Այս էջը հաստատված է

Հակոբյանց և որդիներ», «Լույս», Այվազյանցի և Նազարյանցի տպարանները, 1912-ից՝ «Կուլտուրա», իսկ հայկ. անկախ պետականության վերականգնումից հետո՝ 1918-ին՝ «Ուրարտիա», «Հայրենիք», Սոցիալիստ. հեղափոխական կուս-յան և գլխավոր շտաբի տպարանները։ 1875-1920-ին Երևանում հրատարակվել է մոտ 230 անուն գիրք։

Գորիսի «Սասուն» տպարանում 1909-16-ին տպագրվել է 4 անուն գիրք՝ 3-ը՝ գեղ., 1-ը՝ դպրոց. (երգարան)։

Նոր շրջանում՝ մինչև 1870-ական թթ. տպագրված գրքերի մեծ մասը կրոնաեկեղեցական է։ Նշանակալի թիվ են կազմել նաև մատենագիրների աշխատությունների, բառարանների, քերակ-ների, բժշկարանների, հայ. և օտար լեզուներով զուգահեռ բնագրերով, հայատառ թուրք. գրքերի հրատ-ները։ XIX դ-ի վերջերից գերակշռել են գեղ. գրքերը, լույս են տեսել նաև մանկավարժ., պատմագիտ., գրականագիտ., լեզվաբ., տնտեսագիտ., հաս-քաղ. և այլ գրքեր։

XIX դ-ի սկզբից մինչև 1920-ական թթ. լույս է տեսել ավելի քան 19 հազար անուն գիրք, այդ թվում՝ հայատառ թուրք.՝ հայ-ի հետ զուգահեռ, ինչպես նաև հայատառ հատվածներ պարունակող այլալեզու գրքեր։ 1794-ից մինչև անկախ պետականության հաստատումը (1918) հրատարակվել է մոտ 2000 անուն պարբ.՝ Հայաստանում և տարբեր երկրներում։

Համաձայն «Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի» «Կովկասյան տարածաշրջան» հոդվածի՝ 1892-93-ին՝ 1 տարվա ընթացքում, Կովկասյան տարածաշրջանում լույս են ընծայվել 84 անուն հայերեն, 66 անուն վրաց. և 2 անուն թուրք. գրքեր։

Հայ գիրքը հայոց պետականանան վերականգնումից հետո

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920) քաղ. անբարեհույս իրավիճակի և գոյատևման կարճ ժամանակահատվածի պատճառով էական հետք չի թողել հայկ. տպագրության պատմության մեջ։

Հայաստանի երկրորդ հանրապետության (ՀԽՍՀ) տարիներին (1920-91) հայ գրքի տպագրության գլխավոր կենտրոն է դարձել մայրաքաղաք Երևանը։ 1921-ին ստեղծվել է պետական հրատարակչություն՝ «Հայպետհրատը», իսկ 1924-ի փետր. 12-ին կառավարությունը գրահրատարակչ. արտադրանքի հաշվառման և տպագրված նյութերից Հայաստանի պետ. հանրային (այժմ՝ Հայաստանի ազգ.) գրադարանին և Հայաստանի գրապալատին (այժմ՝ Հայաստանի ազգ. գրապալատ) տրամադրելու որոշում է ընդունել։ Ստեղծվել են մի շարք հրատարակչություններ՝ ԵՊՀ-ի, Երևանի մանկավարժ․ ինստ-ի, ՀԽՍՀ ԳԱ-ի, «Լույս», «Գիտելիք» ընկերության ևն։ 1964-ին «Հայպետհրատը» վերանվանվել է «Հայաստան» հրատարակչության։ Որոշ ժամանակ անց նրանից անջատվել են առանձին բաժիններ և դարձել ինքնուրույն հրատարակչություններ՝ «Սովետական գրող» (1976, 1991-ից՝ «Նաիրի»), «Արևիկ» (1986) և «Անահիտ» (1988)։ 1967-ից գործում է «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը»։

1920-ական թթ-ից ՀԽՍՀ-ում տպագրությունը և տպարանն անջատվել են հրատարակչությունից, տպարանն այդուհետ դարձել է պատվեր կատարող ձեռնարկություն։ ՀԽՍՀ-ում գործել է 30 տպարան, որից 14-ը՝ Երևանում։

Խորհրդ. շրջանում հրատարակվել են հայ դասականների և ժամանակակից հեղինակների գործեր, բազմահատորյակներ, տարբեր մատենաշարեր, դասագրքեր, գիտության, մշակույթի, հաս. կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ գրքեր, մեծ ծավալի է հասել թարգման. գրակ-յան հրատարակումը, հատկապես՝ ռուս-ից։ Որոշ գրքերի տպաքանակը հասել է 20-50 hզ-ի։ 1974-87-ին 100 հզ. տպաքանակով լույս է տեսել «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատոր)։

Յուրաքանչյուր քաղաք և շրջկենտրոն ունեցել է իր թերթը, լույս են ընծայվել նաև տարաբնույթ ամսագրեր, գրքերին և պարբ-ներին զուգահեռ տպագրվել են նաև ալբոմներ, նոտաներ, քարտեզներ, օրացույցներ, բացիկներ, ցուցապաստառներ ևն։

1921-86-ին ՀԽՍՀ-ում տպագրվել է շուրջ 60 հզ. անուն գիրք ու գրքույկ, ամեն տարի լույս են տեսել ավելի քան 1100 անուն գիրք, 166 անուն պարբ-ներ։

Հայ. գրքեր, պարբ-ներ տպագրվել են նաև Խորհրդ. Միության մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում (այժմ՝ Ս. Պետերբուրգ), Թբիլիսիում, Բաքվում, Արմավիրում, Բաթումում, Ախալքալաքում և հայաշատ այլ վայրերում։

ՀՀ անկախացման 1-ին տարիների և Ղարաբաղյան ազատագր. պատերազմի (1991-94) հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների պայմաններում տպագրվող գրքերի քանակը կտրուկ պակասել է. լույս են տեսել փոքր տպաքանակներով՝ 1994-ին՝ 224 անուն գիրք, 1999-ին՝ 577, 2000-ին՝ 670, իսկ արդեն 2009-ին՝ 2027 անուն գիրք, բայց դարձյալ փոքր տպաքանակներով՝ 500-1000 օրինակ։

Ստեղծվել են նոր հրատարակչություններ՝ «Ապոլլոն» (1992), «Էդիթ Պրինտ» (1993), «Վան Արյան» (1993), «Սարգիս Խաչենց» (1994), «Ամարաս» (1995), «Փրինթինֆո» (1996), «Մակմիլան Արմենիա» (1997), «Զանգակ-97» (1997), «Տիգրան Մեծ» (1997), «Լուսակն» (2000), «Մուղնի» (2001) ևն։

Ներկայումս ՀՀ-ում գործում են շուրջ 140 հրատարակչություն, առանձին տպարաններ և գրահրատարակչ. համալիրներ։ 2000-11-ին տպագրվել է ավելի քան 17 հզ. անուն գիրք։ Քանակապես ավելացել են բազմաբնույթ պարբ-ները. 2008-10-ին լույս են տեսել 176 անուն հանդես և 140-ից ավելի թերթ։ Զգալի թիվ են կազմում գիտ. և մասնագիտ. պարբ-ները։ Տես Հայ պարբերական մամուլը հոդվածում։

Հրատարակչ. ձևավորման և որակի տեսակետից հայկական ներկայիս տպագիր նյութը չի զիջում զարգացած