Այս էջը հաստատված է

2009, մի շարք միջազգային կինոփառատոների գլխավոր մրց-ներ) «պոետիկ ժանրի» ֆիլմը։ Անկախության տարիների մշակութային խոշոր նվաճումներից են Ա. Փելեշյանի «Կյանք» (1993) և «Վերջ» (1994) կինոնկարները, որոնք (նաև «Սկիզբ», 1967, «Մենք», 1969, «Տարվա եղանակները», 1975, «Մեր դարը», 1982, և այլն) վկայում են հեղինակի ուրույն կինոլեզվի, խոհափիլ. մտքի ընդգծված դիտարկումների, նորագույն կինոյի բացառիկ տեսության («Դիստանցիոն մոնտաժ») բացահայտումների մասին և հայկական կինոարվ-ը բարձրացնում են համաշխ. կինոյի մակարդակին։

Վերջին 20 տարվա ընթացքում նկարահանվել են 450-ից ավելի վավերաֆիլմեր, որոնց մեծ մասը՝ «Հայկ» և «Երևան» ստուդիաներում։ Հիմնադրվել են «Նավիգատոր», «Վարդա-Նովա», «Այսօր», «Արվեստ», «Խութ», «ԱԿՕ» և այլ մասնավոր կինոստուդիաներ։

Վավերագր. կինոյի զարգացմանը նպաստել են նաև նոր սերնդի կինոգործիչները՝ Վ. Հակոբյան, Վ. Կևորկով (Գևորգյանց), Ռ. Խաչատրյան, Տ. Պետրոսյան, Ա. Գասպարյան, Ա. Մկրտչյան և ուրիշներ։

Էմանվել Մանուկյան, Սերգեյ Գալստյան
Մուլտիպլիկացիոն կինո

Մուլտիպլիկացիոն (անիմացիոն) կինոն Հայաստանում սկզբնավորվել և զարգացել է որպես գեղարվեստական կինոյի օրգ. շարունակություն՝ ձևավորելով կինոմտածողության նոր տեսակ։ Հայկական մուլտկինոն հիմնադրելու առաջին քայլն արվել է 1934-ին, երբ Հայկինոյի տարածքում կառուցվել է մուլտֆիլմերի առանձին արտադրամաս։ Կազմակերպ․ աշխատանքները ղեկավարելու համար Մոսկվայից հրավիրվել է ճանաչված կինոռեժ. Ատամանովը (Լևոն Ատամանյան)։

Հայկական առաջին մուլտֆիլմը՝ «Շունն ու Կատուն» (ըստ Հովհաննես Թումանյանի), ստեղծվել է 1938-ին, որի ռեժ-ը Լ. Ատամանովն էր, նկարիչը՝ Վլադիմիր Սուտեևը՝ նույնպես հրավիրված Մոսկվայից։ Կինոնկարի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են 25 երիտասարդ նկարիչներ, որոնց մեծ մասը դարձել է նկարիչ-մուլտիպլիկատոր։

Լ․ Ատամանովի հաջորդ ֆիլմն է «Տերտերն ու այծը» (1939)։ 1941-44-ին նա մասնակցել է Հայրեն․ մեծ պատերազմին, վերադարձել և ավարտել է կիսատ մնացած «Կախարդական գորգը» (1948, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան) կինոնկարը։ 1949-ին Լ. Ատամանովն անսպասելի մեկնել է Մոսկվա, և Հայաստանում գրեթե 2 տասնամյակ դադարել է մուլտֆիլմերի արտադրությունը։

1967-ին ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության վարչության 1-ին քարտուղար Լաերտ Վաղարշյանը և նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը ձեռնարկել են հայկական մուլտկինոն վերածնելու առաջին փորձը. 1968-ին նկարահանվել է «Մի կաթիլ մեղրը» (ըստ Հ. Թումանյանի, ռեժ. և նկարիչ՝ Վ. Պոդպոմոգով) մուլտֆիլմը։ 1960-ական թթ-ի վերջից մուլտկինոյում ստեղծագործում է բեմադրող նկարիչ Ստեփան Անդրանիկյանը. նրա «Արևի հարսնացուն» (1971) կինոնկարն աչքի է ընկնում պատկերային ինքնատիպ լուծումներով, կերպարների պլաստիկ արտահայտչականությամբ և քնարականությամբ։

1970 ական թթ. մուլտկինոյի բուռն զարգացման փուլն է։ Այդ շրջանում է սկզբնավորվել տիկնիկային (ծավալային)