենդանի խոսակցական բանաձևային ասույթներ են՝ բաղկացած որոշակի թեմա և իմաստ արտահայտող բառերից։ Դրանք ժողովրդի դարավոր կենսափորձից բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոցիալական կյանքի, բարքերի, կենցաղի վերաբերյալ։ Առածը այլաբան․ ստեղծագործություն է, որի բուն իմաստն արտահայտվում է անուղղակի, միջնորդավորված, մինչդեռ ասացվածքն իրականությունն արտահայտում է ուղղակի։
Հանելուկը հայ բանահյուսության և գրակ-յան հնագույն տեսակներից է, գրակ-յան մեջ մշակվել է V դ-ից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունոթյունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկ․ ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան․ պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։
Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտասելուկները, մանկ․ հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։
Խորհրդահայ շրջանի բանահյուսությունը, շարունակելով ավանդականը, հատկանշվում է մի քանի առանձնահատկություններով՝ պայմանավորված սոցիալ-տնտ., քաղաքական և մշակութային փոփոխություններով։ Այդ շրջանի բանահյուսության կենսունակ ժանրերն են ժողովրդական երգն ու զրույցը։ Նոր վիպերգերի հիմն․ թեման խորհրդային պետության առաջնորդներն են, Կարմիր բանակը, նշանավոր զորավարները, հեղափոխական գործիչները։ Քնար․ երգերում գովաբանվել են նոր կարգերն ու վերափոխումները, ծաղրվել ու պարսավվել է հինը։ Երգեր են հորինվել անհատի պաշտամունքի և Հայրեն․ մեծ պատերազմի մասին, որտեղ ներառվել են նոր անուններ ու իրողություններ («Կռունկ, թե կսիրես արդարությունը», «Խաբեք մորս՝ վիրավոր եմ», «Սև ծովի ափին, մայրիկ, մայրիկ ջան, փրփուր չի բռնի»)։ Հորինվել են այդ ժամանակաշրջանը բնորոշող առած-ասացվածքներ։
Ժողովրդի հիշողությունից հետզհետե անհետացող վիպ. բանահյուսության ավանդ․ ժանրերի փոխարեն XX դ-ի վերջին և XXI դ-ի սկզբին նորացվում են ժողովրդական զրույցների մի քանի տեսակներ՝ անեկդոտը, առակը, երգիծ. տարբեր մանրապատումները՝ բարոյակենցաղային,