Այս էջը հաստատված է

Վլադիմիր Մսրյանը, Շ. Ղազարյանը, Էդգար և Արմեն Էլբակյանները, Զ. Տեր-Կարապետյանը, Մարգո Մուրադյանը, Գ. Մանուկյանը, Կ. Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը և ուրիշներ։

Ասմունք

Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում հայերի նախնիների քաջագործությունների և ազգային ավանդույթների մասին հիշատակություններում օգտագործել է «առասպելաբանել» բառը, որն ասմունքի հնագույն ձևն է։ Ասմունքը ծաղկման է հասել Տիգրանակերտի և Արտաշատի թատրոններին (մ. թ. ա. I դ-ի 60-50-ական թթ.) զուգահեռ զարգացող ժողովրդական թատրոնում։

Իր չափածո դրամայում Տերտեր Գրիչ Երևանցու (XIV դ.) օգտագործած «կարդէք ի մարդամիջի» և «պատմել ի մեջ հրապարակի» արտահայտությունները վկայում են հրապարակներում հանդիսատեսին կարդալ-պատմելու սովորույթը Հին Հայաստանում։

Ասմունքի զարգացումն արևելահայ և արևմտահայ թատրոններում կապված էր պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման հետ։ Ասմունքով հանդես են եկել Պետրոս Ադամյանը, Աստղիկը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Արմեն Արմենյանը և ուրիշներ։

XX դ-ի սկզբին ծնունդ է առել նաև ասմունքի տեսությունը։ Ռեժ. Ստեփան Քափանակյանը, լինելով նաև ասմունքող, դասավանդել է գեղարվեստական ընթերցանություն, բեմ. խոսք, գրել հոդվածներ ասմունքի մասին։ Բեմ. խոսքը թատեր. հաստատություններում դասավանդվող հիմն․ առարկաներից է (Արուս Ոսկանյան, Ռուզաննա Վարդանյան, ապա՝ Հրաչուհի Ջինանյան, Մետաքսյա Սիմոնյան, Հեղինե Հովհաննիսյան, Շահում Ղազարյան, Գրետա Մեջլումյան, Աննա Հեքեքյան և ուրիշներ)։ Ասմունքի նշանավոր վարպետներից էր Սուրեն Քոչարյանը, որը կարդացել է գեղարվեստական երկերի սեփական մշակումները («Շեհերազադե», «Սասունցի Դավիթ», Հոմերոսի «Ոդիսական» և այլն )։ Նա իր արվ-ով հայ իրականության մեջ ստեղծել է «Մեկ դերասանի թատրոնը»։ Նոր և նորագույն ժամանակներում ասմունքը դարձել է դերասան․ արվ-ի առանձին ճյուղ։ Ասմունքի ոլորտում ճանաչված են Թ. Դեմուրյանը, Վերա Հակոբյանը, Հ. Ջինանյանը, Հայկուհի և Լ. Գարագաշները, Սուսաննա Գաբրիելյանը, Սվետլանա Խանումյանը, Վլադիմիր Աբաջյանը, Շ. Ղազարյանը, Սիլվա Յուզբաշյանը, Արթուր և Հրաչուհի Ութմազյանները և ուրիշներ։

Գրկ. Լևոնյան Գ., Թատրոնը հին Հայաստանում, Ե., 1941։ Մելիքսեթյան Ս., Թատերական ակնարկներ, Ե., 1945։ Զարյան Ռ., Ադամյան, կյանքը, Ե․, 1961։ Նույնի, Էջեր հայ շեքսպիրապատումից, հ. 1-2, Ե., 1979-81։ Հարությունյան Բ., Սովետահայ թատրոնի տարեգրություն, հ. 1-2, Ե., 1961-69։ Նույնի, XIX-XX դարերի հայ թատրոնի տարեգրություն, հ. 1-3, Ե., 1980-81։ Նույնի, Խորհրդահայ թատրոնի տարեգրություն, գիրք III, Ե., 2008։ Սամվելյան Լ., Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը, Ե., 1974։ Հովհաննիսյան Հ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Ե., 1978։ Նույնի, Միջնադարյան բեմ, Ե․, 2004։ Նույնի, Հայ թատրոնի պատմություն, XIX դ., Ե., 2010։ Նույնի, Հնագույն դրաման Հայաստանում, Ե., 2010։ Հախվերդյան Լ․, Հայ թատրոնի պատմություն. 1901-1920, Ե., 1980։ Մութաֆյան Լ., Երևանի դրամատիկական թատրոնը, Ե., 2008։ Նույնի, Խորեն Աբրահամյանի արվեստը, Ե., 2010։

Բախտիար Հովակիմյան