Այս էջը հաստատված է

(Darevskia radde) և շերտավոր (Lacerta stri- gata) մողեսները, դեղնափորիկը (Pseudopus adopus), երկարաոտ սցինկը (Eumeces shneider), ոսկեգույն տրախիլեպիսը (Trachylepis aurata), անդրկովկասյան մագլցող սահնօձը (Zamenis hohenacker), կովկասյան կատվաօձը (Telescopus fallaxs), գյուրզան (Vipera lebetina), օձերի այլ տեսակներ, սովորական մողեսօձը (Malpolon monspessulanus), վզնոցավոր էյրենիսը (Eirenis collaris), հայկական էյրենիսը (Eirenis modestus), որդանման կույրօձը (Typlops vermicularis), միջերկրածովային կրիան (Testudo graeca)։

Զանգեզուրի, Վայքի լ-զանգվածի և այլ շրջանների կիսաանապատային և տափաստանային գոտիներում սահմանափակ տարածքներ են զբաղեցնում անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), թուրաջը (Francolinus francolinus), շիկապոչ քարաթռչնակը (Oenanthe xanthoprymna) և թռչունների շուրջ 50 այլ տեսակներ։ Այստեղ բնադրում են քարակաքավը (Alectoris chukar), սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus), սպիտակափող սոխակը (Irania gutturalis), կարմրակատար շամփրուկը (Lanius senator), վարսակտցարը (Lymnocryptes minimus)։ Տարածված է կարմրաթև ոսպնուկը (Rhodopechys sanguinea), հանդիպում նաև կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), կաթնասուններից՝ սովորական դաշտամուկը (Microtus arvalis), փոքրասիական (Meriones blackleri) և պարսկ. (Meriones persicus) ավազամկները, կզաքիսը (Martes martes), սովորական աղվեսը (Vulpes vulpes), սպիտակատամ սրնչակը, լայնականջ [Erinaceus (Hemie- chinus) auritus] և սպիտակափոր [Erinaceus (E.) concolor] ոզնիները, շիկակարմիր իրիկնաչղջիկը (Nyctalus noctula), Օգնևի մաշկեղ չղջիկը (Vespertilio ognevi), ականջեղ չղջիկը (Plecotus auritus) ևն։

Տափաստանային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի առավել մեծ մասը և հասնում է մինչև 1200-2800 մ բարձր-ներ, ընդգրկում է Արարատյան գոգավորության գրեթե ամբողջ լեռն, մասը, Շիրակի մարզի զգալի մասը, Սևանի ավազանի տարածքը, զգալի տարածքներ Լոռի-Փամբակում, Աղստևում և Զանգեզուրում։

Շիրակում լ-տափաստանային գոտին գրավում է այդ տարածքի զգալի մասը (34 %-ը)։ Բուսականությունը ներկայացված է հիմնականում հացահատիկային խոտաբույսերով։ Շատ տեղերում տափաստանները վերածվել են մարգագետինների։ Որոշ հատվածներում նախնական ֆաունան անհետացել է՝ այդ տարածքները որպես վարելահողեր օգտագործելու պատճառով։ Կենդ. աշխարհի տեսակային կազմը ընդհանուր առմամբ աղքատ է և միատեսակ, որի պատճառը ոչ միայն մարդահարույց ազդեցությունն է, այլև նրա ձևավորման երիտասարդ հասակը։ Մորեխներից գերակշռում է իտալ. մորեխը, բնորոշ են ձիուկները, մթնաթևները, բրադիպորուս հսկա ծղրիդը, խոշոր ճռիկ լիոգրիլլոաը, աղոթարար իրիսը։ Բզեզներից հանդիպում են անթև կալիստենեսը, կարաբուսները, խոշոր, սև ու կարմիր բծերով գերեզմանափորները։ Բազմաթիվ են գոմաղբաբզեզները, բրոնզաբզեզները, մայիսյան բզեզները, գլաֆիրուսները, ամֆիկոմները, մելոենները ևն։ Թիթեռներից շատ են մախաոնները, ճերմակաթիթեռները, վանեսաները, սատիրները, զիգենները, կապտաթիթեռները։ Գիշերային թիթեռներից հանդիպում են երեքնուկի մետաքսագործը, բվիկներ, երկրաչափներ, արջաթիթեռներ ևն։ Շիրակի մարզում ցերեկային թիթեռներից սովորական են շաղգամի և կաղամբի ճերմակաթիթեռները, ավրորինա դեղնաթիթեռը ևն։ Հանդիպում են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող տեսակներ՝ լայնացած բրադիպորուս (Bradyporus dilatatus), հայկական ցատկող (Montana armeniaca) ծղրիդները, Bruchidius armeniacus, Cryptocephalus moravi բզեզները, երկթևներից՝ Eumerus socdianus-ը, ինչպես նաև փափկամարմինների 4 բնաշխարհիկ տեսակներ։