(1819), Թիֆլիսում (1823), Շուշիում (1828), Երուսաղեմում (1833), Շամախիում (1848)։
1823-ից մինչև 60-ական թթ. Թիֆլիսում գործել է Ներսիսյան դպրոցի տպարանը, որը բազմաթիվ գրքերի հետ տպագրել է նաև «Կովկաս», «Մեղու Հայաստանի» պարբ-ները, առաջին անգամ՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը (1858) ևն։ Մինչև 1850-ական թթ. Թիֆլիսում Արզանյանցների, Գաբրիել Պատկանյանի, Ղուլյանցի, Շահմուրադյանցի տպարաններում հրատարակվել է 54 անուն գիրք։ Հետագա տասնամյակներում առավել շատ գրքեր են տպագրվել Գ. Մելքումյանցի և Համբարձում Էնֆիաճյանի, Մ. Վարդանյանի, Հովհաննես Մարտիրոսյանցի, Մարկիանոս Տ. Ռոտինյանցի, Մնացական Մարտիրոսյանցի, Տիգրան Նազարյանի, ինչպես նաև «Էպոխա», «Հերմես» տպարաններում։ 1846-1920-ին Թիֆլիսում, որ այդ շրջանում Հվ. Կովկասի հայկ. ամենախոշոր մշակութ. կենտրոնն էր, տպագրվել է ավելի քան 4200 անուն գիրք, լույս տեսել 185 պարբ.։
XIX դ-ում Կ. Պոլիսն իր 130-ից ավելի հայկ. տպարաններով առաջատարն էր։ Տպագրության սկզբից մինչև 1920-ական թթ. Կ. Պոլսում տպագրվել է շուրջ 5100 անուն գիրք (ներառյալ նաև հայատառ թուրք-ը) և 380 անուն պարբ.։ Առավել նշանավորներն էին Արապյանների, Գարեգին Պաղատատլյանի, Գևորգ Զարդարյանի, Հակոբ Մաթևոսյանի, Հակոբ Պոյաճյանի, Հովհաննես Մյուհենտիսյանի, Հովսեփ Գավաֆյանի, Ճանիկ Արամյանի, Նշան Պերպերյանի, Օնիկ Արզումանի և ուր. տպարաններ։
Կ. Պոլսից հետո ավելի շատ հայ. գրքեր և պարբ-ներ են տպագրվել Զմյուռնիայում. 1759-63-ին՝ 3 հնատիպ գրքեր, իսկ նոր շրջանում՝ մինչև 1920-ը՝ 537 անուն գիրք, 52 անուն պարբ.։
Այդ շրջանում հայկ. տպագրություն եղել է նաև Արմ. Հայաստանի Վան, Կարին, Խարբերդ, Մարզվան և Թուրքիայի հայաշատ Պարտիզակ, Նիկոմեդիա, Բուրսա, Եվդոկիա, Ռոդոսթո, Տրապիզոն, Սամսուն, Ադաբազար, Ադանա, Կոնիա և այլ քաղաքներում։
XIX դ-ում և XX դ-ի սկզբին Վենետիկի Մխիթարյան միաբանության գրահրատարակչ. գործունեությունը շարունակվել է նոր թափով։ 1801-1920-ին տպագրվել է շուրջ 1770 գիրք։ Մխիթարյան հոգևոր հայրերի՝ Միքայել Չամչյանի, Գաբրիել Ավետիքյանի, Մկրտիչ Ավգերյանի, Խաչիկ Սյուրմելյանի, Ղևոնդ Ալիշանի, Գարեգին Զարբհանալյանի, Արսեն Բագրատունու, Արսեն Ղազիկյանի և ուր. հայագիտական հրատ-ները, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (1836-37) երկհատոր բառարանն աննախադեպ էին և դաս. արժեք ունեն։
Մխիթարյանների հրատարակած «Բազմավեպ» պարբ-ը, որը լույս է տեսնում 1843-ից (անընդմեջ), ամենաերկարակյացն է հայ մամուլի պատմության մեջ։
