Այս էջը հաստատված է

«Մտավորական Հայաստան», «Առավոտ» և այլն) և կուսակցական (ՀՅԴ-ի «Երկիր», «Ուսանող», ՀՀԿ-ի «Հանրապետական», ՀԴԿ-ի «Ազդարար», ՀԿԿ-ի «Հայաստանի կոմունիստ» և «Նոր խոսք», ՌԱ(լդ)Կ-ի «Հայացք», ՌԱԿ-ի «Ազգ», ԱԺՄ-ի «Այժմ» և այլն) պարբ-ներին զուգահեռ լույս են ընծայվել ուսանող-երիտասարդ. («...21...», «Այո», «Բռավո = Bravo», «Ես»), մանկապատանեկան («Զանգակ», «Շաղեր», «Պույ-պույ», «Շունն ու կատուն», «Մանանա»), կանանց համար («Կարինե», «Մի պահ»), գրական-մշակութային («Կինո», «Հուշարար», «Եղեգան փող», «Վերնատուն», «Մեծամոր»), մանկավարժ. («Դպիր»), երգիծ. («Պոլոզ Մուկուչ», «Կիկոս»), առևտր., տեղեկատվ-գովազդային («Ժամանց և գործ», «Ալո», «Գինդ», «Հերմես» «Մարքեթինգ բոլորի համար», «Պաս»), փախստականներին վերաբերող («Հայրենի տուն»), գործարար շրջանների («Երկունք», «Հայաստանի կոմերսանտ», «Տուֆագործ»), արհմիութ. («Ժողովրդական թերթ», «Իլիկ»), հոգևոր-եկեղեց. («Հայորդի», «Աստծո փրկություն», «Քրիստոնյա»), հայրենակցական («Ասպնջակ», «Բագրևանդ»), գիտական և գիտահանրամատչելի («Գիտություն», «Էլեկտրոնիկա + Բիզնես», «Հայ բժիշկ») և այլ նոր պարբ-ներ։ Զարգացել է տեղական մամուլը («Շիրակ», «Շիրակուհի», «Սյունիք»), շրջաններում տպագրվել են նաև կուս-ների մասնաճյուղերի պարբ-ները. ՀՀՇ-ն Ապարանում հրատարակել է «Հայացք» պաշտոնաթերթը, Իջևանում՝ «Ձայնը», ԱԻՄ-ը Մասիսում՝ «15 օր»-ը, Թալինում՝ «Հևք»-ը, Սիսիանում՝ «Ձայն բազմաց»-ը, ՀԿԿ-ն Հրազդանում՝ «Կոմունիստ»-ը և այլն։ Պարբ-ներ են հրատարակել նաև անհատները («Այսօր 32» և այլն)։

Աստիճանաբար ձևավորվել է տեղեկատվ. շուկան։ Այդ շրջանում որոշ թերթերի («Երկիր», «Ազգ» և այլն) տպաքանակը հասել է 30-50 հազարի։ Ազատորեն լույս է տեսել ընդդիմադիր մամուլը, որի պահանջարկն իշխանամետ մամուլի համեմատությամբ ավելի մեծ էր, աչքի է ընկել իրադարձությունների անաչառ լուսաբանմամբ, նյութերի նորովի մատուցմամբ, սուր խոսքով։

ՀՀ-ի՝ ռուբլու գոտուց դուրս գալը, որով կտրուկ նվազել է ընթերցողների գնողունակությունը, ինչպես նաև վառելիքաէներգետիկ ճգնաժամը, թղթի պակասը դարձել են հայ մամուլի անկման պատճառ, և, չնայած պարբ-ների թվի ավելացմանը, շատերը կարճ կյանք են ունեցել։

