(V. raddei), ավստրիական պսակաօձը (Coronella austriaca), իսկ գետերի և ջրամբարների շրջակայքում հանդիպում են ջրային լորտուն (Natrix tessellata) և սովորական լորտուն (N. natrix)։
Թռչնաշխարհը ներկայացված է ավելի քան 30 տեսակներով, առավել տարածված են ճնճղուկանմանները (Passeriformes), ճուռականմանները (Falconiformes)։ Թռչուններից սովորական են լորը (Cotumix coturnix) և մոխրագույն կաքավը (Perdix perdix)։ Գիշատիչ թռչուններից բնադրում են տափաստանային արծիվը (Aquila nipalensis), մկնաճուռակը և մեծ ճուռակը (Buteo buteo)։ Թփերի վրա բնադրում են կորեկնուկը (Miniaria calandra), կանեփնուկը (Carduelis cannabina) և ոսպնուկը (Carpodacus erytrinus), գետնի վրա՝ երկբծավոր (Melanocorypha bimaculata) ու դաշտային (Alauda arven- sis) արտույտները, դաշտային ձիաթռչնակը (Anthus campestris)։
Այս գոտին բարենպաստ է կաթնասունների մի շարք ներկայացուցիչների համար։ Մանր կաթնասուններից բնորոշ են փոքր (Crocidura suaveolens), սպիտակափոր սպիտակատամ (C. leucodon) սրնչակները, սրականջ (Myotis blythi), բեղավոր, ականջեղ և այլ չղջիկները, թփուտային դաշտամուկը (Mus terra- neus), Հայաստանի ֆաունայի ամենավնասակար կրծողը՝ սովորական դաշատամուկը (Microtus arvalis)։ Բարդ բներ են պատրաստում անդրկովկասյան կուրամկնիկը (Ellobius lutescens), փոքրասիական ճագարամուկը [Allactaga (P.) euphratica]։ Տարածված են նաև կուսարան (N. schelkovnikovi), սովորական աղվեսի (Vulpes vulpes) հայկական ենթատեսակը, կզաքիսը (Maries foina), խայտաքիսը (Vormela peregusna), աքիսի 2 ենթատեսակ, գայլը (Canis lupus) և այլն։ Շիրակի լ-տափաստաններում հանդիպում են սարահարթային դաշտամուկը (Microtus guentheri), կուրամուկը (Spalax leucodon) և փոքրասիական գետնասկյուռը (Citellus xanthoprymnus)։
Խոսրովի արգելոցում և ՀՀ հվ. շրջաններում հանդիպում են վայրի ոչխարը՝ մուֆլոնը (Ovis (orientalis) Gmelinii], ժայռերում՝ բեզոարյան այծը (Capra aegagrus) և հովազը (Panthera pardus)։
Մերձալպյան և ալպյան գոտիները մարգագետինների ձևով հանդիպում են գրեթե բոլոր լեռնաշղթաներում՝ սկսած 2000 մ բարձրից. զբաղեցնում են ջրբաժանների գագաթնային շրջանները, բարձրավանդակները և գոգավորությունները։
Արարատյան հատվածի մերձալպյան և ալպյան գոտիներում տափաստանային տեսակների հետ տարածված են կովկասյան ստենոբոտրուսը, զնոյկիանա, պարանոկարակրիս, նոկարակրիս հայկական մորեխները, հանդիպում է բարձրլեռն. պսորոդոնոտուս անթև ծղրիդը։ Բզեզներից Արարատյան շրջանի բարձրլեռն. գոտուն հատկապես բնորոշ են գնայուկները (հայկ. կառաբուսը, փոսիկավոր կառաբուսը), Deltomerus khnzoriani տեսակը։ Ցերեկային թիթեռներից բնորոշ են խոշոր, սպիտակ-կարմիր բծերով ապոլլոնները, սատիրները, կապտաթիթեռները և այլն, գիշերային թիթեռներից՝ բարձրլեռն. սատուռնիան, թաղանթաթևներից՝ ձիաստացները։ Բնաշխարհիկ են դեղնաթիթեռ կոլիասը և իզոխլորա սեռի բվիկը։
Շիրակի ալպյան և մերձալպյան գոտիների ֆլորան մեծ չափով նման է եվրոպականին, որն անդրադարձել է նաև ֆաունայի վրա։ Տիպիկ ալպյան են և ՀՀ-ում միայն այստեղ են հանդիպում Athous vulpeculus, Carabus victor, Dorcadion nitidum բզեզները, Torymus auratus թաղանթաթևները։
Լոռի-Փամբակի և Աղստև-Տավուշի բարձրադիր մարգագետինների ֆաունան չափազանց աղքատ է։ Լոռու բարձունքներում հանդիպում է Պուշկինի կառաբուս բզեզը։
Սևանի ջրավազանի շրջաններում հայտնաբերված են տիպիկ ալպյան և մերձալպյան տեսակներ՝ Dorcadion semilucens, Coccinelia alpigrada բզեզները, Trichia armeniaca խխունջը։
Վայքում ալպյան տարրերը կազմում են ֆաունայի 15 %-ը, իսկ Սյունիքում՝ 9 %-ը։
Հայաստանի ալպյան և մերձալպյան լանդշաֆտների տիպիկ և լայնորեն տարածված անողնաշար կենդանիներից են Carabus stjernvalli, C. tamsi, Trechus ar- menus, T. dzermukensis, Deltomerus khnzoriani, Dorcadion սեռի բզեզների ավելի քան 15 տեսակ, ինչպես նաև թաղանթա- թևներից՝ Bombus spp-ը, Torymus auratus-ը, Զախարովի պոլիսարկուսը, փափկամարմիններից՝ Trichia armenica-ն և այլն։ Ընդհանուր առմամբ անողնաշարների ֆաունան բավական յուրահատուկ է և