Այս էջը հաստատված է

Խոսրովիդուխտը, Ստեփանոս Սյունեցու քույրը՝ միանձնուհի Սահակադուխտը, և Գրիգոր Գռզիկը։

IX դ-ում Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսը կարգավորել է հայոց գլխավոր ծիսարաններից մեկը՝ Մաշտոցը։ Երգահաններից հիշատակելի է Համամ Արևելցին՝ իր զղջական «Հայր երկնավոր» շարականով։ X դ-ում կարգավորվել են հայոց ծիս. մատյաններից ևս երկուսը՝ Տոնացույցն ու «Հռոմադիր» կոչվող Հայսմավուրքը։ Նույն դարում նշանավորվել է միջնադարյան հայկական արվ-ի վերընթացի սկիզբը (մասնավորապես՝ Գրիգոր Նարեկացու երաժշտաբանաստեղծ. երկը)։ X դ-ի 20-ական թթ-ից՝ հայկական իշխան. մի շարք տների հզորացման, Անիի, Վասպուրականի և Կիլիկիայի հայկ. թագավորությունների հիմնադրման ու ամրապնդման շրջանում, զարգացել է նաև հայ երաժշտ. մշակույթ, որի վերելքի շրջանը հասել է մինչև XV դ-ի սկիզբը։ XII-XIV դդ-ում վերջնականապես ձևավորվել է հայ հոգևոր երաժշտարվ-ի ազգային դիմագիծը, հնարավորինս հագեցել է ժող-աշխարհիկ առողջ կենսազգացողությամբ և հասել իր ժամանակի միաձայն արվ-ի համաշխ. գեղ. մակարդակին։

X-XI դդ-ում հայ երաժշտ. կյանքի կարևորագույն առաջընթացը տաղային արվ-ի ծաղկումն էր։ Ընդգրկելով մեղեդիների, սրբասացությունների, նաև ծանր ու ստեղի տիպի շարականների հորինումը՝ այն նորակերտ ստեղծագործություների ուրույն ոլորտ էր, որի խորացմամբ և ընդլայնմամբ էլ նշանավորվել է այդ շրջանը։ Հաստատվել և զարգացել է երաժշտ. նոր ոճ (որի նմանակը ճարտ-յան մեջ հայտնի է մոնումենտալ-դեկորատիվ անվամբ). ունեցել է բարգավաճման 3 փուլ՝ X-XI, XII-XIII, XIV-XV դդ.։

Առաջինը տաղային արվ-ի և, միաժամանակ, մոնումենտալ-դեկորատիվ ոճի ծաղկման շրջանն է, որի լավագույն օրինակներից են Գրիգոր Նարեկացու տաղերը, ավելի ուշ՝ Հովհաննես Սարկավագ վարդապետի երկերը։ Երկրորդ փուլը շարունակվում է Ներսես Շնորհալու ստեղծագործությամբ՝ տաղերով, ծանր ու ստեղի շարականներով և պատարագի երգերով։ Ընդհանրապես, Շնորհալու ժառանգության մեջ գրեթե ավարտուն տեսք են ստացել պատարագը (թվերգերի, մեներգերի և խմբերգերի հիմն. մասերով, ինչպես և տաղերի, մեղեդիների, սրբասացությունների տոն. հատվածներով), Շարակնոցը, Ժամագիրքը, Մաշտոցը և այլ մատյաններ, երևան են եկել նոր տիպի ժող-ներ՝ Գանձարանը, Մանրուսումը և Տաղարանը։ Երրորդ փուլը նշանավորվել է Ներսես Շնորհալուց հետո։ Կիլիկիայում և Կենտրոնական Հայաստանում գործել են երաժիշտ-բանաստեղծներ Ներսես Լամբրոնացին, Խաչատուր Տարոնացին, Կոստանդին Սսեցին, Վարդան Արևելցին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Մխիթար Այրիվանեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին և ուր., որոնց շնորհիվ այս շրջանում զարգացման որոշակի աստիճանի են հասել նաև խազագրության արվ-ը (գործնականում) և խազագիտությունը։

X-XV դդ-ում կարևորվել են գուսան. երգն ու նվագը, ընդլայնվել նրանց ներգործության շրջանակները։ Ժանրային տեսակետից այդ երգերը ներկայացրել են հարուստ մի պատկեր՝ պանդխտության թախծալի երգերից մինչև ժամանցի ստեղծագործություններ։ Մեզ են հասել Հեթում Ա-ի որդու՝ Լևոնի գերության կամ «Մսրա թալանի» մասին հորինված երգերը, ինչպես նաև նորագույն ժամանակներում Ակնի ավազանում գրառված սիրո, ուրախության, գովքի, լացի, պանդխտության հայրենները կամ անտունիները։ Բարձր զարգացման է հասել հայ ժող-քաղաքային ու գուսան. գործիքային նվագը։

Ֆրիկի աշխարհիկ տաղերի հորինման փորձը շարունակել են Հովհաննես Երզնկացի Պլուզը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին և ուր.։

XII-XIII դդ-ում հին հայոց գուսան. արվ-ը Հայաստանում շարունակել է ապրել մասամբ գուսանների շնորհիվ, մասամբ էլ ուսյալ մարդկանց ջանքերով, որոնք միջնադարյան տաղարաններում գրի են առել գուսան. հայրենների շարքեր։ XV դ-ում տակավին հիշատակվել են «գուսանները», և գրչագրերում եկեղեցականներին հորդորել են սովորել նրանցից։

XVI-XVII դդ-ում Պարսկաստանի հս-ում, Արևմտյան Հայաստանում, Անդրկովկասի հայ-թուրք. միջավայրում, քաղաքաբնակ արհեստավորների շրջանում երևան են եկել առաջին աշուղները (Նահապետ Քուչակն «աշըղ» է համարվում արդեն XVI դ-ում), իսկ հայ գաղթավայրերում և բազմալեզու քաղաքներում (Սպահան,