Այս էջը հաստատված է

են հայկական թատերախմբեր, որոնք դարձել են հայ նոր պրոֆեսիոնալ թատրոնի ձևավորման հիմքը։ Թիֆլիսի հայ թատեր. կյանքում խոշոր վաստակ ունեն Ներսիսյան դպրոցի ուսուցիչներ, դրամատուրգներ և քննադատներ Միքայել Պատկանյանը և Հակոբ Կարենյանը, որոնք 1859-62-ին կազմակերպել են մի շարք թատերախմբեր, մեծապես նպաստել ազգային բեմարվ-ի զարգացման սկզբունքների մշակմանը։ XIX դ-ի 60-ական թթ-ին ծնունդ է առել հայ Նոր պրոֆեսիոնալ թատրոնը։ 1861-ին Մկրտիչ Պեշիկթաշլյանը և Հարություն Սվաճյանը Կ. Պոլսում հիմնել են «Արևելյան թատրոնը» (կառուցվել է նաև հատուկ շենք), որի բացմանը ներկա է եղել Միքայել Նալբանդյանը։ Թատերակազմում էին Պետրոս Մաղաքյանը, Դավիթ Թրյանցը, Հակոբ Վարդովյանը, Թովմաս Ֆասուլաճյանը, Արուսյակ Փափազյանը և ուրիշներ։ Խաղացանկն ընդգրկել է պատմահայրենասիր. ողբերգություններ, որոնք համահունչ էին ժամանակի ազատասիր. գաղափարներին։ 1863-ի սկզբին Գաբրիել Սունդուկյանի, Միքայել Տեր-Գրիգորյանի, Մ. Պատկանյանի և ուրիշների նախաձեռնությամբ, Պերճ Պռոշյանի և Գևորգ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում կազմակերպվել է 2 թատերախումբ, ապա դրանց հիման վրա ստեղծվել է նոր մշտ. թատրոն (ղեկ.՝ Գ. Չմշկյան)։

Թատրոնում բեմադրվել են Մ. Տեր-Գրիգորյանի և Գ. Սունդուկյանի պիեսներից։ Քանի որ հայկական ռեալիստ․ պիեսները դեռևս քիչ էին, թատրոնը դիմել է թարգման. դրամատուրգիային (Ալեքսանդր Օստրովսկի, Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին և ուրիշներ)։ Հետագայում բազմիցս բեմադրվել են Գ. Սունդուկյանի պիեսները, որոնք հայ ազգային դրամատուրգիայի բարձրագույն փուլն էին («Գիշերվա սաբրը խեր է», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Ամուսիններ» և այլն)։ Հայ դերասան․ և ռեժ. արվ-ներում անգնահատելի դեր է ունեցել Գ. Չմշկյանը։ Նա Միհրդատ Ամերիկյանի և Սեդրակ Մանդինյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, մասնակցել այդ քաղաքներում ազգային թատրոնների հիմնադրմանը։ Լավագույն դերակատարումներով աչքի են ընկել Վաղարշակ Շահխաթունյանը, Արտաշես Սուքիասյանը, Սաթենիկ Չմշկյանը, Քեթևան Արամյանը և ուրիշներ։

XIX դ-ի 60-70-ական թթ-ին ստեղծագործ. վերելք է ապրել նաև Կ. Պոլսի հայ թատրոնը։ Ստեղծվել են նոր թատեր. կոլեկտիվներ. ամենանշանավորը Հ. Վարդովյանի «Օսմանյան թատրոնն» էր, որը Թուրքիայի միակ պետական թատրոնն էր. բեմադրել է հայերեն և թուրք․ պիեսներ (մոտ 2000 ներկայացում)։

Հայ երաժշտ. թատրոնի ստեղծմանը նպաստել է Տիգրան Չուխաճյանը։ Գրել է օպերետներ («Լեբլեբիջի», «Արիֆ» և այլն), օպերաներ («Արշակ Բ» և այլն), Սերովբե Պենկլյանի հետ 1875-ին հիմնել է երաժշտ. թատրոն, որն իր տեսակով ամենախոշորն էր Մերձավոր Արևելքում։ Թատերախմբեր են ստեղծել և ղեկավարել Թ. Ֆասուլաճյանը և Մարտիրոս Մնակյանը («Օսմանյան դրամատիկ թատերախումբ»)։ Արևմտահայ թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել է Հակոբ Պարոնյանի դրամատուրգիան, որտեղ հեղինակը հասել է սոցիալ. մեծ ընդհանրացումների («Ատամնաբույժն արևելյան», «Շողոքորթը», «Պաղտասար աղբար» և այլն)։

XIX դ-ի 70-ական թթ-ին արևմտահայ թատրոնը վերելք էր ապրում, իսկ արևելահայ թատրոնը՝ որոշակի լճացում։ 1879-ին Գ. Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում ստեղծվել է նոր թատեր. կոմիտե. նա Կ. Պոլսից հրավիրել է Պետրոս Ադամյանին, Սիրանույշին և Աստղիկին։ Թիֆլիսի հայկական թատրոնում դրվել է արևելահայ և արևմտահայ խաղաոճերի մերձեցման սկիզբը։ 1879-82-ին թատրոնը հասել է մեծ հաջողությունների. Սիրանույշին և Աստղիկին փոխարինել են նույնպես Կ. Պոլսից հրավիրված Երանուհի և Վիրգինիա Գարագաշյանները, Մարի Նվարդը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյանը։ Բեմադրվել են Ժան Մոլիերի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ա. Օստրովսկու, Նիկոլայ Գոգոլի և այլ հեղինակների պիեսներից։

Թատեր. կյանքն աշխուժացել է նաև