Այս էջը հաստատված է

Առանձնահատուկ նշանակություն ունի հարվածային գործիքը, որի նվագամասը տարբերակվում (վարիացիաներ) և ինքնուրույն զարգացվում է։ Քաղաքային նվագարանային երաժշտության բնագավառում հայտնի են վիրտուոզ կատարողներ, որոնց համբավը տարածվել է նաև արտերկրում (Սաշա Օգանեզաշվիլի, Լևոն Կարախան և ուր.)։

Ժողովրդականից պրոֆեսիոնալ երաժշտություն է փոխանցվել գործիքների խմբավորման արվ-ը (լարային, փողային, հարվածային), ինչպես նաև երաժշտ. զարգացման տարբեր սկզբունքներ (պարային, երգային, ասերգային-իմպրովիզացիոն), նրա զարգացման ու ծավալման բազմաթիվ միջոցներն ու հնարքները (տարբերակում, կրկնողություն ևն)։

Հայ գեղջկ., ինչպես և քաղաքային ժող. երաժշտությունը հիմնարար նշանակություն ունեն ազգային պրոֆեսիոնալ (կոմպոզիտոր.) արվ-ի զարգացման մեջ։ Պրոֆեսիոնալ երաժշտ. թարտերարվ-ի նախադրյալները թաքնված են ժող. ծիսական երգերի թատերականացված կատարման մեջ, իսկ բազմաձայնության տարրերը՝ ժող. գործիքային արվ-ում։

Կոմպոզիտոր. ստեղծագործությունը սնվում է ժող. երգից, օգտագործում է նրա ինքնատիպ հնչերանգը, ճկուն ռիթմը, հարուստ լադերը, նաև ժող. երգը ենթարկում է վերջնական ու կայուն մշակման (չի բացառվում նաև նույն երգի այլ հեղինակի մշակումը)։ Սովորաբար, ժողովրդի մեջ նախ տարածվում են պրոֆեսիոնալ արվ-ի այն գործերը, որոնք հորինված են ժող. երգի ոգով ու ոճով, այնուհետև բանավոր անցնում են սերնդեսերունդ և տարբերակվում։

Ժողովուրդը պրոֆեսիոնալ երգը «սեփականում» է 2 ձևով՝ կամ ամբողջությամբ, այսինքն՝ թե՛ մեղեդին, թե՛ տեքստը (օր.՝ «Անուշ» օպերայի բազմաթիվ երգեր՝ «Համբարձում յայլա», «Ամպի տակից», Կ. Զաքարյանի «Սեղանի երգը», Ա. Տիգրանյանի «Սև աչերեն», Դ. Ղազարյանի «Ուռի» ևն), կամ իր մեղեդիների համար «ընտրում» է որևէ հայտնի բանաստեղծություն (օր.՝ Ա. Իսահակյան, «Մաճկալ ես», «Սիրեցի յարս տարան», Ղ. Աղայան, «Մանիր, մանիր, իմ ճախարակ» ևն):

Հայկ. ժող. երաժշտությունը տարբերվում է արլ. այլ ժողովուրդների երաժշտությունից. ինչպես Կոմիտասն է նշում «...բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը», որին համակարծիք են նաև այլազգի երաժշտագետները։ Գաղափարահուզ. բովանդակությամբ և երաժշտաոճ. հատկանիշներով հայկ. ժող. երաժշտությունը աշխարհի բազմազգ բանահյուսությունը լրացրել ու բազմազանել է ազգային վառ նկարագիր ունեցող ամբողջ. ու բարձրարժեք ստեղծագործություններով։

Հայկ. ժող. երաժշտությունը ժողովրղի կյանքի և մշակույթի պատմությունն է ու նրա բանավոր տարեգրությունը, ուստի կարևոր սկզբնաղբյուր է հայագիտության համար։

Ժող. երգի և նվագի զարգացմանն ու տարածմանը նպաստել են ճանաչված երգիչներ Արմենակ Շահմուրադյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը, Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Շարա Տալյանը, Հովհաննես Բադալյանը, Հայրիկ Մուրադյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Թովմաս Պողոսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), դուդուկահարներ Կարապետ Եղոյանը, Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասովը, Գևորգ Դաբաղյանը, շվիահարներ, սրնգահարներ Իլյա Մինասյանը, Եղիշե Մարգարյանը, Նորայր Ժամհարյանը, Նորայր Քարտաշյանը, Լևոն Թևանյանը, թառահարներ, սազահարներ Աղամալ Մելիք-Աղամալյանը, Սամսոն Կարապետյանը, Բալա Մելիքովը, Վարդան Բունին, Սերգեյ Սերգեևը, Սողոմոն Սեյրանյանը, Հովհաննես Դարբինյանը, Արտեմ Խաչատուրը, քամանչահարներ, քամանահարներ Սաշա Օգանեզաշվիլին, Լևոն Կարախանը, Գուրգեն Միրզոյանը, Արտեմ Մեջինյանը, Հրաչյա Ավետիքյանը, Վլադիմիր Գրիգորյանը, բամբիռահարներ Ռոբերտ Սարգսյանը, Խաչիկ Գասպարյանը, Արմեն Մնացականյանը, ուդահարներ Ուդի Սարգիսը, Սողոմոն Ալթունյանը, Ուդի Հրանտը, Ստեփան Մամոյանը, Ալբերտ Ղազարյանը, քանոնահարներ Գարեգին Խանիկյանը, Զավեն Տերմենջյանը, Խաչատուր Ավետիսյանը, Անժելա Աթաբեկյանը, Հասմիկ Լեյլոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, դհոլահարներ