Այս էջը հաստատված է

բացի՝ ստեղծվել են նաև գիտահանրամատչելի, ուսումնական («Դեղերի ծնունդը», 1967, ռեժ.՝ Երվանդ Մանարյան, «Գլխավոր կոնստրուկտորը», 1971, ռեժ.՝ Գրիգոր Էյրամջյան, և այլն) կինոնկարներ։

Վավերագր. կինոյի օրգանական մասն են «Երևան» ստուդիայում նկարահանված վավերագր. հեռուստաֆիլմերը։

Մինչև 1990-ական թթ. հայկական վավերագր. կինոն առանձնանում է ոճ., ժանրային և թեմատիկ բազմազանությամբ։ Սակայն երկրի անկախացումից հետո կինոգործիչները ձեռնամուխ են եղել Հայաստանի նորագույն պատմության տարեգրության կերտմանը, որն սկզբնավորվել է 1988-ից։ Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից նկարահանվել են բոլոր իրադարձությունները, որոնք դարձել են ֆիլմեր և ցուցադրվել միջազգային գիտաժողովներում [«Արցախ (E=mc²)», ռեժ.՝ Ա. Մանարյան, «Թատերական հրապարակ», ռեժ.՝ Գ. Հարությունյան, երկուսն էլ՝ 1988, «Ղարաբաղյան շարժում», 1990, ռեժ.՝ Լ. Մկրտչյան, և այլն]։

Արցախյան ազատամարտի օրերին կամավոր ռազմադաշտ են մեկնել կինոօպերատորներ Շավարշ Վարդանյանը, Վրեժ Պետրոսյանը, Բորիս Հովսեփյանը և Լևոն Պետրոսյանը, որոնք ստեղծել են հսկայական կինոնյութ։ Նրանք նկարահանել են նաև Շուշիի ազատագրման ողջ ժամանակագրությունը։ Բ. Հովսեփյանի և Լ. Պետրոսյանի կինոնյութերը դարձել են ֆիլմ՝ «Շուշի, վերադարձ գերությունից» (1992, ռեժ.՝ Բ. Հովսեփյան), իսկ Շ. Վարդանյանինը ոչնչացել է այրվող ուղղաթիռում։ Այդ տարիներին Արցախի մարտ․ առօրյայի մասին սկզբնավորվել է «Արցախյան օրագիր» ֆիլմաշարը (1992-95), որին մասնակցել են Ա. Մնացականյանը, Ա. Խաչատրյանը, Ռ. Գևորգյանցը, Բ. Հովսեփյանը, Վ. Պետրոսյանը, Լ. Պետրոսյանը և ուրիշներ։

«Անտառային հոսպիտալ» (ռեժ.՝ Գ. Ստեփանյան) ֆիլմը պատմում է Արցախի Դրմբոն գյուղի հոսպիտալի, իսկ «Մոնթեն» (ռեժ.՝ Հ. Հակոբյան, երկուն էլ՝ 1993)՝ պատերազմում զոհված Հայաստանի ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին։ «Անվերջ ձգվող դասամիջոց» (1996, ռեժ.՝ Վ. Պետրոսյան) վավերագեղարվեստական կինոնկարը հավաքական դիմանկար ստեղծելու հաջող փորձ է (պատերազմին մասնակցած դպրոցականների մասին է)։ Կինովավերագրողների ուշադրության կենտրոնում էին նաև երկրում կատարվող սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ կարևոր իրադարձություններ. «Հանրաքվե» (ռեժ-ներ՝ Ս. Առաքելյան, Ս. Պետրոսյան), «Վերջաբան» (ռեժ.՝ Ս. Մոկացյան, երկուսն էլ՝ 1991), «Ընտրություն» (ռեժ.՝ Գ. Ստեփանյան), «Ձայն բարբառոյ հանապատի» (ռեժ.՝ Գ. Դավթյան, երկուսն էլ՝ 1992) և այլն։ «Ես՝ ապրելու կոչվածս» (1992, ռեժ.՝ Ա. Մոկացյան) ֆիլմը ազգային բանակի կազմավորման և կայացման խնդիրների մասին է. տեքստի հեղինակն է Հրանտ Մաթևոսյանը։

1988-ի երկրաշարժին և աղետի գոտու վերականգնմանն են նվիրված «Ընդհատված թռիչք» (1989, ռեժ.՝ Ա. Մուսայելյան), «Մարգրետ Թետչեր. միայն չորս ժամ» (1990, ռեժ.՝ Ա. Խաչատրյան), «Երախտագիտություն» (1991, ռեժ.՝ Կ. Բորյան) կինոնկարները։

Վավերագր. կինոյում անդրադարձել են նաև մշակութային կյանքին. 1983-ին սկզբնավորված «Մատենադարան» (ռեժ.՝ Հովիկ Հախվերդյան) ֆիլմաշարն ավարտվել է 1998-ին (20 ֆիլմ)։ Կինոնկարներ են ստեղծվել նաև նշանավոր արվեստագետների (Երվանդ Քոչար, Գառզու, Պավել Լիսիցյան, Գոհար Գասպարյան, Արմեն Ջիգարխանյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) մասին։ Ուշագրավ են հատկապես «Փարաջանով. վերջին գարուն» (1992, ռեժ.՝ Մ. Վարդանով) և «Փարաջանով. վերջին կոլաժ» (1995, ռեժ.՝ Ռ. Գևորգյանց) ֆիլմերը։ Հայ գիտնականներին են նվիրված «Ալիխանյան եղբայրներ» (2006, ռեժ.՝ Ա. Միրաքյան), «Գրիգոր Գուրզադյան» (2007, ռեժ.՝ Ա. Խաչատրյան) և այլ վավերագր. ֆիլմեր։ Ռեժ. Ա. Վահունին անդրադարձել է Արցախի բանակի հիմնադիրներից Գուրգեն Դալիբալթայանի, իսկ Ռ. Գևորգյանցը՝ Շուշիի ազատագրման ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) կինոդիմանկարներին։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի (2001) առթիվ «Հայկ» կինոստուդիան ստեղծել է տոն. արարողությունների ողջ պատկերաշարը («Սուրբ լեռան հովտում», ռեժ-ներ՝ Մ. Շահբազյան, Գ. Կևորկով, օպերատոր․ խմբի ղեկ.՝ Յուրի Բաբախանյան)։

Բանաստեղծ․ մտքի արտահայտություններից է «Հրաշագործի աշունը» (2008, ռեժ.՝ Ռ. Գևորգյանց, նվիրված է Տոնինո Գուերային, ՀՀ նախագահի մրցանակ՝