Այս էջը հաստատված է

նաև գրաֆիատոյի տեխնիկայով զարդարված խեցեղենը։ Դվինի խեցեղենում գերակշռել են բուս. և երկրաչափ., իսկ Անիում պատրաստվածներում՝ կենդանակերպ ու մարդակերպ մոտիվները։ X-XIII դդ-ին է վերաբերում Դվինի հախճապակու և ծակոտկեն ու ջնարակված բարձրորակ խեցեղենը։ XVII—XVIII դդ-ում Կուտինայի հայկ. բրուտագործությունը (հախճասալ, սպասք) ունեցել է միջազգային համբավ (անվանել են «Արևելքի Սևր»)։ Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ-կիրառ. արվ-ի գրեթե բոլոր ճյուղերն էապես նպաստել են համաշխ. մշակույթի զարգացմանը։

Զեփյուռ Թառայան
XVII-XVIII դարերի կերպարվեստը

Հայկ. կեպարվ-ն այս շրջանում միջնադարյան պայման. ձևերից անցել է ռեալիստ. նոր ձևերի և արտահայտչամիջոցների։ Մանրանկարչությանն ու որմնանկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվ-ի նոր տեսակներ ու ժանրեր՝ հաստոցային գեղանկարչությունը, դիմանկարչությունը, կենցաղային թեմաներով պատկերները, ռեալիստ. բնապատկերները։ Ազգ. կերպարվ-ը բարձր մակարդակի է հասել հիմնականում հայկ. գաղթավայրերում։

XVII դ-ի կեսին Նոր Ջուղայում ստեղծագործել է դիմանկարիչ, գրքի ձևավորող, նկարազարդող և փորագրիչ Մինասը։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից են Նոր Ջուղայի մի շարք եկեղեցիների և առանձնատների որմնանկարները, Սպահանում՝ շահի պալատ. և ամառանոցային շենքերի զարդանկարները, ինչպես և «Բազեակիրը», Հակոբջան և Ոսկան Վելիջանյանների դիմանկարները։

Նոր Ջուղայի վարպետներից է նաև նկարիչ, փիլիսոփա-աստվածաբան Հովհաննես Մրքուզը (1643-1715), որը հիմնականում ստեղծել է աստվածաշնչյան թեմաներով պատկերներ ու որմնանկարներ, ղեկավարել տեղի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևավորումը։ Նրան են վերագրվում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդները» նկարաշարերը։ Նա ժամանակի ճանաչված դիմանկարիչներից էր. ինքնանկարը զետեղել է նույն եկեղեցու խորանի «Չննջող ակն» հորինվածքում։ Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար («Տաճարի ընծայում», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» ևն)։

XVII դ-ի Նոր Ջուղայի նշանավոր նկարիչ Բոգդան Սալթանովը (Աստվածատուր Սալթանյան) մեծապես նպաստել է հայկ. և ռուս. կերպարվ-ների փոխհարստացմանը։ Նա Ալեքսեյ Միխայլովիչ ցարի հրավերով 1666-ից աշխատել է Մոսկվայում՝ Կրեմլի Զինապալատում (շուրջ 35 տարի)։ Ստեղծագործություններից հայտնի են Ալեքսեյ Միխայլովիչի և նրա որդի Ֆեոդորի դիմանկարները, «Սբ Կոստանդինը», «Սբ Հեղինեն Ալեքսեյ Միխայլովիչի, թագուհի Մարիա Իլյինիչնայի և պատրիարք Նիկոնի հետ» խմբանկարը, «Սիբիլլաների գրքի» նկարազարդումները ևն։ Նա ռուս. արվ-ում արմատավորել է «կերպասե նկարչությունը» և օլիֆ պատրաստելու տեխնիկան։

XVIII դ-ում Երուսաղեմում է ստեղծագործել Հովհաննես Տիրացուն (23 նկար պահվում է Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքում), իսկ Կահիրեում՝ Հովհաննես (Հաննա էլ Արմանի) նկարիչը, որի 324 սրբապատկերները պահվում են Կահիրեի ղպտ. եկեղեցիներում և ղպտ. արվ-ի թանգարանում։

XVII դ-ի վերջի և XVIII դ-ի հայկական կերպարվ-ի զարգացմանը մեծապես նպաստել են Մանասե (Բարսեղ, Ռաֆայել, Մինաս, հիմնականում ստեղծագործել են Կ. Պոլսում) և Հովնաթանյան ընտանիքների նշանավոր ներկայացուցիչները։ Նաղաշ Հովնաթանը (1661-1722) զբաղվել է մանրանկարչությամբ և որմնանկարչությամբ, ստեղծել է նաև թեմատիկ պատկերներ։ 1680-ական թթ-ին նկարազարդել է Երևանի Սբ Պողոս-Պետրոս, Ագուլիսի, Շոռոթի և Ապրակունիսի եկեղեցիները, պատկերազարդել «Տաղարանի» առաջնաթերթը (Մատենադարան, ձեռ. № 3628)։ Նրա որդիները՝ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները,