Այս էջը հաստատված է

VIII-XIV դարերի ճարտարապետությունը

VIII դ-ից՝ արաբ, խալիֆության տիրապետության շրջանում, Հայաստանի մեծ մասում գրեթե կանգ է առել շին-ը։ Այդուհանդերձ, առանձին իշխան․ տիրույթներում և երկրի ծայրամասային շրջաններում կառուցվել են դամբարաններ, պալատներ և այլն (Նախճավանի Սրտավազդ Կամսարականի դամբարանը, VIII դ., Դվինի միջնաբերդի պալատ, շենքը, VIII դ., Մուշի Սբ Փրկչի Եկեղեցին, 826-851, Ագրճկույսի դաստակերտը, 826, Վանի միջնաբերդի պալատ, IX դ-ի 2-րդ կես)։ Ըստ մատենագր. տվյալների՝ շին. են ծավալել նաև կաթողիկոսները. Հովհան Օձնեցի Իմաստասերը VIII դ-ի 1-ին տասնամյակներում կառուցել է եկեղեցիներ, այդ թվում նաև հայրենի Օձուն գյուղում, Դավիթ Ա Արամոնեցին իր ծննդավայր Արամոնքում (Արամուս) VIII դ-ի 1 ին կեսին՝ Եկեղեցի և պալատ։

VIII-IX դդ-ում ձևավորվել և հետագայում կատարելության է հասել խաչքարի արվ-ը։

885-ին Բագրատունիների գլխավորությամբ հայկական պետականության վերականգնումից հետո քաղաքային կյանքի զարգացումը, աշխարհիկ մտածողության վերելքը, միջազգային առևտրի աշխուժացումն ու ընդլայնումը նպաստել են աշխարհիկ ճարտ-յան և քաղաքաշինության զարգացմանը։ Այդ շրջանում Հայաստանի քաղաքների բաղկացուցիչ մասերն էին միջնաբերդը, նրան հարող բուն քաղաքը (շահաստան) և արվարձանները։

Քաղաքաց. ճարտ-յան արժեքավոր հուշարձաններ են Անիի պաշտպան, կառույցները, կամուրջները, հյուրատները, բնակելի տները և այլն։ Բագրատունիների պալատ, համալիրը՝ իր հանդիսավոր դահլիճներով, բնակելի, կենցաղային և օժանդակ սենյակներով, մայրաքաղաքի աշխարհիկ ճարտ-յան պսակն էր։ Անիում արգասաբեր գործունեություն է ծավալել Տրդատ ճարտ-ը, որի ստեղծագործությունները՝ Անիի Մայր տաճարը, Գագկաշենը, Արգինայի կաթողիկոսարանը և եկեղեցին, հայկական ճարտ-յան նշանավոր ստեղծագործություններից են (989-ին Տրդատը վերականգնել է նաև Կ. Պոլսի Սբ Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից ավերված գմբեթը)։ Ըստ ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկու՝ Անիի Մայր տաճարի ներսը մշակվել է հորինվածքային այնպիսի ձևերով ու հնարքներով, որոնք ավելի ուշ հանդիպում են գոթական ճարտ-յան մեջ։ Ինքնատիպ հորինվածքով աչքի է ընկել Անիի Սբ Առաքելոց 5-գմբեթանի եկեղեցին (1004-31)։

Անիի օրինակով զարգացել են մեծ թվով քաղաքներ և խոշոր ավատատիր. կենտրոններ (Աղթամար, Ամբերդ, Լոռիբերդ, Տիգնիս, Բջնի), որոնք ամրացվել և շրջափակվել են բարձրարվեստ պարիսպներով։

Անի-Շիրակի ճարտ. դպրոցի կարևոր հուշարձաններից են Մարմաշենի (X դ.) և Խծկոնքի Սբ Սարգիս (1027) կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք ունեն բազմանիստին ներգծված 4 անկյունային ավանդատներով քառախորան հորինվածք։ Վասպուրականում՝ Աղթամար կղզում, կառուցվել է Արծրունիների նստավայրը՝ նավահանգստով, պալատով, Սբ Խաչ եկեղեցով։ Բուռն շին. է ծավալվել միջնադարյան Հայաստանի բոլոր մարզերում։

VIII-XI դդ-ում Հայաստանի հուշակառույցներն աչքի են ընկել ձևերի բազմազանությամբ։ Վաղմիջնադարյան հուշասյուների հորինվածքը դարձել է ինքնատիպ կոթողների՝ Տաթևի վանքի (906) և Որոտնավանքի (X դ.) ճոճվող սյուների ստեղծման հիմքը։

Քաղաքաշին. բարձր մշակույթի և սկզբունքների իրագործման լավագույն օրինակներ են առանձին թագավորությունների մայրաքաղաքները՝ Լոռիբերդը (Տաշիր-Ձորագետ), Կապանը (Սյունիք), Աղթամարը (Վասպուրական), հատկապես Բագրատունիների մայրաքաղաք Անին՝ երկրի տնտեսական, քաղաքական և մշակութ. կյանքի կենտրոնը։

Քաղաքներից զատ՝ ճարտ-ը զարգացել է առանձին իշխան, տիրույթներում, ամրոցներում, հատկապես վանական համալիրներում, որոնք, արագորեն աճելով, վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։ Վանական համալիրների կրթամշակութային աշխույժ գործունեությամբ էր պայմանավորված դրանց մեծ մասում (Սանահին, Հաղպատ, Գոշավանք, Սաղմոսավանք, Տաթև, Գլաձոր, Դադիվանք, Գտչավանք) գրատուն-մատենադարանների, հոգևոր դպրոցների, համալսարանների գոյությունը։

IX- XI դդ-ում Հայաստանում ավատատիրության զարգացումը հանգեցրել է