Այս էջը հաստատված է

քարե պատկերաքանդակների ոճավորումով։ 1930-ական թթ-ին ստեղծվել են պատմ. անցյալն արտացոլող գործեր. Հ. Կոջոյանի «Դվինի գրավումը արաբների կողմից», Գ. Գյուրջյանի «Սասնա բերդի անվանումը», Կորյուն Սիմոնյանի «Յուսուֆի սպանությունը», նաև Ահեր Աբեղյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Աշոտ Մամաջանյանի գրաֆիկ․ շարքերը։ Հատկապես ուշագրավ էր 1939-ին Մոսկվայում հայկ․ տասնօրյակի հետահայաց ցուցահանդեսը՝ հայկ․ գեղ․ ողջ մշակույթի ընդգրկումով (միջնադարյան մանրանկարչություն ու որմնանկարչություն, խաչքարեր, դեկորատիվ-կիրառ. իրեր, XIX-XX դդ-ի վարպետների ստեղծագործություններ)։

1930-ական թթ-ի վերջին արվ-ի հիմն․ ուղղվածությանը զուգընթաց ստեղծվել են պատմ. իրադարձություններն ու հերոսներին պատկերող և հայ գրակ-յան կերպարներով ներշնչված գործեր (քանդ. Ա. Ուրարտուի «Թումանյանական շարքը»), ազատ գծանկարով բնապատկերներ, կենցաղային պատկերաշարեր (Մ. Աբեղյան, Արարատ Ղարիբյան, Գևորգ Բրուտյան և ուր․)։ Քանդ-յան մեջ զարգացել են թեմատիկ ընդարձակ ընդգրկումով բազմաֆիգուր հորինվածքները (հեղափոխության, քաղաքաց. պատերազմի հերոսներ, Ս. Ստեփանյանի «Զինկոմ Լիպարիտ Մխչյանի մահը»)։ Երևանում դրվել են Ստեփան Շահումյանի (1931), Վլադիմիր Լենինի (1940) հուշարձանները (երկուսն էլ՝ քանդ.՝ Սերգեյ Մերկուրով)։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին կարևորվել են գրաֆիկայի քարոզչ. ազդեցիկ տեսակները՝ պլակատն ու ծաղրանկարը (Ս. Արուտչյան, Ա. Չիլինգարյան և ուր)։ Ստեղծվել են պատերազմ․ անցքերն արտացոլող գործեր, հերոսների դիմանկարներ (Դմիտրի Նալբանդյանի «Գնդապետ Ս. Զաքյանի վերջին հրամանը», 1942, ևն), կազմակերպվել են 12 խոշոր ցուցահանդեսներ։ Նույն ժամանակաշրջանում են ստեղծագործել նկարիչներ Հովհաննես Զարդարյանը, Էդվարդ Իսաբեկյանը, քանդ-ներ Նիկողայոս Նիկողոսյանը, Ղուկաս Չուբարյանը և ուր․։ Որոշ նկարիչներ պատերազմի թեմային անդրադարձել են նաև հետագայում (Սուրեն Սաֆարյան և ուր․)։

Հետպատերազմյան տարիների գեղանկարչության մեջ արտացոլվել է խաղաղության բերկրանքը, ստեղծվել են բնապատկերներ, աշխատանքի տեսարաններ, նատյուրմորտներ։ Ուշագրավ է 1950-ական թթ-ին Մ. Սարյանի էպիկ․ բնապատկերների շարքը («Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում», «Արարատը՝ Դվինից» ևն), որոնցով նա հաստատվել է որպես ազգ․ դպրոցի նահապետ։ Ռեալիստ․ բնապատկերի և նատյուրմորտի ավանդույթները շարունակել են Գ. Գյուրջյանը, Խաչատուր Եսայանը, Արա Բեքարյանը, Հենրիկ Սիրավյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Մ. Աբեղյանը, ավելի ուշ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Նանա Գյուլիքևխյանը, Քնարիկ Վարդանյանը, Հովհաննես Շարամբեյանը, որոնք կարևորել են գյուղի կենցաղը, ազգագր. հատկանիշները։

Հ. Զարդարյանի «Սևան ԳԷՍ-ի շինարարների հաղթանակը» (1947) կտավը հայկ․ գեղանկարչության մեջ հերոս․ աշխատանքի առաջին մեկնաբանումն է, իսկ Խ. Աբովյանին նվիրված «Նախաշավիղ» (1949) խորհրդանշ. պատկերը նորաշունչ անդրադարձ է պատմ. թեմային։

1940-ական թթ-ի վերջին կերպարվ-ի վարպետների շարքը լրացրել են հայրենադարձ նկարիչներ Հարություն և Արմինե Կալենցները, Պետրոս Կոնտուրաջյանը, Բարդուղ Վարդանյանը, քանդ. Գրիգոր Ահարոնյանը և ուր․։ Հ. Կալենցի նուրբ գունաներդաշնակմամբ գործերը մեծապես նպաստել են հայկ․ գեղանկարչ. նոր լեզվի ձևավորմանը։

1950-ական թթ-ի հայկ․ կերպարվ-ի զարգացմանը նպաստել է 1945-ին Երևանի գեղ․ ինստ-ի (1952-ից՝ Գեղարվեստաթատեր․