Այս էջը հաստատված է

բաղեղը ևն։ Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, ենթալպյան բարձրախոտերը, բոլոր տեսակի պտերները, ոչխարի շյուղախոտը ևն։

2010-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստ-ում պատրաստվել և տպագրվել է «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի» 2-րդ՝ լրամշակված հրատ-ը, որտեղ գրանցված են 452 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը կամ 36,7 %-ը։

Ըստ հազվագյուտության և վտանգվածության գնահատման՝ բարձրակարգ բույսերի տեսակների համար առանձնացվել են հետևյալ կարգերը՝

1. կրիտիկ. վիճակում գտնվող տեսակներ (CR), որոնց անհետացման ռիսկը չափազանց բարձր է՝ 143 տեսակ,

2. վտանգված տեսակներ (EN), որոնց սպառնում է կրիտիկ. վիճակում գտնվող տեսակների վերածվելը՝ 249 տեսակ, ավելի քան՝ 50 %-ը,

3. խոցելի տեսակներ (VU), որոնց սպառնում է վտանգված տեսակների վերածվելը՝ 60 տեսակ։

ՀՀ-ն աչքի է ընկնում ոչ միայն ֆլորայի, այլև բուս․ ծածկույթի բազմազանությամբ։

Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականությունը

ՀՀ-ում բուսականության հիմն, տիպերի աշխարհագր. տեղաբաշխումը, ըստ վերընթաց գոտիականության, ունի հետևյալ պատկերը, ամենացածր (400-1400 մ) գոտում անապատներն ու կիսաանապատներն են, ամենաբարձրում (3000-3600 մ)՝ ալպյան գորգերն ու ձնամերձ (խիանոֆիլ) բուս, համակեցությունները, միջանկյալ դիրքում՝ մերձալպյան մարգագետինները, բարձրախոտերը, լեռնատափաստանները, անտառներն ու քարաժայռային բուսականությունը։ Ջրաճահճային և քարացրոնային բուսականությունը, որպես արտագոտիական համակեցություն, հանդիպում է բոլոր գոտիներում։ Բուսականության տիպերի վերընթաց բաշխվածությունն ու կառուցվածքն զգալիորեն փոխվում են՝ կլիմայից և լ-լանջի կողմնադրությունից կախված։

Անապատային բուսականություն։ ՀՀում անապատները կենտրոնացած են Արարատյան դաշտի և մերձակա շրջանների գիպս ու կավ պարունակող մերձակա սարալանջերին։ Անապատային բուսականությանը բնորոշ են ճիմ առաջացըստ վերընթաց գոտիականության, ունի նող բույսերի լրիվ բացակայությունը և հողի մակերևույթի մինչև 30 %-ով բուսապատումը։ Ըստ հողի նկատմամբ ունեցած պահանջի՝ անապատային բուս ականությունը բաժանվում է 3 խմբի.

1. աղասեր (հալոֆիլ). հայտնաբերվել է 217 բուսատեսակ, առավել տարածված են օշանը, շորանը, մանրատերև սվեդան, զեյդլիցիան, կոնաձև աղապատուկը, կալիախոտը, հազվագյուտ բուսատեսակներ Շոբերի բորակաթուփը, շուրջաթև բիներցիան, փոշեպատ ֆրանկենիան, մազակիր հալոտիսը և այլն, որոնք գրանցված են «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում»,

2. գիպսասեր (գիպսոֆիլ). զբաղեցնում է չնչին տարածություն, հիմն․ բուսատեսակներն են սապնարմատը, զուգատերևը, թալը, կաթնուկը, ոզնաթուփը և այլն,

3. ավազասեր (պսամոֆիլ) խմբի բուս, տեսակաշարն ավելի հարուստ է և կայուն՝ գեղածնկիկ, սպիտակ հազարա