Այս էջը հաստատված է

XVII-XVIII դարերի գրականությունը

XVII դ-ի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրակ-յան զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

XVII-XVIII դդ-ում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխահիկ տաղը, աշուղ, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծ. հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեգվաոճ., պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

Կրոնահայրենասիրական բանաստեղծությունն ընդօրինակել և յուրովի շարունակել է միջնադարի հոգևոր և պատմաքաղաքական բանաստեղծության ավանդույթները։ Լեզուն գրաբար է (մասամբ՝ միջին հայերեն), հիմն, թեման՝ աստվածաշնչյան և հայոց պատմության դրվագները, կրոն, ու հայրենասիր. գաղափարները։ Կրոնահայրենասիր. բանաստեղծությունը հիմնականում ունեցել է ուսուցող., բարոյակրթական նպատակ, որն ուղղված է եղել ժողովրդի առաջնորդներին, ուսուցիչներին ու քարոզիչներին։ ժողովրդին անհրաժեշտ է եղել կրթել հայրենասիր. և քրիստ. ոգով, հիշեցնել նրան հայրենի պատմության հերոս, անցքերն ու քրիստ. ավանդությունները։

XVIII դ-ում առավել մեծ կշիռ է ձեռք բերել ազգային եկեղեց. բանաստեղծությունը, որտեղ աստվածաշնչյան ու աստվածաբան. թեմաներին զուգորդել են հայրենասիր. մոտիվները, Հայ առաքել․ եկեղեցու դավանանքի հարցերը, ազգային Եկեղեցու սրբությունների փառաբանումը և այլն։ Զարգացել է նաև պատմաքաղաքական բանաստեղծությունը, որն արտացոլել է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի ռագմաքաղաքական անցքերը, ազգ-ազատագր. և ազատասիր. ձգտումները։

XVII-XVIII դդ-ում վերակենդանացել են դաս. հոգևոր բանաստեղծության հիմն․ ժանրերը՝ տաղը և գանձը։ Տարածվել են ապաշխարության, օրհնաբան, և վկայաբան, տաղերը, դամբան, գանձերը, շարունակել են գոյատևել բանքերը, ներբողներն ու ողբերը, ստեղծվել են պատմաողբերգ. և չափածո պատմություններ։ Այս երկերի հեղինակները մեծ մասամբ բարձրաստիճան հոգևորականներ էին կամ վանական կրթություն ստացած մարդիկ (XVII դ-ում՝ Ներսես Մոկացի, Ստեփանոս, Հակոբ և Խաչատուր Թոխաթցիներ, Վարդան և Հովհաննես Կաֆացիներ, Վրթանես Սռնկեցի, Դավիթ Գեղամեցի, Հովհաննես Մակվեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան, XVIII դ-ում՝ Սիմեոն Երևանցի, Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Հովհաննես Բերիացի, Գրիգոր Օշականցի, Ղազար Ջահվեցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշներ), որոնք թե՝ Հայաստանում և թե՝ գաղթավայրերում ղեկավարել են ագգ-մշակութային կյանքը, նպաստել ազգ-ագատագր. պայքարի գաղափարախոսության տարածմանը, հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։

XVII դ-ում կրոնահայրենասիր. բանաստեղծության ամենանշանավոր դեմքը Երեմիա Քյոմուրճյանն է, որը գրել է բազմաթիվ գանձեր, տաղեր, ողբեր, ուղերձներ, պատմաքաղաքական պոեմներ, պատմ., տոմարագիտական, կրոն, երկեր («Պատմութիւն համառօտ ... օսմանյանանցոց թագատրացն», «Տարեգրական պատմութիւն», «Պատմութիւն հրկիզման Կ. Պօլսոյ», «Պատմական բանք իւրոյ ժամանակին», «Վիպասանության յառումն Կրետէ կղզտյ», «Վիպասանութիւն Ապրօ Չելէպի» և այլն), որտեղ ներկայացրել է իր ժամանակի արևմտահայ իրականության համակողմանի պատկերը, արտահայտել հայ ժողովրդի ազատասիր. ձգտումները։

Աշխահիկ տաղերգությունը սերել է միջնադարյան աշխարհիկ տաղերգությունից. խորապես կրելով նաև ժամանակի ժողովրդագուսան. քնարերգության ազդեցությունը՝ այն ուղղված էր ժողովրդական զանգվածներին։ Տաղասացները հիմնականում հասարակության ցածր