Այս էջը հաստատված է

ՀԽՍՀ Գիտության և արվ-ի ինստ-ը՝ «Տեղեկագիր», ՀԽՍՀ հնությունների պահպանության կոմիտեն՝ «Օրագիր», ՀԽՍՀ առողջապահ-յան ժողկոմատը՝ «Առողջապահության ֆրոնտում» ամսագրերը։ Հրատարակվել են նաև բազմաթիվ երգիծ. պարբ-ներ. առաջնեկը «Շեշտ» ամսագիրն էր (1923, աշխատակցել են Վահան Թոթովենցը, Էդուարդ Խոճիկը, Լեռ Կամսարը), այնուհետև լույս են տեսել «Զուռնա», «Կարմիր մոծակ» թերթերը։ ՀՕԿ-ը հրատարակել է «Հրավիրակ», Ամերկոմը՝ «Նոր արշալույս» և «Անապաստան երեխա» թերթերը։ Առողջապահ. խնդիրներ է լուսաբանել «Առողջ կենցաղ» պարբ-ը։

Մամուլի տպաքանակը տարեցտարի աճել է, բայց պահպանվել է նրա տարածման նախկին ստիպող. բնույթը։ 1925-ին մամուլի տպաքանակը, 1921-ի համեմատությամբ, աճել էր 1000 անգամ. ՀԽՍՀ-ում իրացվել է 32 հազար օրինակ թերթ, որից շուրջ 28 հզ-ը տպագրվել է Հայաստանում։ 1928-ին հրատարակվել է 9 անուն թերթ, 22 անուն հանդես և ամսագիր, 1933-ին՝ համապատասխանաբար՝ 40 և 20, իսկ 1940-ին՝ 56 և 40։ 1940-ին թերթերի և ամսագրերի ընդհանուր տպաքանակը հասել է 738 հզ-ի։ Նախապատերազմյան տարիներին ձևավորվել է բազմաբովանդակ և բազմաքանակ մամուլ՝ կենտրոնացման բարձր մակարդակով, որը մեծապես նպաստել է կոմկուսի կառավարման վարչահրամայական մեթոդների ամրապնդմանը, կուս. և տնտեսական ապարատների սերտաճմանը, դասակարգային պայքարի սրման մասին ստալինյան տեսության հիմնավորմանը և, ի վերջո, անձի պաշտամունքի առաջացմանն ու արմատավորմանը։

Հայրեն. մեծ պատերազմի (1941-45) տարիներին մամուլի առջև դրվել են նոր խնդիրներ՝ ոգևորել հասարակությանը Կարմիր բանակի հաջողություններով և խորհրդային մարդկանց անօրինակ սխրագործություններով, սերմանել լավատեսություն, վստահություն հաղթանակի նկատմամբ։ Այդ հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր վերակառուցել մամուլը՝ պատերազմի պահանջներին համապատասխան։ Պատերազմի սկզբում առաջացած որոշ դժվարությունների պատճառով կրճատվել է քաղաքաց. մամուլը։ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի 1941-ի հունիսի 28-ի որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվել են «Սովետական մանկավարժ», «Պարտաշխատող», «Սովետական արվեստ», «Հայաստանի աշխատավորուհի», «Ագիտատորի բլոկնոտ», «Բիբլիոգրաֆիական ամսագիր», «Հոկտեմբերիկ», «Ջոկատավար», «Պիոներ կանչ» և այլ պարբ-ներ։ Կրճատվել է նաև թերթերի տպաքանակը, փոքրացվել ձևաչափը. 1940-ին լույս է տեսել 53 անուն թերթ՝ 227 հազար տպաքանակով, 1942-ին՝ 42 անուն թերթ՝ 112 հազար, իսկ 1944-ին՝ 40 անուն թերթ՝ 99 772 հազար տպաքանակով։

Դրան զուգահեռ՝ ՀԿԿ ԿԿ-ի 1941-ի հունիսի 29-ի որոշմամբ ավելացվել են «Սովետական Հայաստան» և «Կոմունիստ» թերթերի տպաքանակները և ուղարկվել ռազմաճակատ։ Խորհրդահայ թերթերում շատ հաճախ նյութեր են արտատպվել «Պրավդա», «Իզվեստիա», «Կրասնայա զվեզդա» միութ. թերթերից։ Այդ տարիներին մամուլում անընդհատ ընգծվել է, որ հայ ժողովուրդը ֆիզիկական բնաջնջումից փրկվել է Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ, հետևաբար պետք է հավատարիմ մնալ սոց. հայրենիքին և նրա արժեքներին։ Մեծ տեղ է տրվել պատմ. թեմաների հրապարակմանը, լույս են ընծայվել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպերը, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգությունը ևն, որոնց նպատակը պատմ. հերոս. էջերի օրինակով հաղթանակի համոզմունքն ամրապնդելն էր։ Խմբագրություններում ավելացել են ռազմ. թեմայով բաժինները։

Հրատարակվել են նաև հայերեն ճակատային պարբ-ներ՝ «Մարտական գրոհ» (1942-ի հունվ-մայիս, Ղրիմի ռազմաճակատ), «Հայկական սնայպեր» (1942-ի մարտ-մայիս, Հայկական 390-րդ հրաձգային դիվիզիա, Կերչի թերակղզի), «Հայրենիքի փառքի համար» (1942, Հարավային, ապա՝ Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ), «Դեպի թշնամու ջախջախումը» (1942-43, Բրյանսկի ռազմաճակատ), «Մարտիկ» (1942-43, Անդրկովկասի ռազմաճակատ), «Կարմիր զինվոր» (1942-45, Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիա) ևն։

1943-ի պատերազմ. ծանր շրջանում ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր» պաշտոնաթերթը։ Մամուլին ակտիվորեն թղթակցել են Հրաչյա Աճառյանը, Հովսեփ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը, Մանուկ Աբեղյանը, Ավետիք Իսահակյանը, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ։

Այս շրջանի խորհրդահայ մամուլում մեծ տեղ է հատկացվել նաև տնտեսական թեմաներով նյութերին, 1943-ին թերթերի խմբագրություններում ստեղծվել են կոմերիտ-երիտասարդ. բաժիններ։

Պատերազմի պայմաններում լույս տեսնող միակ մանկավարժ. թերթը՝ «Սովետական դպրոցը» (1935-ից), լուսաբանել է դպրոց. ծրագրերի վերակառուցման, ուսման որակի բարձրացման հիմնախնդիրները ևն։ Այդ տարիներին հրատարակվող կարևորագույն պարբ-ներից էին նաև «Գրական թերթը» (1932-41, 1944-ից), «Սովետական գրականությունը» (1934-ից, հետագայում՝ «Սովետական գրականություն և արվեստ»)։ Պատերազմի տարիներին խորհրդահայ թերթերում հաճախ են մեջբերումներ արվել սփյուռքահայ մամուլից, նյութեր տպագրվել ԽՍՀՄ-ին աջակցող սփյուռքահայ կառույցների մասին։ «Սովետական Հայաստան» և «Կոմունիստ» թերթերում ստեղծվել է «Սփյուռքահայ մամուլի էջերից» խորագիրը, լայնորեն լուսաբանվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ, արք. Գևորգ Չորեքչյանի նախաձեռնությամբ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար Սփյուռքում կազմակերպված դրամահավաքի ընթացքը։ Հայրեն. մեծ պատերազմի ավարտից հետո լույս են տեսել ժամանակավորապես դադարեցված պարբ-ները,