որոշ մասեր։ Փարաջանովի թանգարանը բազմաթիվ երկրներում կազմակերպել է ցուցահանդեսներ։ Հիմնադիր-տնօրենը Զավեն Սարգսյանն է։
Նորարար փորձառ. արվ-ի կենտրոնը (ՆՓԱԿ) հիմնադրվել է 1995-ին Երևանում՝ Սոնիա և Էդուարդ Պալասանյանների նախաձեռնությամբ. մասնավոր կազմակերպություն է Երևանում և Նյու Յորքում։ Նպատակն ավանգարդային արվ-ը զարգացնելն ու տարածելն է, հայ ժամանակակից արվ-ը աշխարհին ներկայացնելը, Սփյուռքի և Հայաստանի արվեստագետների միջև համագործակցություն հաստատելը։
ՆՓԱԿ-ում գործում է 8 տաղավար, բացվել է բազմաբնույթ (էլեկտրոնային, հեռաձայնային և ավանդ.) արվ-ի գրադարան։ Կազմակերպվում են այլընտրանքային արվ-ի, լուսանկարչության, ճարտ-յան ամենամյա ստուգատեսներ, նաև անհատ. ու խմբային ցուցահանդեսներ։ Կենտրոնի ձեռնարկած կարևոր միջոցառումը Հայաստանի մասնակցությունն է (1995-ից) Վենետիկի համաշխ. արվ-ի բիենալեին (Նարեկ Ավետիսյան, Նորա Բադալյան, Սամվել Բաղդասարյան, Կարինե Մնացականյան և ուրիշներ)։ Կատարող. արվ-ի բաժինն ստեղծել է փորձառ. թատերախումբ, նաև պարբերաբար նկարահանում է լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական և վավերագր. ֆիլմեր։ Հիմնադիր տնօրենն Էդուարդ Պալասանյանն է։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստ-ը (ճարտ-ներ՝ Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան) բացվել է 1995-ին՝ Մեծ Եղեռնի 80-րդ տարելիցին՝ Երևանում։ Նպատակը Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրակ-յան և վավերագր. այլ նյութեր հավաքելն է, մշակելը, հրատարակելը, պահպանելն ու ցուցադրելը։
Երկհարկանի օղակաձև, գրեթե ստորգետնյա շենքը կառուցվել է համալիրի հվ-արմ. կողմում։ 1-ին հարկում վարչական, աշխատանքային և ճարտարագիտատեխ. սպասարկման սենյակներն են, դահլիճը (Կոմիտասյան սրահ), ֆոնդադարանները, գրադարան-ընթերցասրահը, արխիվը։ 2-րդ հարկում հիմն. ցուցասրահն է՝ եզրերի նախասրահով և խորանասրահով (Ուխտատուն)։ Ներքին բակի և նախասրահի սալածածկ հատակի միջին հատվածում նահատակների հիշատակի հավերժությունն ու աշխարհասփյուռ հայության միավորման գաղափարը խորհրդանշող, անհամաչափ հորինվածքով խորանաքանդակն է և 8 մ x 3 մ չափերով խաչքար-տապանաքարը (քանդ.՝ Ֆերդինանդ Առաքելյան, ճարտ.՝ Ս. Քալաշյան)։ Խորանասրահի խորշում պատկերված է կենաց ծառը։
Նախասրահի արմ. պատին Հայկական լ-աշխարհի քարե քարտեզն է, որտեղ նշված են եղեռնագործության և զանգվածային