Այս էջը հաստատված է

թթ-ին ասպարեզ իջած գրողների ձայնը։ Նորանոր գրքերով հանդես են եկել Արևշատ Ավագյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Լիպարիտ Սարգսյանը, Թաթուլ Բոլորչյանը, Դավիթ Հովհաննեսը, Սլավիկ Չիլոյանը, Վարդան Վանատուրը, Անահիտ Պարսամյանը, Հրաչյա Սարուխանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահե Պողոսյանը, Լևոն Խեչոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Աշոտ Ավդալյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Հակոբ Մովսեսը և ուր.։ Մանկագրության մեջ հաջողությունների են հասել Սուրեն Մուրադյանը, Յուրի Սահակյանը, Երվանդ Պետրոսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Սամվել Կոսյանը։

1985-90-ի վերակառուցման և հրապարակայնության ալիքը հնարավորություն է ընձեռել անտիպ գրական ժառանգության շատ էջերի համար։ Լույս են տեսել Երվանդ Օտյանի «Ընկ. Բ Փանջունի» վեպի ամբողջական տարբերակը, Ե. Չարենցի անտիպ բանաստեղծություններն ու պոեմները, Ա. Բակունցի անհայտ էջերը, Լեռ Կամսարի «Դեպի պրոլետգրականության հեգեմոնիան» երգիծ. թատերակը և օրագրերը, Պ. Սևակի «Անցյալը վերադարձած» ինքնակենսագրությունը, «Եղիցի լույս» գրքից դուրս մնացած և այլ բանաստեղծություններ։

Հնարավորություն է ընձեռվել վերանայելու գրակ-յան պատմությունից տարբեր պատճառներով դուրս մնացած գրողների ժառանգության հրատարակության հարցերը։ Լույս են տեսել Լևոն Շանթի, Համաստեղի, Արամ Հայկազի, Ավետիս Ահարոնյանի, Նիկոլ Աղբալյանի, Մուշեղ Իշխանի, Հակոբ Կարապենցի և ուր. գրքերը, գրվել են Հակոբ Օշականին, Ռուբեն Վարդանյանին (Ռեն), Կ. Զարյանին և ուր. նվիրված ուսումնասիրություններ։

Հրապարակայնության պայմաններում ավելի ուշադրություն է դարձվել ազգ. հարցերին, հրապարակումներով հանդես են եկել Վ. Դավթյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Սահյանը, Հ. Մաթևոսյանը, Ա. Այվազյանը, Պ. Զեյթունցյանը, Ռ. Դավոյանը, Արմեն Հովհաննիսյանը և ուր.։

1991-ից հայ գրակ-ը թևակոխել է նոր փուլ՝ անկախության շրջան։ Անկախության և ազգ. գաղափարների վերազինմամբ պահպանվել է գրական նախկին կառույցը՝ ՀԳՄ-ն։ Այս տարիներին հայ գրակ-ն ապրել է փորձությունների շրջան՝ երբեմն խորությամբ չգիտակցելով ու չգնահատելով ստեղծագործ. ազատությունը։

Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետր. 19-ը, հայտարարվել է Գիրք նվիրելու օր, 2002-ին հիմնվել է ՀԳՄ հրատ-ը, 2010-ին՝ «Լևոն-Զավեն Սյուրմելյան» տպարանը։ ՀԳՄ հովանավորությամբ լույս են տեսնում «Գրական թերթ», «Նորք», «Արտասահմանյան գրականություն», «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուս.), «Գրեթերթ», «Ցոլքեր» և այլ պարբ-ներ։ Վերականգնվել են մի շարք ավանդ. միջոցառումներ՝ մանկապատանեկան գրակ-յան շաբաթը, երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները, Թարգմանչաց տոնի նշումը Օշականում, ՀԳՄ ամենամյան մրց-ները ևն։

Ժամ. գրական պատկերը ներկայացրել են ավագ և երիտասարդ սերունդների բազմաթիվ գրողներ։ Լույս են տեսել Հ. Սահյանի «Ինձ բացակա չդնեք» (1998, հետմահու), Հ. Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» (1963, հրտ.՝ 2006) գրքերը։ Գրական ուղին շարունակել են Ա. Այվազյանը («Ամերիկյան աջաբսանդալ», 1997, «Ալիբի», 2000, «Մանչերը», 2001, «Տռիփ», 2003), Ռ. Դավոյանը («Եթե Աստված կամենա», 2005, վեպ)։

Պատմվածքներ, վեպեր ու վիպակներ և հրապարակախոս. ժող-ներ են հրատարակել Նորայր Ադալյանը, Հրաչյա Մաթևոսյանը, Վանիկ Սանթրյանը, Լ. Խեչոյանը, Վահագն Մուղնեցյանը, Վանո Սիրադեղյանը, Արմեն Շեկոյանը, Նելլի Շահնազարյանը, Ռաֆայել Նահապետյանը, Լ. Անանյանը, Ա. Հարությունյանը, Գուրգեն Խանջյանը, Վրեժ Իսրայելյանը, Հովհաննես Երանյանը, Պ. Զեյթունցյանը, Վարուժան Այվազյանը և ուր.։ Բանաստեղծությունների ժող-ներով հանդես են եկել Հ. Սարուխանը՝