Այս էջը հաստատված է
ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

XVIII դ-ի սկզբից սկսել են ձևավորվել լուսավոր. վերածննդի նախադրյալները։ Սկիզբ է առել մտավոր գրական մի շարժում, որը բնորոշվում է «նորոգություն» ընդհանուր հասկացությամբ։

Միջին հայ-ից հետո վերստին անցում է կատարվել գրաբարին, շուրջ 2 դար ստեղծվել են բանաստեղծ., գիտ. ու իմաստասիր. երկեր։

Մտավոր գրական շարժումը մեծապես ծավալվել է XVIII դ-ի 2-րդ կեսին՝ հատկապես Մխիթարյան միաբանության և հնդկահայ համայնքի լուսավոր. գործունեությամբ։ Մխիթարյան միաբանության ուշադրությունն ուղղվել է հայության ազգային ինքնագիտակցության արթնացման նպատակին, ձգտել է վերակենդանացնել ազգի հիշողությունը՝ գտնելու անցյալի հետ կապը, վերածնել է հայոց պատմութան մեծագույն արժեքները՝ պետություն, թագավորություն, եկեղեցի, համակարգել դաս. հայ-ը, կազմել բառարաններ, գրել քերակ-յան և տրամաբանության դասագրքեր ու դպրոց. ուս. ձեռնարկներ։

Դաս. հայ-ի վերածնության շարժումը, որն առավելապես դրսևորվել է գրակ-յան բնագավառում, և որի նախաձեռնողներն առաջին հերթին Մխիթարյաներն էին, ուղղված էր մի նպատակի՝ դարերի ընթացքում աղճատված գրաբարը խորթ ձևերից ու լատինաբանությունից մաքրելուն և ոսկեդարյան վիճակը վերականգնելուն, որպեսզի այն դառնար ոչ միայն գրակ-յան ու դպրոցի լեզու, այլև ժամանակի սոց. ու տնտ. փոխհարաբերությունների ու գաղափարախոսության արտահայտման միջոց։

Ազգ. զարթոնքի գաղափարները մեծ արձագանք են գտել հնդկահայ համայնքում, առանձնապես՝ Մադրասի և Կալկաթայի հայկ. միջավայրերում։ Նշանակալի երևույթներ էին Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (1772) և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» (1773) հրապարակախոս. երկերը, Հարություն Շմավոնյանի «Ազդարար» (1794-96 և 2008-ից) հայ. առաջին պարբ-ի հրատ-ը։

Գրակ-յան նորոգությունն ընդգրկել է տարբեր ժանրեր՝ պատմագրություն (Առաքել Դավրիժեցի, «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցտյ սոսկ դիպուածոց Հայաստանեայց...», 1651-62, Զաքարիա Քանաքեռցի, «Պատմագրութիւն», 1699, Աբրահամ Կրետացի, «Պատմագրութիւն անցիցն իւրոց...», 1796), հուշագրություն (Սիմեոն Լեհացի, «Ուղեգրութիւն», 1619-25, Խաչատուր Թոխաթցի, «Պատմութիւն Վենետիկ քաղաքին», Հովսեփ Էմին, «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները», անգլ., 1792, Հարություն Արարատյան, «Արտեմի Արարատյանի կյանքը», ռուս., 1813)։

XVII դ-ում ձևավորվել է հուշագր. մեկ այլ ժանր՝ օրագրությունը, անդրանիկ երկերի հեղինակներն են Զաքարիա Ագուլեցին, Երեմիա Քյոմուրճյանը, Մինաս Ամդեցին։ Այս շրջանում գրվել են նաև պատմ. և գեղ. արժեք ունեցող մի շարք հիշատակարաններ, որոնք հարստացրել են գեղ. արձակն ու բանաստեղծությունը։ Օտար աղբյուրներից թարգմանվել, փոխադրվել ու ազգայնացվել են մի շարք վարք-վկայաբանություններ, առակներ, զրույցներ ևն։ Լայնորեն ծավալվել է հայատառ թուրք. գրակ-ը թուրքախոս հայության համար, ունենալով ազգ. բովանդակություն ու ոգի՝ այն կազմել է հայ գրակ-յան ինքնատիպ ու անքակտելի մասը։

XVII-XVIII դդ-ի ձեռագրերում պահպանվել են նաև որոշ դրամատիկ. երկեր, որոնցից հնագույնը «Նահատակութիւն Սրբոյն Հռիփսիմեայ» ողբերգությունն է (բեմադրվել է 1668-ին Լվովի հայ կաթոլիկ. դպրոցում)։

XVII-XVIII դդ-ի բանաստեղծությունը նշանավորվել է տաղաչափ. նոր ձևերի յուրացմամբ, որն աշխարհի բանաստեղծ. ընկալումն ազատել է խորհրդանշ. այլաբան. ձևերից, հին բանաստեղծ. շեշտական չափը փոխարինել է վանկական չափով։ Այդ շրջանի հայտնի բանաստեղծներն են Բաղդասար Դպիրը, Պետրոս Ղափանցին, Հարություն Ալամդարյանը։

Հարուստ ու բազմաժանր է Բաղդասար Դպիրի գրական ժառանգությունը, գրել է գիտ., մատենագիտական, կրոն., փիլ., քերական., բանասիր. և այլ բնույթի աշխատություններ («Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ եւ դիւրիմաց», 1736, «Օրինակք բարեւագրաց», 1752, «Գիրք քերականութեան», 1760, «Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան...», 1822, «Ժամանակագրութիւն», հրտ.՝ 1951)։ Նա մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը, որոշակի ստեղծագործ. վերաբերմունք է ցուցաբերել հայ հին եկեղեց. ու աշուղ. արվ-ի նկատմամբ («Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ ...», 1723)։ Բաղդասար Դպիրի պոեզիան աչքի է ընկնում աշխարհիկ կենսազգացողությամբ, պարզ ու մատչելի լեգվամտածողությամբ։ Բանաստեղծ. արվ-ի կատարյալ նմուշ է նրա «Ի ննջմանէդ արքայեական» տաղը։

Պետրոս Ղափանցին ժամանակի վկայություններում հիշատակվել է որպես երևելի ազգ-եկեղեց. գործիչ ու բանաստեղծ։ 1772-ին հրատարակել է «Գրքոյկ կոչեցեալ երգարան» ժող-ը։ Նրա պոեզիայում ուշագրավ է XVIII դ-ի հայ ազգ-քաղ. զարթոնքի արձագանքը («Առ ազգն իւր սիրելի», «Առ ազգն իմ պատուելի», «Զվշտակրութենէ հայրենեաց մերոյ»), բնության պանծացումը («Զքաղցրիկ թռչնոց կաքաւոց», «Ծիլ-ծիլ ոսկի են վարդի թերթերն»)։

Հայ նոր քնարերգության առաջին բանաստեղծը Հարություն Ալամդարյանն է։ Գրել է սիրային, խոհաքնար., կրոն. բանաստեղծություններ («Սուգ», «Պարերգութիւն», «Դաւ երեւակայութեան», «Ամենեւինս ես գեղեցիկ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց», «Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս» ևն), ձոներ, առակներ, պատմ. ողբերգություն («Հռադամիզդ եւ Զենոբիա»)։ 1826-28-ի ռուս-պարսկ. պատերազմի ժամանակ օգնել է հայ կամավոր. գնդի կազմավորմանը: