Այս էջը հաստատված է

փորձել է իր հրատ-ներին ձեռագիր մատյանների տեսք տալ, քանի որ ձեռագրերը հայության մեջ շատ հարգի էին, իսկ տպագիր գիրքը՝ անսովոր։ Գրքերի վերջում կա տպարանանիշ՝ լատ. 4 տառերով՝ D.J.Z.A., որոնք վերծանվում են հետևյալ կերպ՝ D.- Dei servus (Աստծու ծառա), J. - Jacobus (Հակոբ), Z.-Zanni [Ծաննի(յան), թարգմանված՝ Հովհաննիսյան], A.- Armenius (հայ)։

Հակոբ Մեղապարտի տպագր. ավանդույթները՝ սկսած տառաձևերից, զարդաձևերից մինչև գրքերի չափերը, տպագրության համար բնագրերի ընտրության կարգը, ընդօրինակել են հայ երկրորդ տպագրիչ Աբգար Թոխաթեցին և նրա որդի Սուլթանշահը։

Աբգար Թոխաթեցին, որ սերում էր Արծրունյաց թագավոր, տոհմից և XVI դ-ի հայ ազատագր. շարժման ականավոր գործիչ էր, քաղաքական նպատակներով Իտալիա կատարած իր այցելությունն օգտագործել է հայ տպագր. գործը շարունակելու համար։ Հռոմի Պիոս IV պապից հայ. գրքեր տպագրելու իրավունք ստանալով՝ 1565-66-ին Վենետիկի իր տպարանում լույս է ընծայել մի տոմարացույց՝ «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ եւ պիտանի» վերնագրով, ու Սաղմոսարան։ Ապա տպարանը տեղափոխել է Կ. Պոլիս և 1567-ին հրատարակել «Փոքր քերականութիւն» (դպրոց․ այբբենարան), 1568-ին՝ ևս 5 գիրք (Ժամագիրք, Պարզատումար, Տօնացոյց, Պատարագամատոյց, Տաղարան), իսկ 1569-ին՝ Մաշտոց։

Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին 1579-ին Հռոմում Գրիգոր XIII պապի աջակցությամբ պատրաստել է տվել հայերեն նոր տպատառեր՝ 10 և 16 կետաչափերի բոլորգիր և խոշոր գլխագիր (դրանցով Հռոմում շուրջ 200 տարի հայերեն գրքեր են տպագրվել), 1580-ից համագործակցել է Հայաստանից Հռոմ տեղափոխված և տպագր. գործ սովորած Հովհաննես Տերզնցու հետ. 1584-ին Դոմինիցի Բազաեի տպարանում նրանք տպագրել են 2 գիրք՝ «Տօմար Գրիգորեան» և «Դաւանութիւն ուղղափառութեան»։ Այնուհետև Տերզնցին մեկնել է Վենետիկ, ձուլել է տվել նոր տպատառեր և 1587-ին հրատարակել Սաղմոսարան։ 1596-ին Հռոմում՝ Վատիկանի տպարանում, հրատարակվել է ևս մեկ գիրք՝ «Դաւանութիւն հաւատոյ» (հայ. և լատ.), որով և ավարտվել է XVI դ-ի հայ տպագրությունը։

Այդ ընթացքում լույս են տեսել նաև մեկ տասնյակից ավելի օտարալեզու գրքեր Փարիզում, Բավիայում, Ցյուրիխում, Քյոլնում, Հռոմում, Ֆրանկֆուրտում, որոնք ունեն հայատառ հատվածներ։ XVI դ-ում տպագրված 17 հայերեն գրքերից 14-ը լույս են տեսել հայերի տպարաններում։

XVII դ-ի սկզբներին Վատիկանն սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել արլ. ազգերի, այդ թվում՝ հայերի նկատմամբ՝ ջանալով կաթոլիկ. դավանանքը տարածել Արևելքի երկրներում։ Այդ նպատակով 1627-ին Ուրբանոս VIII պապը Հռոմում հիմնադրել է հատուկ տպարան (Ուրբանյան), որտեղ 1630-1796-ին տպագրվել են 44 անուն հայերեն գրքեր՝ հիմնականում դավանաբան., նաև բառարաններ ու հայոց լեզվի ձեռնարկներ՝ այլազգի քարոզիչներին հայ-ին վարժեցնելու նպատակով («Այբուբեն հայոց», 1623, 1673, «Առաւել պարզաբանութիւն քրիստոնեական վարդապետութեան», 1630, «Դաւանութիւն ճշմարիտ եւ ուղղափառ հաւատոյ», 1642, Կղեմես Գալանոսի «Միաբանութիւն հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ», 1650-61, ևն)։

XVII դ-ում ավելացել են հայկական տպագրության կենտրոնները (XVI դ-ում՝ 3, XVII դ-ում՝ 14), զարգացել է տպագր. արվ-ը։

Հայաստանից Լվով տեղափոխված քահանա Հովհաննես Քարմատանենցը 1615-ին հիմնադրել է տպարան և 1616-1618-ին հրատարակել Սաղմոսարան, Բժշկարան և հայատառ ղփչաղերեն Աղոթագիրք։

1638-ին Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքում վանահայր Խաչատուր Կեսարացին և մի քանի միաբաններ առանց եվրոպացի որևէ մասնագետի օգնության հիմնադրել են տպարան, թղթի գործարան և 1639-42-ին լույս ընծայել Սաղմոսարան, Խորհրդատետր (Պատարագատետր), Ժամագիրք և «Հարանց վարք»-ը։ Սա տպագրության հայկ. գյուտի արժեք ուներ և առաջին տպարանն էր ինչպես Պարսկաստանում (պարսկ. առաջին գիրքը տպագրվել է 1830-ին՝ Կեսարացուց 192 տարի հետո), այնպես էլ ողջ Մերձ. Արևելքում։

1639-ին տպագր. արվ-ին ծանոթանալու և նոր տառեր ձուլել տալու նպատակով Խաչատուր Կեսարացին իր աշակերտ Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենցին ուղարկել է Եվրոպա։ Վերջինս 1644-ին