Այս էջը հաստատված է

տիպաբանորեն նման խորհրդապաշտ. (միստերիալ) դրամային։ Պատարագում տեղի է ունենում երգային և խոսքային երկխոսություն պատարագիչի ու երգչախմբի միջև, որտեղ ամեն ինչ թատերային է, սակայն նրա հիմն․ նպատակն ունկնդիրների կրոն․ զգացմունքների վրա ազդելն է։

Թատրոնին համեմատաբար ավելի մոտ է լիթուրգիական դրաման՝ Ծննդյան և Զատկական փուլերով («Դանելիա», «Հիմար և իմաստուն զույգեր», «Ոտնլվա», «Վերջին դատաստան» և այլն)։ Որոշ թեմաների բեմ. կանոնացումը տեղի է ունեցել IV դ-ում՝ ասոր. եկեղեցում։ Լիթուրգիական դրամայի կանոնն աստիճանաբար յուրացվել է արլ. (նաև հայկական), IX-XIII դդ-ում արմատավորվել արևմտաեվրոպ. եկեղեցիներում և դարձել միստերիալ թատրոնի հիմքը։ Հայ իրականության մեջ, ի տարբերություն Արևմուտքի, այս երևույթը պահպանվել է ավանդ․ տեսքով. կանոնացված տեքստը և արտաքին գործողության տեսքը գրեթե չեն խախտվել։

Հայ միջնադարյան թատրոնի շրջափուլը պատմականորեն ավարտվել է XVII դ-ի վերջին։ 1668-ին Լվովի հայ կաթոլիկ. դպրոցում գրել և բեմադրել են «Մահ Կեսարու», «Առակք Սողոմովնի» և այլ կրոնաբարոյախոս. պիեսներ, պահպանվել է միայն «Հռիփսիմեն», որը վարք-վկայաբանություն է, որպես ժանր՝ միրաքլ (կրոնաբարոյախոս. բովանդակությամբ չափածո դրամա)։

Վենետիկի Մխիթարյան դպրոց․ թատրոնում 1774-ից մինչև 1860-ական թթ. նույնպես թարգմանվել, գրվել և բեմադրել են միջնադարյան ավանդ․ պիեսներ («Սուրբ Ստեփանոս», «Սուրբ Պետրոսի մաքսավորը» և այլն)։ Նույն բնույթի են նաև XIX դ-ի 2-րդ կեսին բեմադրված Հակոբ Կարենյանի «Շուշանիկ», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ» ողբերգությունները։

Հենրիկ Հովհաննիսյան

XIX դարի և XX դարի սկզբի թատրոնը

Պետականության բացակայության պատճառով հայ նոր թատրոնը զարգացել է Հայաստանից դուրս՝ արտերկրի (Լեհաստան, Իտալիա, Ռուսաստան, Վրաստան) հայկական համայնքներում։ XIX դ-ի 1-ին կեսին Վենետիկում, Կ. Պոլսում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում, Ախալցխայում և այլ քաղաքներում շարունակել է գործել դպրոց․ թատրոնը։ XIX դ-ի սկզբից կրոն․ թեմաներով պիեսները փոխարինվել են պատմ. դրամաներով և կենցաղային կատակերգություններով։ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը դպրոց․ թատրոններ է հիմնադրել հայկական համայնքներ ունեցող բոլոր երկրներում։ Կ. Պոլսի կաթոլիկ․ դպրոցի թատրոնը գոյատևել է 20 տարի։ Հայտնի էր նաև Իզմիրի Մեսրոպյան վարժարանի նույնատիպ թատրոնը (հիմն.՝ 1836)։ Դպրոց․ թատրոնը, ինչպես և հայ ժողովրդի հոգևոր կյանքի մյուս ոլորտները (դպրոց․ գրահրատարակչություն, երաժշտություն, գրականություն և այլն) հետզհետե ձեռք են բերել լուսավորչ. բովանդակություն և նշանակություն։ Այս առումով հատկանշական էր հնդկահայ գաղթավայրը (Կալկաթայի հայկական դպրոցին կից թատրոնը և այլն)։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին էապես խթանել է երկու ժողովուրդների մշակույթների կապը. Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգութունն առաջին անգամ բեմադրվել է 1827-ին Երևանում՝ հեղինակի ներկայությամբ։ Հայ երիտասարդները կրթվել են Ռուսաստանի համալսարաններում։ Հատկապես Մոսկվայի համալսարանում զարգացել են հայ թատեր. քննադատությունը, դրամատուրգիան և թատրոնը։ Թիֆլիսում հայ թատերարվ-ի զարգացմանը նպաստել է Գրիգոր Շերմազանյանը, որը ներկայացումներ է կազմակերպել «Շերմազանյան դարբաս» սեփական թատրոնում։

XIX դ-ի կեսերին Կ. Պոլսում («Արամյան թատրոն», 1846, հիմնադիր՝ Հովհաննես Գասպարյան), Մոսկվայում (1858), Թեոդոսիայում և այլուր կազմակերպվել