Այս էջը հաստատված է

Թեոդոսիա) և այլն, հետևողական պայքար են մղել «Հյուսիսափայլի» առաջադիմ., լուսավոր. գաղափարախոսության և հայ կյանքի արմատ․ վերափոխման ծրագրերի դեմ՝ համարելով դրանք ժամանակավրեպ ու վնասակար։

Այդ շրջանում աչքի է ընկել Մարկոս Աղաբեկյանի «Կռունկ Հայոց աշխարհին» (1860-63, Թիֆլիս) գրական, բանասիր., վիճակագր., բարոյախոս․ հանդեսը, որը, որդեգրելով «Հյուսիսափայլի» լավագույն ավանդույթները, նոր ձևավորվող ազգպահպանող. հոսանքի մունետիկն է դարձել։ Այն զգալի ներդրում ունի նոր գրակ-յան, գրաքննադատության, ազգային պատմ. վավերագրերի հրատարակման և բանահյուսության զարգացման մեջ։ Մանկավարժության մասին տես. և մեթոդ․ հրապարակումներում ճանաչված էր Խորեն Ստեփանեի «Հայկական աշխարհ» (1864-1879, Թիֆլիս, Շուշի, Գանձակ, Բաքու, Երևան, ընդհատումներով) հանդեսը։ Մամուլը 1860-ական թթ-ին դարձել էր հայ հասարակական կյանքի անբաժան ուղեկիցը, արձագանքել ժամանակի բոլոր կարևոր խնդիրներին, կազմակերպել և ղեկավարել ժողովրդավարական ուժերի պայքարը հասարակական ու տնտեսական կյանքում նորի ու առաջադիմականի ներդրման համար։ Սակայն ազատագր. և ժողովրդավարական շարժումների դեմ ցարիզմի հալածանքների պայմաններում փակվել են առաջադիմ. պարբ-ները, դժվարացել նորերի հրատարակումը։

1870-ական թթ. հայ մամուլի պատմության մեջ որակապես նոր և առանձնահատուկ շրջան է։ Առաջնակարգ նշանակություն են ստացել ներհամայնքային վերափոխումները, ազգային լուսավորության կազմակերպման գործը, եկեղեցու դերի ու նշանակության վերաարժևորումը և այլ հարցեր։ Մամուլն արտացոլել է մտքերի ու գաղափարական նախասիրությունների շարժումը, հասունացումն ու ընթացքը, նոր ազատախոհ. ծրագրերի ծնունդն ու ամբողջացումը։ Այդ շրջանում մամուլն ուշադրությունը բևեռել է հասարակության ավանդ․ սոցիալ. կառուցվածքի, սեփականատիր. անարդարացի հարաբերությունների և ազգային ճնշումների հիմնահարցերին՝ ձեռք բերելով շեշտված սոցիալական ու ազգային բովանդակություն։ Մամուլի էջերում քննարկվել են նաև օսմանյան բռնատիր. կարգերի փոփոխության, երկրում սահմանադրության կիրառման հնարավորությունների հարցեր։ 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմը, Բեռլինի վեհաժողովն ու Հայկական հարցի միջազգայնացումը հիմք են դարձել, որ հայ մամուլն ամբողջովին համակվի քաղաքական ակտիվությամբ՝ խթանելով ազգ-ազատագր. շարժման և նրա գաղափարախոսության վերելքը, առաջադեմ գործիչների ու հասարակական հոսանքների հայեցողության մեջ ուրվագծելով ազգ. ինքնավարության գաղափարը։

1870-ական թթ-ից Ռուսաստանում սկսված տնտեսական նոր վերափոխությունները երկրում հաստատել են բուրժ. հասարակարգին հատուկ հարաբերություններ, որին անմիջականորեն արձագանքել է հայկական մամուլը, Եվրոպայից վերադարձել և ազգ. մշակութային կյանքին են նվիրվել այնտեղ կրթություն ստացած մի խումբ մտավորականներ (Գրիգոր Արծրունի, Աբգար Հովհաննիսյան, Սպանդար Սպանդարյան, Ավետիք Արասխանյան և ուրիշներ)։ Սկսվել է հայկական մամուլի վերելքի նոր փուլ, որի ամենանշանավոր ներկայացուցիչն էր հայկական ազատախոհության տեսաբան Գ. Արծրունին՝ իր գրական, քաղաքական «Մշակ» (1872-1921, Թիֆլիս) լրագրով։ «Մշակը» բուրժ. հարաբերությունների զարգացման, ազգ. կյանքում բազմապիսի նոր երևույթների և արևմտահայ իրականության զարթոնքի ու սկսված պայքարի արտացոլման վերլուծողն ու ազդեցիկ հայելին է դարձել, աչքի է ընկել հաս-քաղաքական նպատակասլաց դիրքորոշմամբ։ «Մշակի» էջերում լուսաբանվել են ազգային կյանքի բազմապիսի հիմնախնդիրներ, աշխարհաբարի կատարելագործման, գրակ-յան առաջընթացին և այլ հարցեր, մերկացրել սուլթան. Թուրքիայի բարբարոս, քաղաքականությունը հայերի նկատմամբ, անդրադարձել քաղաքական անցուդարձին, պատերազմ. իրավիճակին՝ ձեռք բերելով մեծ ժողովրդականություն ողջ հայության շրջանում։ Շուտով «Մշակին» զուգահեռ մեծ ճանաչում են գտել նաև Ա. Հովհաննիսյանի գրական, հաս-քաղաքական «Փորձ» (1876-81), «Արձագանք» (1882-98) և Ս. Սպանդարյանի «Նոր դար» (1884-1916, երեքն էլ՝ Թիֆլիս) պարբ-ները, որոնք առանձնացել են արդիական ոգով ու գրական մշակվածությամբ և միմյանց միջև ծավալած սուր բանավեճերով՝ ի հայտ բերելով իրենց դիրքորոշումները ազգ-մշակութային, եկեղեց. և այլ հարցերում, ինչպես նաև տարածաշրջանի տնտ․