Այս էջը հաստատված է

վերափոխումներով, կավը, մետաղը, փայտը դարձել են ճարտ. կառույցների ներքին ձևավորման նախընտրելի նյութերը։ Խեցեգործ-նկարիչներ Հ. Սիմոնյանի, Ռուբեն Շահվերդյանի, Հմայակ Բդեյանի ստեղծագործություններին բնորոշ են ազգային ավանդույթների խոր ըմբռնումն ու արդիական վերակերպավորումը։ Դեկորատիվ կահ-կարասին, քանդակն ու նկարազարդ պաննոն լայնորեն տարածվել են կենցաղում։ «Հայգորգ» միավորման նկարիչներ Հակոբ Քեշիշյանը, Ռ. Թաբաքյանը, Մ. Վարդանյանը և ուրիշներ խթանել են հայկական գորգագործության նոր առաջընթացը։ Գեղ. ապակեգործության զարգացմանը նպաստել է «Հայբյուրեղապակի» միավորման ստեղծումը (նկարիչներ՝ ՍԵրգեյ Գասպարյան, Կ. Պողոսյան, Հենրիկ Նիկոյան և ուր.)։

1960-ական թթ-ին հայկական գեղանկարչության մեջ բացառիկ է Մինաս Ավետիսյանի արվ-ը. նա նորովի է մեկնաբանել սարյանական մեթոդի հնարավորությունները։ Իր կտավներում («Ջաջուռ» 1960, «Իմ ծնողները», 1962, «Սպասում», 1975, «Ընկերուհիները» և այլն) բացահայտել է կյանքը՝ հավերժ. արժեքներով, պատկերել դրամատիկ. բարդ ճակատագրերով անհատների։ Մեծ է նկարչի դերը նաև բեմանկարչության մեջ («Երեք բալետ-նովել»՝ ըստ Ջոակինո Ռոսսինիի, Ջորջ Գերշվինի և Մորիս Ռավելի երաժշտության, 1962, Արամ Խաչատրյանի «Գայանե», 1974, և այլն)։ Հեղինակ է 12 որմնանկարների։

Գեղանկարչության սարյանական մեթոդը զարգացրել են նաև Ալեքսանդր Գրիգորյանը, Հենրիկ Սիրավյանը, Վարուժան Վարդանյանը, Վիլիկ Գաբազյանը, Անատոլի Գրիգորյանը։ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվ-ին բնորոշ բանաստեղծ. աշխարհը ելակետային էր Ռոբերտ Էլիբեկյանի, ավելի ուշ՝ Կ. Մկրտչյանի ստեղծագործության համար։ Ե. Քոչարի, հատկապես վաղ շրջանի գեղանկարչության հիման վրա Հայաստանում «փորձարարական» կերպը յուրովի են զարգացրել Ռուբեն Ադալյանը, Հենրի Էլիբեկյանը, Մարտին Պետրոսյանը, Վրույր Գալստյանը, Ռուբեն Աբովյանը։

Մատիտանկար դիմապատկերների նոր եղանակ է մշակել Ռուդոլֆ Խաչատրյանը, ասեղնափոր օֆորտներով աչքի է ընկել Ս. Համբարձումյանը։

1980-ական թթ-ի սկզբի գեղարվեստական կյանքի երևույթներից էին Գ. Խանջյանի՝ պատմ. թեմաներով ստեղծած «Հայկական այբուբեն» և «Վարդանանք» (1980-81) գոբելենների մեծաչափ նախանկարները։ Մարդկային հարաբերությունների ընդգծված ջերմ պատկերներ են ստեղծել նկարիչներ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո), Հովսեփ Կարալյանը, Հակոբ Անանիկյանը, Վաղարշակ Էլիբեկյանը։ Հայաստանի բնությունը նորովի, խստաշունչ ոգով է կերտել Հակոբ Հակոբյանը, գունային ինքնատիպ արտահայտչամիջոցներ է մշակել Ռաֆայել Աթոյանը։ Քնարականությամբ են օժտված Աշոտ Մելքոնյանի, Ադա Գաբրիելյանի (Գավրիլովա), Կ. Հովհաննիսյանի, Էդուարդ Արծրունյանի, Փարավոն Միրզոյանի կտավները։ Լ. Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարներին բնորոշ է արտահայտչականության մեծ ուժը։

Քանդ-յան մեջ նշանակալի գործեր են ստեղծել Լևոն Թոքմաջյանը (Մ. Սարյանի հուշարձանը, 1986, և այլն), Գետիկ Բաղդասարյանը («Հազարան բլբուլ», 1986, ևն), Սամվել Ղազարյանը («Հավասարակշռություն», 1984, ևն)։

1970-ական թթ-ին արվ-ների համադրումն ընկալվել է ոչ միայն իր ավանդ. ձևով՝ ճարտարապետություն-քանդակագործություն-գեղանկարչություն, այլև դեկորատիվ արվ-ի ներգրավմամբ. մետաղե հորինվածքները (Բենիկ Պետրոսյան), հրակավե կերտվածքները և խճանկարները (Հովհաննես