Վիեննայի Մխիթարյան միաբանությունը 1811-ից (Տրիեստից Վիեննա տեղափոխվելուց հետո) առավելապես զբաղվել է հայագիտությամբ, հրատարակել միաբանության անդամներ Արսեն Այտընյանի, Հակոբոս Տաշյանի, Անտոն Գարագաշյանի, Գրիգոր Գովրիկյանի և մյուսների, հայ և օտարազգի այլ հայագետների՝ Հրաչյա Աճառյանի, Ստեփան Մալխասյանցի, Հայնրիխ Հյուբշմանի, Յոզեֆ Մարկվարտի, Նիկողայոս Մառի և ուր. ուսումնասիրությունները, արևմտաեվրոպ. հեղինակների թարգման. գործերը։ 1858-63-ին միաբանությունը հրատարակել է «Եվրոպա» երկշաբաթաթերթը, իսկ 1887-ից լույս է տեսնում «Հանդես ամսօրյա» հայագիտական հանդեսը։
1801-1920-ին մոտ 450 անուն գիրք է տպագրվել Ս. Պետերբուրգում։ 1859-65-ին Ռափայել Պատկանյանի տպարանում լույս է տեսել 16 անուն գիրք, այդ թվում՝ Գաբրիել և Ռ. Պատկանյանների գրքերը, թարգմանություններ, պատմագիտական աշխատություններ ևն։
Մոսկվայում հայերեն 1-ին գիրքը՝ Սերովբե վարդապետի «Ծաղիկ գիտութեանց»-ը, հրատարակվել է 1819-ին, որտեղ հարց ու պատասխանի ձևով համառոտ տեղեկություններ կան կրոնների, բնագիտության, կենդանաբանության, թվաբանության, աշխարհագրության, պատմության և այլ գիտությունների վերաբերյալ։ 1830-ից հայերեն գրքեր հրատարակվել են Լազարյան ճեմարանի, 1890-ից՝ Մկրտիչ Բարխուդարյանի և Քրիստինե Բարխուդարյանի տպարաններում։ Վերջինս իր գործունեությունը շարունակել է մինչև XX դ-ի 1-ին տասնամյակը՝ տպագրելով ավելի քան 500 անուն գիրք։
XIX դ-ում և XX դ-ի սկզբին հայ տպագրության նոր օջախներ են ստեղծվել Թեոդոսիայում (1859), Ռոստովում (1864), Սիմֆերոպոլում (1867), Բաքվում (1872), Գանձակում (1876), Ախալցխայում (1885), Բաթումում (1901), Արմավիրում (1907), Պյատիգորսկում (1908), Ախալքալաքում (1908), Եկատերինոդարում (1918) և այլուր։
Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1801-18-ին Հարություն Շմավոնյան Շիրազեցու, Սարգիս Ծատուր Աղավալյանցի, Հակոբ և Հովսեփ Նազար-Շամրյանցի տպարաններում տպագրվել է 13 անուն գիրք։ Կալկաթայում 1811-88-ին տպագրվել է ավելի քան 150 անուն գիրք, որից մոտ 70-ը՝ Հայոց մարդասիրական ճեմարանի տպարանում։
Եգիպտոսում 1-ին գիրքը տպագրվել է Ալեքսանդրիայում 1888-ին, իսկ Կահիրեում՝ 1895-ին։ Մինչև XX դ-ի 20-ական թթ. Կահիրեում տպագրվել է շուրջ 160 անուն գիրք։ Առավել հայտնի էին հրատարակիչներ Սարգիս Դարբինյանը, Օննիկ Հալեպլյանը և Զարեհ Պերպերյանը։ Նույն ժամանակաշրջանում Ալեքսանդրիայում տպագրվել է ավելի քան 50 անուն գիրք՝ Արամ Գասապյանի, Միհրան Տամատյանի, «Արաքս» և 6-7 այլ տպարաններում։
Հալեպում (Սիրիա) 1911-19-ին տպագրվել են ավելի քան 12 անուն հայերեն գրքեր (10-ը՝ անթվակիր)։
Մալթա կղզում 1828-31-ին Ամերիկացիների մարդասիրական ընկերության տպարանում տպագրվել է հայատառ թուրք. 9 անուն գիրք։
Երուսաղեմում հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1833-ին։ Սրբոց Հակոբյանց վանքի տպարանը մինչև XX դ-ի 20-ական թթ. հրատարակել է ավելի քան 400