Մամուլի նոր աճ է նկատվել Արցախյան ազգ-ազատագր. պատերազմում զինադադարից հետո։ Ստեղծվել են նոր՝ հաս-քաղաքական («Այժմ», «Առաքելություն», «Հանուն հայրենիքի»), տնտեսական («Բանկային տեղեկագիր», «Հայաստանի շինարարների տեղեկագիր», «Հաշվապահի խորհրդատու»), գրական-գեղարվեստական («Նոր դար»), մշակութային («Ճախարակ»), հոգևոր-կրոն. («Աղ և լույս»), գիտատեխ. («Բժշկություն ձեզ համար», «Նոր աշխարհ», «Քիմիական լուսավորություն»), ինչպես նաև մանկավարժ., մարզ., կանանց համար, Երիտասարդ., գովազդային և այլ պարբ-ներ։ Աճել է մարզային թերթերի քանակը («Արարատ», «Արևելք», «Արմավիր» «Արտաշատ», «Գեղարդ», «Գեղարքունիք», «Լոռու մարզ», «Կոտայք»)։ ԶԼՄ համակարգն աստիճանաբար վերածվել է գործարար ոլորտի։

1994-ի վերջերից մամուլն ընկել է քաղաքականացված կապիտալի ճնշման տակ. դեկտ-ին արգելվել են ՀՅԴ պարբ-ները, փակվել են 12 ԶԼՄ-ներ, ավելի քան 300 լրագրողներ կորցրել են աշխատանքը։ Հաճախակի են դարձել հարձակումները լրագրողների վրա, որին ի պատասխան՝ բողոքի ցույցեր են կազմակերպվել Երևանում և մարզերում։

Չնայած այս ամենին՝ մինչև 1996-ը մամուլը համեմատաբար ազատ և անկողմնակալ լուսաբանել է նախագահ. ընտրությունների ընթացքը։ Ընտրություններից հետո ճնշումն ուժեղացել է. մամուլի ազատության միավորը Հայաստանում կազմել է 5,5 (10 բալլանոց սանդղակով)՝ զիջելով Լատվիային (7,5), Ադրբեջանին (7), Լիտվային և Մոլդովային (6,5)։ Քիչ թվով թերթեր են կարողացել հաղթահարել ճգնաժամը։ 1997-ի ներիշխանական ճգնաժամի պայմաններում մամուլում ավելի համարձակ է դարձել։ Այդ շրջանի ամենակարդացվող թերթերից էր «Իրավունքը», տպաքանակը հասել է 15 հազարի։

1999-ից մամուլի միջին տպաքանակը կտրուկ պակասել է՝ զիջելով նույնիսկ տնտեսական ճգնաժամի (1993-94) տարիներին։ 1999-ի հոկտ. 27-ի ողբերգությունից հետո, օգտվելով իշխանությունների շփոթմունքից, մամուլն ազատորեն կատարել է իր առաքելությունը, սակայն շուտով հարմարվել է նոր քաղաքական իրավիճակին։ 2000-ին քաղաքական ուժերը մամուլն օգտագործել են իշխանության համար սուր պայքարում, որի պատճառով այն սկսել է օտարանալ հասարակության լայն շերտերից, պարբ-ների տպաքանակը խիստ կրճատվել է, մամուլի դերը՝ հասարակական կարծիքի ձևավորման առումով, կտրուկ անկում է ապրել։ Դադարել են հրատարակվել կուսակցական շատ թերթեր («Այժմ», «Հայք» և այլն), «Ազգը» և «Երկիրը» կորցրել են իրենց նախկին ազդեցությունը։

1998-ից սկսել են ստեղծվել նաև թերթերի էլեկտրոնային տարբերակները (ներկայումս օրաթերթերի մեծ մասն ունի) և «մաքուր» էլեկտրոնային թերթեր («Ա1+», «Դար», «7 օր Բլոգ», ավելի ուշ՝ «Թերթ», «Հետք», «Լրագիր», «Սլաք», «Նյուս» և այլն)։ Սակայն այդ թերթերի ազդեցությունը նույնպես աննշան էր. համացանցից օգտվում էին փոքրաթիվ ընթերցողներ։ 2005-ի տվյալներով՝ Հայաստանում համացանցին միացած համակարգիչների քանակը 10 հազար բնակչի հաշվով կազմել է 6,27, մինչդեռ նախկին խորհրդային երկրների նույն միջին ցուցանիշը