դիրիժոր Միքայել Մալունցյանը (1945-60-ին և 1966-67-ին՝ գլխ․ դիրիժոր)։ Հետագայում նվագախմբի գործունեության նոր վերելքը խթանել է Դավիթ Խանջյանը (1974-81-ին՝ գլխ․ դիրիժոր), որը մեծ տեղ է հատկացրել ժամանակակից երաժշտությանը (Իգոր Ստրավինսկի, Բելա Բարտոկ և ուր.), ազգ․ նվագացանկի ընդլայնմանը։
Հայաստանի պետ․ երգչախմբի (կապելլա) կատարող․ արվ-ի առաջընթացում մեծ ներդրում ունեն Արամ Տեր-Հովհաննիսյանը (1940-41-ին և 1954-61-ին՝ գեղ․ ղեկ. և գլխ․ խմբավար), Հովհաննես Չեքիջյանը (1961-ից՝ գեղ․ ղեկ.), որն ընդլայնել է երգչախմբի երկացանկը, բարձրացրել գեղ․ մակարդակը՝ դարձնելով այն աշխարհում լավագույններից մեկը։ Այդ շրջանում ճանաչման է արժանացել նաև Կոմիտասի անվ․ քառյակը։ Ստեղծվել են մի շարք նոր կոլեկտիվներ՝ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի երգչախմբային ընկերության Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը (երկուսն էլ՝ 1966), որոնք ընդլայնել են հայկ․ սիմֆոնիկ և խմբերգային երաժշտության տարածման հնարավորությունները։ Կազմակերպվել են Հայֆիլհարմոնիայի կամերային անսամբլը (1962, հիմնադիր-գեղ․ ղեկ.՝ Զարեհ Սահակյանց), Երևանի կամերային նվագախումբը (1979, հիմնադիր-գեղ․ ղեկ.՝ Զավեն Վարդանյան), որոնց համար կամերային գործեր են գրել հայ կոմպոզիտորները։ Ճանաչման է արժանացել Հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլը (1970, հիմնադիր-գեղ․ ղեկ.՝ Գևորգ Աճեմյան, 1998-ից՝ Գ. Աճեմյանի անվ․)։ Թ. Ալթունյանի ղեկավարությամբ Հայկական երգի-պարի անսամբլը (1974-ից՝ Թ. Ալթունյանի անվ․) հասել է գեղ․ բարձր մակարդակի, առանձնացել պարզ, ժող․ արվ-ի ոգուն հարազատ կատարող. ուրույն ոճով։ Վերակազմավորվել է Հեռուստատեսության և ռադիոյի ժող․ գործիքների անսամբլը (1967-ից՝ Ա. Մերանգուլյանի անվ․), առանձնակի նշանակություն է ունեցել Հայաստանի պարի պետ․ անսամբլի (1958, գեղ․ ղեկ.՝ Էդվարդ Մանուկյան) ստեղծումը։
Ճանաչված են ժող․ երգիչ կատարողներ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Արև Բաղդասարյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը, Հովհաննես Բադալյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Վալյա Սամվելյանը, նաև դուդուկահարներ Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասյանը, թառահար Սողոմոն Սեյրանյանը, քամանչահարներ Լևոն Կարախանը, Գուրգեն Միրզոյանը, Խաչատուր Ներսիսյանը, քանոնահարներ Խաչատուր Ավետիսյանը, Անժելա Աթաբեկյանը և ուր․։ Ժողովրդականություն են վայելել աշուղներ Շերամի, Հավասու, Շահենի, Աշոտի և ուր․ երգերը։ Նշանակալի առաջընթաց է ունեցել Հայաստանի էստրադային նվագախումբը (1956, գեղ․ ղեկ.՝ Կոնստանտին Օրբելյան), որտեղ շարունակվել են ժամանակակից ջազի, էստրադային և ազգ. երաժշտության համադրման որոնումները։ 1966-ին ստեղծվել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախումբը (գեղ․ ղեկ.՝ Մարտին Վարդազարյան, 1972-ից՝ էստրադային-սիմֆոնիկ, գեղ․ ղեկ.՝ Մելիք Մավիսակալյան, 1986-ից՝ Երվանդ Երզնկյան)։
Հայկ․ էստրադային երաժշտության նոր ոճի հաստատման մեջ վճռորոշ էին Առնո Բաբաջանյանի, Կ. Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Մ. Վարդազարյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի, Ռուսլան Գալստյանի և ուր․ երգերն ու գործիքային պիեսները։
Ճանաչված են երգիչ-երգչուհիներ Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Նադեժդա Սարգսյանը, Զառա Տոնիկյանը, Էռնա Յուզբաշյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը, Արտաշես Ավետյանը, Գևորգի Մինասյանը և ուր․։
Միջազգ․ և համամիութ. երաժշտ. մրցույթներում մեծ հաջողությունների են հասել դաշնակահարներ Յուրի Հայրապետյանը, Սվետլանա Նավասարդյանը,