Այս էջը հաստատված է

(1970, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Լուսանկարը» (1970, ռեժ.՝ Ա. Մկրտչյան), ժամանակակից կյանքը՝ «Սերոբի ծառը» (1978, ռեժ.՝ Հովիկ Հախվերդյան), «Մասնավոր կյանք» (1985, ռեժ.՝ Վ. Զաքարյան) կինոնկարներում։

1968-ից ստեղծվել են նաև վավերագր. ֆիլմ-դիմանկարներ աշխատավոր մարդկանց, գիտնականների և մշակութ. գործիչների մասին։ Հեռուստատեսության պատվերով ֆիլմեր է նկարահանել Հայֆիլմ ստուդիան. «Մրցույթի են եկել խոհարարները» (1977), «Թռիչքն սկսվում է գետնից» (1980, երկուսն էլ՝ ռեժ.՝ Ն. Հովհաննիսյան), «Անուշ մայրիկը» (1983, ռեժ.՝ Արա Վահունի) և այլն։ Էկրանավորվել են «Իմ սիրտը լեռներում է» (ըստ Վիլյամ Սարոյանի, 1975, ռեժ.՝ Լևոն Գրիգորյան), «Օգոստոս» (ըստ Հրանտ Մաթևոսյանի, 1976, ռեժ.՝ Կարեն Գևորգյան), «Սգավոր ձյունը» (ըստ Անրի Թրուայայի, 1978, ռեժ.՝ Յուրի Երզնկյան), «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հակոբ Պարոնյանի, 1981, ռեժ.՝ Էռնեստ Մարտիրոսյան) և այլ գրական երկեր։

Վերջին շրջանում նկարահանվել են «Սպանված աղավնի» (ըստ Նար-Դոսի, 2008), «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու, 2010, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան) և այլ գեղարվեստական կինոնկարներ, նաև մի շարք հեռուստասերիալներ, որոնք թեպետ արտացոլում են լուծում պահանջող ժամանակակից խնդիրներ, սակայն մեծ մասը դեռևս չի ապահովում պրոֆեսիոնալ կինոարվ-ի գեղարվեստական պահանջները։

Սվետլանա Գուլյան

Վավերագրական կինո

Հայկական վավերագր. կինոն տասնամյակներ շարունակ արձանագրել է հայ ժողովրդի տարեգրությունը, արտացոլել է կարևորագույն իրադարձությունները, ստեղծել անվանի մարդկանց դիմանկարները։

1920-ին կինոօպերատոր Ալեքսանդր Լեմբերգը նկարահանել է 11-րդ Կարմիր բանակի մուտքը Երևան․ դրանք ՀԽՍՀ-ում արված առաջին փաստագր. կադրերն են։ 1924-ին ստեղծվել է «Խորհրդային Հայաստան» առաջին լիամետրաժ փաստավավերագր. ֆիլմը, որը նկարահանել է Պետկինոյի (հիմն.՝ 1923) օպերատորների խումբը՝ Իգոր Կրասլավսկու ղեկավարությամբ։ Այնուհետև խորհրդային փաստավավերագր. կինոն զարգացել է 4 հիմն․ փուլերով։

1-ին փուլում (1924-41) նկարահանվել են հիմնականում կարճամետրաժ ֆիլմեր, ձևավորվել են նոր, խորհրդային իրականության վավերագր. կինոպատկերման սկզբունքները։

«Երկիր Նաիրի» (1930, ռեժ.՝ Համո Բեկնազարյան) և «Խնդության երկիր» (1940, ռեժ-ներ՝ Լևոն Իսահակյան, Գուրգեն Բալասանյան) կինոնկարներով սկզբնավորվել է երկրի յուրաքանչյուր տասնամյակի նվաճումները լիամետրաժ վավերաֆիլմով ամփոփելու ավանդույթը։

2-րդ փուլում՝ Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին, կինովավերագրողները ձեռնամուխ են եղել պատերազմի կինոտարեգրության ստեղծմանը։ Կինոգործիչներից շատերը մեկնել են ռազմադաշտ։ Գ. Բալասանյանը, Էրազմ Քարամյանը, Իվան Դիլդարյանը, Նորայր Սիմոնյանը, Գևորգ Սանամյանը և ուրիշներ իրենց ֆիլմերում պատկերել են հայ մարտիկների սխրանքները, թիկունքի օգնությունը ռազմաճակատին («Ռազմաճակատի համար», 1941, «Հայաստանի զավակները», 1944, երկուսն էլ՝ ռեժ.՝ Գ. Բալասանյան, «Խորհրդային բանակի մուտքը Իրան», 1941, ռեժ.՝ Է. Քարամյան, և այլն)։ Պատերազմի թեման մշտապես արծարծվել է նաև հետագայում։

3-րդ փուլում (1945-59) առանձնանում է «Երկիր հայրենի» (1945, ռեժ-ներ՝ Գ. Բալասանյան, Լ. Իսահակյան, Գ. Զարգարյան, գեղարվեստական ղեկ. և հաղորդավարի տեքստը՝ Ալեքսանդր Դովժենկոյի) փաստավավերագր. լիամետրաժ ֆիլմը։ Այս