Այս էջը հաստատված է
ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

տումներ)։ Որոշ անտառամասերում սխալ հատումների պատճառով տեղի են ունեցել տեսակային անցանկալի փոփոխություններ (բարձրարժեք հաճարենուն և կաղնուն փոխարինել են տնտեսության համար ոչ պիտանի բոխու ծառուտներ)։

ՀՀ-ում աշխատանքներ են ծավալվել անտառածածկ տարածքներն ընդարձակելու ուղղությամբ (օր.՝ շուրջ 20 հա՝ քաղաքների, 16 հզ. հա՝ Սևանա լճի շրջակայքում, 15 հզ. հա՝ դաշտապաշտպան., ևն)։

Չորասեր (քսերոֆիլ) նոսրանալս ռներ։ Հայկական լեռնաշխարհի բուսածածկույթի բնորոշ տիպերից է։ Հանդիպում է Զանգեզուրի, Կայքի, Մեղրու, Փամբակի, Արեգունու, Սևանի, Իջևանի առավելապես հվ. խիստ կմախքային քարքարոտ ու թեք սարալանջերին (700-2200 մ բարձրներում)։ Դրանք մնացորդային ոչ բարձր ծառերի, թփերի և չորասեր խոտաբույսերի նոսր բուսուտներ են։ Չորասեր նոսր. անտառները բաժանվում են 2 ենթատիպի՝ սաղարթավոր և ասեղնատերև։ Սաղարթավոր նոսրանտառները (շիբլյակ) ցածրաբուն, լուսասեր ծառերի ու թփերի (ցաքի, ասպիրակ, փռշնի, ցախակեռաս, դժնիկ, հասմիկ, վրաց. թխկի, մահալեբյան բալենի ևն) նոսր բուսուտներ են։

Մարգագետնային բուսականությունը ՀՀ բուսածածկույթի տարածված և ամենաարժեքավոր տիպերից է. զբաղեցնում է հանրապետության տարածքի շուրջ 25 %-ը։ Բաժանվում է 2 խոշոր ենթախմբերի՝ ենթալպյան և ալպյան։ Ենթալպյան մարգագետիններն զբաղեցնում են բավական ընդարձակ տարածություններ՝ մոտ 400 հզ. հա (2200-2800 մ բարձր-ներում)։ Լ-զանգվածների (Արագած, Գեղամա, Զանգեզուրի, Մեղրու, Գուգարաց լ-շղթաներ) մեծ մասում այն բավական լավ արտահայտված գոտի է։ Ենթալպյան մարգագետիններն աչքի են ընկնում հարուստ ֆլորիստիկ. կազմով (շատ հատվածներում գրանցված է 160-ից ավելի բուսատեսակ)։ Ճիմ առաջացնող հիմն. բուսատեսակները դաշտավլուկազգիներն են, բոշխերը և լոբազգիները։ Մեծ տոկոս են կազմում նաև տարախոտերը՝ վարդակակաչը, անմոռուկը, երեքնուկը, ոջլադեղը, օշինդրը, հրանունկը, թթվիճը, կղմուխը, քոսքսուկը ևն։ Առանձին լ-շղթաների խոր կիրճերում ու ձորերում, լեռն. գետերի ափերին հանդիպում են ենթալպյան որոշ խմբավորումեր՝ բարձրախոտեր (արլ. ընձախոտ, ոջլախոտ, զիվան, այծախոտ, ոզնախոտ ևն), որոնց բարձր. հասնում է մինչև 2,5 մ։ Ճմակալումը թույլ է արտահայտված։

Ալպյան մարգագետինները տարածված են բարձր լեռներում (Արագած, Գեղամա, Վիրահայոց, Ջավախքի, Բազումի, Վարդենիսի 2700-3000 մ բարձր-ներում)՝ մոտ 170 հզ հա։ Այստեղ բուսագոյացման պայմաններն ուրույն են. վեգետացիայի ժամանակաշրջանը կարճ է՝ 60-70 օր, գիշերվա ու ցերեկվա ջերմաստիճանների տատանումները մեծ են, մթնոլորտը նոսր է, քամիներն ուժեղ են, անդրամանուշակագույն ճառագայթները՝ առատ։

Ալպյան գոտուն բնորոշ են քարացրոնները (չինգիլներ)։ Լեռնագոգերում, ձորակներում և հս. լ-լանջերին ամառվա ընթացքում պահպանվում են ձյան բծերը։

Ալպյան մարգագետիններում գերակշռող կենսաձևերը թզուկ (մինչև 10-12 սմ բարձրություն), վարդակավոր, գետնին սեղմված տարախոտերն են (եռատամ զանգակածաղիկ, Ստևենի խատուտիկ, քեմոն, անմոռուկ, բոգ, գնարբուկ, բերենիկե ևն)։ Վերջին տարիներին նկատվել է ալպյան մարգագետինների գորգային համակեցությունների գերիշ