Թանգարանն ունի ԳՀ, ֆոնդերի պահպանման և այլ բաժիններ, նաև վերականգնման և մարդաբան․ լաբորատորիաներ։ Թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներից ցուցադրվել են Լուվրում (Փարիզ), Էրմիտաժում (Ս. Պետերբուրգ), Բրիտանական (Լոնդոն), Մետրոպոլիտեն (Նյու Յորք) և այլ հայտնի թանգարաններում։
2009-ից տնօրենը Գագիկ Գյուրջյանն է։
«Մայր Հայաստան» ռազմ. թանգարանը բացվել է 1970-ին (մինչև 1995-ը՝ խորհրդային Հայաստանը Հայրեն. մեծ պատերազմում) համանուն համալիրում՝ Երևանում։ Թանգարանում պահվում են 30 հազարից ավելի ցուցանմուշներ։ 1-ին հարկում ցուցադրված են Երկրորդ համաշխ. պատերազմին (1939-45) և հայկական դիվիզիաների գործունեությանը վերաբերող նյութեր։ Առանձին նեկայացված են մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Իսակովի, Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) և շուրջ 50 գեներալների գործունեության, պատերազմին սփյուռքահայերի մասնակցության մասին վավերագրեր ու փաստաթղթեր, անձն․ իրեր։ 1-ին հարկում են նաև Խորհրդային Միության հայ հերոսների ու գեներալների գեղանկար-դիմանկարների սրահը և նրանց հիշատակը հավերժացնող խորհրդանշ. հուշասրահը։ 2-րդ հարկում ներկայացված են Արցախյան ազատամարտին (1991-94) նվիրված նյութեր, Հայաստանի ազգային և Արցախի հերոսների, պատերազմի մասնակիցների լուսանկարներն ու անձն․ իրերը, նաև Շուշիի ազատագրման տրամապատկերները (դիորամա) և մարտ․ գործողությունների ռելիեֆային մեծ քարտեզը։
Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ, ցուցադրություններ զորամասերում և ուսումնական հաստատություններում։ 2009-ից տնօրենը Ավագ Հարությունյանն է։
Ժամանակակից արվ-ի թանգարանը (ԺԱԹ), հիմնադրվել է 1972-ին Երևանում՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։ Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին, որոնք հետագայում համալրվել են ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի շնորհիվ, ձեռքբերումներով, ինչպես և Հայաստանի ու Սփյուռքի նկարիչների նվիրատվություններով։ Թանգարանում ընդգրկված են 2000-ից ավելի գեղարվեստական գործեր։
Ցուցադրվում են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Վրույր Գալստյանի, Հակոբ Հակոբյանի,