Այս էջը հաստատված է

պատկերազարդումներ)։ Ջրաներկի վարպետներից են Տիգրան Եսայանը (1874-1921) և Ա. Ֆեթվաճյանը, գրքի ձևավորող Մելքոն Քեպապճյանը (1880-1949)։ Գրաֆիկայում ուրույն տեղ ունեն նշանավոր ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875-1922) Թիֆլիսի կյանքն ու կենցաղը պատկերող մատիտանկարները, Վրթանես Ախիկյանի (1873-1936), Լևոն Հազարապետյանի (1881-1946), Միքայել Խունունցի (1883-1931), Գ. Շարբաբչյանի (1884-1942) և ուր․ գործերը։ Հայաստանում իր նկարազարդումներում ցինկագրության առաջին կիրառողը Ս. Սողոմոնյանն է։

Հայ երգիծանկարչության սկզբնավորումը կապված է Կ. Պոլսի XIX դ-ի հայկական մամուլի, հատկապես Հարություն Սվաճյանի և Հակոբ Պարոնյանի հրատարակած պարբ-ների հետ։ Երգիծանկարչության ժանրն առավել զարգացել է XX դ-ի սկզբին, չնայած վաղ նմուշներն ստեղծվել են 1880-ական թթ-ին (Վ. Սուրենյանց)։ Առաջին ծաղրանկարիչներից է Դ. Օքրոյանցը, որը 1906-07-ին Ս. Պետերբուրգում նկարազարդել և հրատարակել է «Սափրիչ» երգիծ. հանդեսը։ Թիֆլիսում լույս տեսնող «Խաթաբալա» երգիծ. հանդեսում երգիծանկարներով աչքի են ընկել Ալեքսանդր Միրզոյանը (1868-1928), Գարեգին Երիցյանը (1879-1966), Գարեգին Լևոնյանը (1907-ին Թիֆլիսում ստեղծել է գեղարվ-ի ստուդիա, դասավանդել գրաֆիկ. փորագրություն)։ Ծաղրանկարներ են ստեղծել նաև Վ. Ախիկյանը, Վ. Խոջաբեկյանը և ուր․։

Խորհրդային շրջանի կերպարվեստը

Հայկ․ կերպարվ-ի նոր՝ խորհրդ․ դպրոցը կազմավորվել է հիմնականում երկրի գաղափարագեղ․ խնդիրների լուծման համատեքստում։ Այդ դպրոցի ձևավորմանը որոշակիորեն նպաստել է նախահեղ․ շրջանում արտերկրում ստեղծագործող վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Ստեփան Աղաջանյանի, Գաբրիել Գյուրջյանի, Հակոբ Կոջոյանի, Փանոս Թերլեմեզյանի, Արա Մարզպանի, Սուրեն Ստեփանյանի, Այծեմիկ Ուրարտուի Հայաստանում հաստատվելը։ Կերպարվ-ի զարգացումը խթանել են նաև Երևանում 1921-ին Գեղ․ ուսումնարանի (1938-ից՝ Փ. Թերլեմեզյանի անվ․, 2005-ից՝ քոլեջ), Պետ․ թանգարանի (1947-ից՝ Պետ․ պատկերասրահ, 1992-ից՝ ՀԱՊ), 1923-ին՝ Հայաստանի կերպարվ-ի աշխատողների ընկերության ստեղծումը, ինչպես և առաջին ցուցահանդեսները (1924-ից)։

1920-30-ական թթ-ին գեղանկարչության հիմն․ ժանրերն էին բնանկարը, դիմանկարը, նատյուրմորտը։

Հայ կերպարվ-ի զարգացման մեջ բացառիկ ներդրում ունի Մ. Սարյանը, որը նոր շրջանի հայկ․ գեղանկարչության ազգ․ դպրոցի հիմնադիրն է։ Նա ստեղծել է դիմանկարներ («Վահրամ Փափազյան», 1924, «Ինքնանկար», 1942, ևն), բնանկարներ («Արագած», 1925, «Արարատի հովիտը», 1945, ևն), նատյուրմորտներ («Մարգագետնային ծաղիկներ», 1918, «Նատյուրմորտ», 1928, ևն), պաննոներ («Հայաստան», 1923, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվ․ թատրոնի վարագույրը ևն), ձևավորել է գրքեր։ Բնանկարներում մարմնավորել է հայրենիքի հզոր ու գունեղ կերպարը։ Նկարիչը, բնապատկերում ի մի բերելով ճարտ. հուշարձաններ, գործողություններ, նատյուրմորտի տարրեր, դիտողին առաջադրում է սկզբունքային նոր մոտեցում կերպարվ-ին։

Սարյանի՝ մինչև 1920-ական թթ-ի ստեղծագործությունները նպաստել են հաստոցային կերպարվ-ի և մոնումենտալ գեղանկարչության զարգացմանը։ Նա իր