Այս էջը հաստատված է

տերևուկ, Թամամշյանի օշան, ծաղկավոր զեյդլիցիա, տարօրինակ և Շովիցի գազեր, արագլախոտ, խոզանուկ և այլն։

Անապատային բուսականությամբ տարածքները հիմնականում օգտագործվում են որպես ձմեռային արոտավայրեր, իսկ բուսականությունը՝ որպես դեղաբույսեր՝ ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ ստանալու համար։

Կիսաանապատային բուսականությամբ են ծածկված Արարատյան գոգավորության, նաև Ջանգեզուրի, Մեղրու ու Վայքի լեռնաշղթաների (600-1500 մ բարձրներում) գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը։ Քարքարոտ կիսաանապատների ամենախոշոր զանգվածները Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում են։ Ի տարբերություն անապատների՝ այստեղ բուս․ համակեցությունում զգալի տոկոս են կազմում վաղամեռ (էֆեմեր), ճիմ առաջացնող հացազգիները (անապատասեզ, ցորնուկ, այծակն, դաշտավլուկ)։ ՀՀ-ի կիսաանապատային բուսականության տիրապետող տեսակը հոտավետ օշինդրն է։ Տարածված են նաև կապարը, կոխիան, նոնեան, լերդախոտը, բորբոսատեսուկը, դաշտավլուկը, հազարատերևուկը, որոնք երբեմն առաջացնում են ինքնուրույն բուս, համակեցություններ։

Օշինդրային կիսաանապատների որոշ հատվածներ (Կոտայքի մարգի Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գ-երի շրջակայքում) իրենց բուսածածկույթում պարունակում են բացառիկ բուսատեսակների (ուրարտ., արարատյան ու բեոտական վայրի ցորեններ, Վավիլովի աշորա, վայրի գարի, անքիստ բթաթեփուկ, այծակն) և բազմաթիվ այլ հազվագյուտ խոտաբույսերի (տուրնեֆորտիա, նրբագեղ հիրիկ, եղեսպակ և այլն) բնական պոպուլացիաներ։ Հազվագյուտ տեսակները պահպանելու համար 1981-ին կազմակերպվել է «երերունի» արգելոցը (տարածքը՝ 89 հա)։

Օշինդրային կիսաանապատները, տարեցտարի կորցնելով իրենց լանդշաֆտային պատկերը, վերածվում են գյուղատնտեսական դաշտերի ու այգիների։ Երևանը շրջապատող կանաչ գոտին, Սարի թաղի, Ծիծեռնակաբերդի, Արզնիի, Ողջաբերդի, Ջրվեժի անտառամշակույթները, Երևանի բուսաբ. և կենդբ. այգիներն ստեղծվել են կիսաանապատային տարածքների իրացման հաշվին։ Սակայն Արագածոտնի և Կոտայքի մարզերում կիսաանապատների մեծ զանգվածներ ցայսօր օգտագործվում են որպես ձմեռային արոտներ, նաև ուտելի, դեղատու, ներկատու, եթերայուղատու և համեմունքային բույսերի հավաքման համար։

ԼԵռնաչորասեր բուսականությունը Հայկական լեռնաշխարհի տարածված և բնորոշ տիպերից է։ Տարածված է առավելապես հփ՝ ոչ բարձր նախալեռն, ժայռոտ ու քարքարոտ լանջերին (Վայք, Զանգեզուր, Մեղրի, Ուրծ, Երանոս)։ Շատ նոսր և սակավ նկատելի բուսատեսակների առկայությամբ լեռնաչորասեր բուսականության ընդհանուր համայնապատկերը նմանվում է գույնզգույն քարաքոսերով պատված ժայռերի կույտի։ Հողային ծածկույթը սովորաբար սակավազոր է, խճային կամ գրեթե բացակայում է։ Որոշ բուսաբաններ այն անվանում են լեռն, անապատ (ֆրիգանա)։ Տիրապետող կենսաձևերը փշոտ, թավոտ, մանրատերև, բարձիկանման բազմամյա խոտաբույսերն են, թփերն ու կիսաթփերը։ Տեսակային կազմը բուսաաշխարհագր. տեսակետից ուշագրավ է. այստեղ կան խիստ հազվագյուտ տեսակներ, բնաշխարհիկներ ու մնացորդային բույսեր, ինչպես, օր., վայրի տանձենիները (Թախտաջյանի, Սոսնովսկու, ուռատերև), նշենիները (Ֆենցլի, նաիրյան), խնկենին, ունաբին, ցաքին և այլն։ Սովոր, բուսատեսակներից տարածված են եղեսպակը, աբեղախոտը, ոզնաթուփը, դժնիկը, սարի չամիչը, օշինդրը և այլն, ինչպես նաև բազմապիսի համեմունքային (ուրց, եղեսպակ), խեժա