Այս էջը հաստատված է

1999-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկ. փառատոնի շրջանակներում Նկարչի տանը կազմակերպվել է քանդակի ցուցահանդես, ներկայացվել են Ալիգիերի Դանտեին նվիրված քանդակի միջազգ. բիենալեի (Ռավեննա) մասնակիցների՝ Լ. Թոքմաջյանի, Թադևոս Գևորգյանի, Նունե Թումանյանի, Գագիկ Ղազարյանի, Էդուարդ Շախիկյանի, Էմին Պետրոսյանի, Արմենակ Վարդանյանի, Լևոն Վարդանյանի, Միքայել Օհանջանյանի և ուր. մանրաքանդակներն ու բրոնզե արձանիկները։ Սամվել Ղազարյանի «Դժոխքի դարպասը» (1993), Աշոտ Բաղդասարյանի «Նիկե» (1996), Գարեգին Դավթյանի «Վիրավոր կենտավրոսը» (1997), Գետիկ Բաղդասարյանի «Հոգու աչքերը» (1998), Մարիամ Հակոբյանի «Դրախտի դռները» (1998) և ուր. գործերն առանձնացել են պլաստիկ, նուրբ մշակումներով, չափի ու ձևի զգացողությամբ, գեղ. կերպարների խորհրդանշական-այլաբան. մեկնաբանությամբ։ Միջազգ. ցուցահանդեսներում հայ արձանագործների մասնակցությունը վկայում է կերպարվ-ում ձևավորված արդիական մտածողությամբ օժտված, սակայն ավանդ. ձևերին հետևող, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի քանդակագործության ուրույն՝ ազգ. դպրոցի մասին։

2001-ի աշնանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» հոբելյան. միջազգային սիմպոզիումը՝ որպես 1991-ին ընդհատված քանդակի իջևանյան ավանդ. սիմպոզիումների շարունակություն, մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ։ Ուշագրավ էին Ղուկաս Չուբարյանի «Սեր, հավատ, հույս», Ա. Շիրազի «Քրիստոս», Գ. Դավթյանի «Խաչը տանող Քրիստոսը», Գ. Բաղումյանի «Քրիստոսի հայտնությունը», Յուրիկ Սամվելյանի «Տրդատ թագավորի մկրտությունը» քարակերտ արձանները։

Վերջին շրջանում Երևանում տեղադրվել են Վահան Տերյանի (2000, քանդ.՝ Նորայր Կարգանյան, ճարտ.՝ Համլետ Խաչատրյան, 2007, քանդ.՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտ.՝ Աշոտ Սմբատյան), Անդրեյ Սախարովի (2001, քանդ.՝ Տիգրան Արզումանյան, ճարտ.՝ Լևոն Ղալումյան), Առնո Բաբաջանյանի (2002, վերափոխվել ու վերաբացվել է 2003-ին, քանդ.՝ Դավիթ Բեջանյան, ճարտ.՝ Լևոն Իգիթյան), Հովհաննես Այվազովսկու (2003, քանդ.՝ Յ. Պետրոսյան, ճարտ.՝ Ստեփան Քյուրքչյան), Հովհաննես Իսակովի (2005, քանդ.՝ Գևորգ Գևորգյան, ճարտ.՝ Լևոն Մկրտչյան) հուշարձանները, զորավար Անդրանիկի (2002, քանդ.՝ Ա. Շիրազ, ճարտ.՝ Ա. Մխիթարյան) և Հովհաննես Բաղրամյանի (2003, քանդ.՝ Ն. Կարգանյան, ճարտ.՝ Էդուարդ Արևշատյան) ձիարձանները, Գյումրիում՝ Մհեր Մկրտչյանի (2004), Հովհաննես Շիրազի (2007, երկուսն էլ՝ քանդ.՝ Ա. Շիրազ) հուշարձանները և հայ ֆիդայիների հիշատակին նվիրված արձանաշարը (2004, հեղ-ներ՝ Մարտին Տոնոյան, Թ. Գևորգյան, Գաբրիել Եփրոյան), Հրանտ Մաթևոսյանի կիսանդրին (2011, քանդ.՝ Սարգիս Ղարիբյան, ճարտ.՝ Սուսաննա Թանդիլյան, ՀՀ Լոռու մարզի Շամուտ գյուղ) ևն։

2004-ի ապրիլի 1-ին (Ծիծաղի օր) Երևանում հիմնադրված Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցության գործունեությունը խթանել է հայկական գրաֆիկայի զարգացումը։ Հիմնադրման օրը ՀՆՄ-ի սրահում բացվել է «Ականազերծում հայկական ձևով» ցուցահանդեսը՝ ընդդեմ ահաբեկչության, որին մասնակցել են հայաստանցի և սփյուռքահայ արվեստագետներ Սամվել Աբգարյանը, Լևոն Աբրահամյանը, Ագնես Ավագյանը, Արսեն Թորոսյանը, Յուրի Հակոբյանը (Հիերոնիմ, Ռուսաստան), Դավիթ Ղազանչյանը, Ցոլակ Ղանդիլյանը (Կանթեղ), Գեորգի Յարալյանը, Հարություն Սամուելյանը, Վրեժ Քասունին (Սիրիա), Արայիկ Օհանյանը (ԱՐԶՕ) և ուր.։ Նույն թվականին կազմակերպվել