(հ. 1-3, 1954-57) մատենագիտ. երկերը, «Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ» (1960) կենսամատենագիտ. հատորը, «Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա» (հ. 1, 1958), «Սովետական Հայաստանը ՍՍՀՄ մամուլում. 1946-1955» (1974), «Սովետահայ թարգմանական գեղարվեստական գրականություն. 1920-1980» (1983), 1935-2005-ին հանրապետությունում պաշտպանված ատենախոսությունների սեղմագրերի (հ. 1-3, 2003-09), 1920-2010-ին Հայաստանում լույս տեսած գրքերի՝ տասնամյակների ընդգրկումով 9-հատորյա (1978-2011), «Հայ թարգմանական գեղարվեստական գրականություն. 1981-2010» (2011) մատենագիտությունները ևն։
Հայկ. մատենագիտության նորագույն շրջանի զարգացման մեջ կարևոր ներդրում ունեն նաև Գարեգին Լևոնյանը («Հայոց պարբերական մամուլը», 1934), Հակոբ Անասյանը («Հայկական մատենագիտություն», հ. 1-3, 1959-76, 2004), Արմենակ Սալմասլյանը («Հայկական մատենագիտութիւն», 1969), Մանվել Բաբլոյանը («Հայ պարբերական մամուլը։ Մատենագիտական համահավաք ցուցակ. 1794-1980», 1986) և ուր.։
Ծավալուն աշխատանքներ են կատարվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարանում (1984-ից հրատարակվել են «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ե հատորները), Հայաստանի ազգ. գրադարանում [հրատարակվել են «Հայ գրքի մատենագիտությունը» (հ. 1-4, 1967-2007), ինչպես նաև մի շարք հայ դաս. և ժամանակակից հեղինակների կենսամատենագիտությունները, որոշ հայ. պարբ-ների մատենագիտություններ ևն (շուրջ 100 անուն գիրք և գրքույկ)], ՀՀ ԳԱԱ-ի Հիմնարար գիտ. գրադարանում (15 հատորով լույս են ընծայվել ՀՀ ԳԱԱ-ի 1936-86-ի հրատ-ների մատենագիտությունը, «Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության» մատենաշարը, ցայսօր՝ 62 պրակ, ևն)։ Մատենագիտ. գրքեր են կազմվել նաև Խնկո Ապոր անվան մանկ., ԵՊՀ-ի, հանրապետության մյուս խոշոր գրադարաններում, տուն-թանգարաններում, արխիվներում, գրավաճառային, հրատարակչ. և փաստաթղթային-տեղեկատվ. այլ կենտրոններում։
1920-ից մատենագիտական աշխատանքներ են արվում նաև Սփյուռքում, հրատարակվել են գրավաճառային և հրատարակչ. շատ գրացուցակներ, գրողների անհատ. կենսամատենագիտություններ։ Արժեքավոր են Համազասպ Ոսկյանի «Ցուցակ հայերեն ձեռագրաց Մխիթարեան մատենադարանին ի Վիեննա» (հ. 2, 1964) ձեռագրացուցակը, որը, ըստ էության, Հ. Տաշյանի գործի շարունակությունն է, Արտավազդ Սյուրմեյանի «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի եւ Անթիլիասի ու մասնատրաց» (հ. 2, 1936), «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Երուսաղէմի Սրբոց Հակոբեանց վանքի» (հ. 1, 1948), «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու» (հ. 1, 1950) ևն։
ՀՀ-ում մատենագիտությունը՝ որպես գիտ. և ուս. առարկա, դասավանդվում է ՀՊՄՀ-ի մշակույթի ֆակ-ի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնում (վարիչ՝ Գագիկ Սուքիասյան)։ Ամբիոնի ջանքերով կազմակերպվում են գիտաժողովներ, ասուլիսներ ևն, 2010-ին լույս է ընծայվել «Գիրքը պատմամշակութային և տեղեկատվական հաղորդակցությունների համակարգում» հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժող-ը։
Վերջին շրջանում տես. մատենագիտության զարգացմանը մեծապես նպաստել են Գ. Սուքիասյանի մատենագիտ. աշխատությունները, նրա համահեղինակությամբ լույս տեսած դասագրքերն ու ձեռնարկները [«Մատենագիտության զարգացման կոնցեպցիայի համատեքստում», գիտական աշխատությունների ժող., 2002, «Փաստաթղթագիտություն և փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրներ», 2009 (համահեղ.), «Գրադարանային-տեղեկատվական և մասնագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում», 2011, ևն]։ Նորագույն ժամանակների կիրառ. մատենագիտության մեջ աչքի է ընկնում Անահիտ Մուրադյանի կազմած «Երուսաղեմի հայ տպագիր գրքի մատենագիտությունը» (2011) գիրքը։
Գրկ. Մատենագիտություն հայկական մատենագիտության, Ե., 1963։ Իշխանյան Ռ. Ա., Հայ մատենագիտության պատմություն, պր. 1-3, 1964-68։