Այս էջը հաստատված է

«Աստծո առավոտը» (1990), «Այլ ժամանակներ» (1997), Ա. Հարությունյանը՝ «Նամակ Նոյին» (1995), Դ. Հովհաննեսը՝ «Քրոնիկոն» (1996), «Requiem Aetemam Չարենցի հիշատակին» (1997), Սոնա Վանը՝ «Հուդայի արձակուրդը» (2003), «Ես ձայն եմ լսում» (2006), «Չառա անունով թռչունը» (2011), Հ. Գրիգորյանը, Հ. Էդոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ա. Ավագյանը, Հակոբ Մովսեսը, Հրաչյա Թամրազյանը, Բագրատ Ալեքյանը, Ռոլանդ Շառոյանը, Ֆելիքս Բախչինյանը, Հովիկ Հովեյանը, Խաչիկ Մանուկյանը, Անատոլի Հովհաննիսյանը և ուր.։

Ասպարեզ է մտել գրական նոր սերունդ (Հուսիկ Արա, Մհեր Բեյլերյան, Արա Պաչյան և ուր.)։

Հայ գրակ-ը նոր դրսևորումներ է ունեցել Ղարաբաղյան շարժման և պատերազմի, ինչպես նաև զինադադարի հաստատման շրջանում։ Արցախյան ազատամարտն արտացոլվել է գրակ-յան մեջ։ Դեռ պատերազմի տարիներին գրակ-յան մեջ ի հայտ են եկել ստեղծագործ. զարգացման նկատելի առանձնահատկություններ՝ Ղարաբաղյան պատերազմի գեղ. պատկերում, նյութի ընդգրկման որոշակիություն ևն։ Զինադադարից հետո ստեղծվել են գոյապայքարի տարիները, ազատամարտիկների, բժիշկների, օդաչուների, ուսանողների, կանանց սխրագործությունները, ինքնապաշտպան. և ազատագր. մարտերի առանձին դրվագներ պատկերող վավերագր., կենսագր., պատերազմ. իրականությունը բնութագրող գործեր (Հովիկ Վարդումյան, «Գրոհայինների հրամանատարը», 1999, «Աստվածների կանչը», 2004, «Շուշիի ազատագրումը», 2007, «Կանթեղ», 2010, «Բաժանարար գիծ», 2011, Լ. Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ», 1999, Արա Նազարեթյան, «Ռազմավար պատմվածքներ», 2001, ևն)։ Այս շարքում իրենց տեղն ունեն Մաքսիմ Հովհաննիսյանի, Բակուր Կարապետյանի, Նվարդ Սողոմոնյանի պատմավավերագր. և գեղ. երկերը։

Գրկ. Սուրխաթյան Հ., Հետ-հոկտեմբերյան հայ գրականություն, Ե., 1929։ Սիմոնյան Դ., Հայաստանի գրականությունը, Ե., 1934։ Սարգսյան Խ., Հայրենական պատերազմը և գրականությունը, Ե., 1946։ Գյուլիքևխյան Հ., Սովետական դրամատուրգիայի մասին, Ե., 1948։ Հեղինակային խումբ, Եղիշե Չարենցի ստեղծագործությունը, Ե., 1957։ Հեղինակային խումբ, Սկսել Բակունցի ստեղծագործությունը, Ե., 1959։ Հեղինակային խումբ, Սովետահայ գրականության պատմություն, հ. 1-2, 1961-65։ Արզումանյան Ս., Սովետահայ վեպը, Ե., հ. 1-3, 1967-86։ Հեղինակային խումբ, Չարենցյան ընթերցումներ, հ. 1-8, Ե., 1973-2007։ Գասպարյան Դ., Սովետահայ գրականության տարեգրություն. 1957-1975, Ե., 1977։ Նույնի, Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Ե., 1979։ Նույնի, Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Ե., 1983։ Նույնի, Հայ խորհրդային գրականության պատմական զարգացման ուղին, Ե., 1989։ Նույնի, Փակ դռների գաղտնիքը, Ե., 1994։ Նույնի, Եղիշե Չարենց. հայ բանաստեղծության մայրաքաղաքը, Ե., 1996։ Նույնի, Հայ գրականություն, հ. 1-4, Ե., 2000-10։ Նույնի, Պարույր Սևակ, Ե., 2001։ Նույնի, Համո Սահյան, Ե., 2003։ Նույնի, Վահագն Դավթյան, Ե., 2007։ Նույնի, Սկսել Բակունց, Ե., 2009։ Աղաբաբյան Ս., Հայ սովետական գրականության պատմություն, հ. 1, Ե., 1986։ Բախչինյան Հ., Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի, Ե., 1997։

Հայ գրականությունը Ռուսաստանում և Այսրկովկասում

Ռուսաստանում XVIII-XIX դդ-ում հայ բնակչության աճի հետևանքով աշխուժացել է հայ գրական և մշակութային կյանքը։ Այդ ասպարեզում նշանակալի դեր են ունեցել 1781-ին Ս. Պետերբուրգում Գրիգոր Խալդարյանի հիմնած հայկական տպարանը և 1815-ին Մոսկվայում բացված Լազարյան ճեմարանը։ XIX դ-ի կեսերին հայկ. պարբ. մամուլի երևան գալը խթանել է հայկ. և ռուս. գրական կապերի մերձեցումը։ 1830-40-ական թթ-ին ռուս գրակ-ից թարգմանություններ են կատարել Խաչատուր Աբովյանը, Մկրտիչ Էմինը, Գաբրիել Այվազովսկին և ուր.։ 1858-ին Մոսկվայում հիմնված «Հյուսիսափայլ» (խմբ.՝ Ստեփանոս Նազարյան) ամսագրի շուրջ համախմբվել են Միքայել Նալբանդյանը, Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Ռուբեն Հասան-Ջալալյանը և ուր.։ Ամսագրում տպագրվել են Նալբանդյանի հրապարակախոս-քննադատական, գիտական հոդվածները, գրական-պատմ. գործերը («Յիշատակարան», «Մեռելահարցուկ» ևն)։

Մոսկվայում հրատարակվել են նաև Մսեր և Զարմայր Մսերյանների «Ճռաքաղ» (1858-62), «Համբավաբեր Ռուսիո» (1861-64), Զ. Մսերյանի «Փարոս»