Այս էջը հաստատված է

Մինասյան, Հենրիկ Մամյան, Վ. Խաչատրյան), ապակենկարները (վիտրաժ) և որմնանկարները (Ռուբեն Ղևոնդյան) զարդարել են քաղաքի շինությունները։

Կերպարային և ոճ. նոր արտահայտչամիջոցներով հարստացել են դրվագման և ջուլհակության ոլորտները (Վան Սողոմոնյան, Նոնա Գաբրիելյան, Գագիկ Ալումյան և ուր.)։ Ստեղծվել են ժամանակակից գոբելեններ (Կարապետ Եղիազարյան, Նելլի Ասատրյան, Հասմիկ Ղազարյան և ուրիշներ)։ Ավանդ. ոսկերչության հետևորդներ Բ. Արզումանյանը և Ժիրայր Չուլոյանը («Հայոց այբուբենը», 1976, ևն), Հակոբ Փիլիպոսյանը և ուր. նոր մակարդակի են հասցրել հայկական ոսկերչ. արվ-ը, արդի մոտեցումներով են ստեղծագործել երիտասարդները (Ռ. Թելումյան և ուր.)։

Աշխուժացել է նաև գեղ. ձևավորման (դիզայն) ոլորտը, որին նպաստում են ԵԳԱ-ի դիզայնի բաժնի շրջանավարտ մասնագետները։

Նոննա Ստեփանյան
Նորագույն շրջանի կերպարվեստը

Անկախության հռչակումից (1991) հետո ՀՀ-ում սկսված սոցիալ-տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվ-ի բնականոն զարգացումը, «կաթվածահար» քաղաքաշինությունն ու ճարտ-ը չէին կարող ապահովել մոնումենտալ-դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագր. տնտեսության քայքայումը խաթարել է գրքարվ-ի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներկայացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկարչության գեղարվեստական մակարդակը։

1990-ական թթ-ին հայ նկարիչների և քանդակագործների մեծամասնությունն ստեղծագործել է հաստոցային արվ-ում, որը նույնպես ուներ որոշակի դժվարություններ. փակվել են ՀՆՄ սալոն-խանութները, գեղ. արտադրամասերը, Գյումրիի ու Վանաձորի մասնաճյուղերը։ Երևանում գեղ. շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը՝ Վերնիսաժում։ Ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ արվեստագետներ մեկնել են արտերկիր։

Այդուհանդերձ, ՀՀ-ում կազմակերպվել են սակավաթիվ խմբային ցուցահանդեսներ՝ «12-ի ցուցահանդեսը» (1992), «Աբստրակցիոնիզմը Հայաստանում» (1994), «Հայ ոգու կամուրջներ» (1996՝ նվիրված Մեծ հայրենադարձության 50-ամյակին)։ 1995-ին Բոխումում (Գերմանիա) բացվել է «Հայաստան, հին մշակույթի վերագտնված երկիր» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նախապատմ. շրջանից մինչև նոր ժամանակներում ստեղծված հայկական մշակութային արժեքներ։ Նույն թվականին Մոսկվայում և Կիպրոսում ցուցադրվել է ժամանակակից հայ կերպարվ-ը, 1997-ին Սալոնիկում (Հունաստան) «Հայաստանի գույներ» նկարահանդեսն ընդգրկել է XIX-XX դդ-ի հայ խոշորագույն նկարիչների ու գրաֆիկների շուրջ 60 աշխատանք։

Գեղ. կյանքին որոշ աշխուժություն են հաղորդել մասնավոր պատկերասրահները [«Գոյակ», «Ակադեմիա», «Ականաթ», «Առաջին հարկ», «Արամե», «Բաքոս», «ԹԱԱԿ», «Չառլի Խաչատրյան (Ex-voto)», «Նոյյան տապան», «Սթիլ» ևն]։ Ամենաճանաչվածը «Մկրտչյան» (1993) պատկերասրահն է, որը ներկայացնում է XIX-XX դդ-ի հայ դաս. կերպարվ-ը։ ՀՀ-ում և արտերկրում (Ռուսաստան, ԱՄՆ, Բելգիա, Լիբանան, Կիպրոս և այլն ) կազմակերպել է ավելի քան 70 ցուցահանդես։ Մյուս մասնավոր սրահները նպաստում են արդի ավանգարդային արվ-ի զարգացմանն ու տարածմանը։

Երևանում Նորարար փորձառ. արվ-ի կենտրոնը (ՆՓԱԿ, 1995) կազմակերպել է