Այս էջը հաստատված է

(2003-ից), Կոտայքում՝ «Կոտայք» (1996-ից) և այլ պարբ-ներ։

ՀՀ ներկայիս պարբ. մամուլը, չնայած ԶԼՄ-ների ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների (իրավ, և հարկային դաշտի անկատարություն, քաղաքական կապիտալի գերակայություն, ընթերցողների ցածր գնողունակություն և այլն), շարունակաբար զարգանում է՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրապետությունում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններն ու գործընթացները, վերլուծելով և գնահատելով հասարակական զարգացման արդի փուլի առանձնահատկությունները և այլն։

Հոկտ. 16-ին՝ Հայ մամուլի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհում է «Ազդարար» ամենամյա մրց-ը (սահմանվել է 2009-ին՝ 5 անվանակարգով)։

Գրկ. Ձարբհանալյան Գ., Պատմութիւն հայերեն դպրութեանց, հ. 2, Վենետիկ, 1878։ ՏԵր-Հարությունյան Ն., Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մեջ, Թիֆլիս, 1878։ Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան ի սկզբանէ մինչեւ մեր ժամանակը, հ. 1, Վիեննա, 1893։ Ակինյան Ն., Ակնարկ մը Վիեննական Մխիթարեան միաբանութեան գրական գործունեութեան վրայ, Վիեննա, 1912։ Լևոնյան Գ, Հայոց պարբերական մամուլը, լիակատար ցուցակ հայ լրագրության սկզբից մինչև մեր օրերը (1794-1934), Ե., 1934։ Պետրոսյան Հ., Հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա, հ. 1-3, Ե., 1954, 1956, 1957։ Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ 1-2, Ե., 1956-60։ Ֆելեքյան Հ., Հայաստանի պարբերական մամուլը սոցիալիզմի կառուցման պայքարում, Ե., 1970։ Բաբլոյան Մ., Հայ պարբերական մամուլը, մատենագիտական համահավաք ցուցակ (1794-1980), Ե., 1986։ Խառատյան Ա., Արևմտահայ մամուլը և գրաքննությունը օսմանյանանյան Թուրքիայում (1857-1908), Ե., 1989։ Հայրապետյան Ն., Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), Ե., 1999։ Հայ Սփյուռք հանրագիտարան, Ե., 2003։ Յազըճյան Գ, Հայաստանի 1985-91 թուականներու պարբերական մամուլը, Անթիլիաս, 2004։ Հակոբյան Ա., Հայաստանի Հանրապետության պարբերական մամուլի պատմություն (1918-1920), Ե., 2005։ Սուրեն Սարգսյան

ՌԱԴԻՈ

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից անմիջապես հետո Նախարարների խորհուրը որոշում է ընդունել Երևանում ռադիոկայան հիմնելու և տարածաշրջանի կարևորագույն քաղաքների ու կենտրոնների հետ կապ հաստատելու վերաբերյալ։ 1919-ի մայիսին Թիֆլիսում ձեռք է բերվել նոր՝ «Մարկոնի» տիպի ռադիոկայան և տեղակայվել Երևանում՝ գինվ. նախարարության տնօրինությամբ։ Երևանի պետական ռադիոկայանը, որը պատմության մեջ մտել է «Երևանի ուժեղ ռադիոկայան» անունով, ունեցել է 17 Ա ու 9 կՎտ հզորություն, կարողանում էր լրատվություն հաղորդել մինչև 1000 կմ հեռավորությամբ։

Երևանի ռադիոկայանն սկսել է գործել 1919-ի սեպտ. 25-ից՝ ռադիոհեռագր. կապ հաստատելով հանրապետության, ինչպես նաև հարևան պետությունների մի շարք խոշոր արդյունաբերական քաղաքների (Բասրա, Տաշքենդ, Ասարախան և այլն) հետ։ Ռադիոկայանն աշխատել է շուրջօրյա. 22 ժամ տրամադրվել է ռադիոհեռագրային կապին, իսկ 2 ժամը (14-16-ը)՝ լրատվ. աշխատանքներին։ Ստացված հրատապ լրատվությունը փոխանցվել է թերթերին կամ թռուցիկների ու տեղեկատուների ձևով փակցվել քաղաքի մարդաշատ վայրերում։

Երևանի պետական ռադիոկայանի գործունեությունը պայմանականորեն բաժանում են 3 շրջանի. 1-ին՝ 1919-ի սեպտ. 25-1920-ի ապրիլի 12-ը, երբ գինվ. նախարարության ենթակայության ներքո էր, 2-րդ՝ 1920-ի ապրիլի 12-1920-ի դեկտ. 2-ը, երբ ԱԳՆ-ի տրամադրության տակ էր, և 3-րդ՝ 1920-ի դեկտ. 2-1926-ի օգոստ., երբ ռադիո 778 կայանը տնօրինել են բոլշևիկները։

1-ին շրջանում ռադիոկայանն ընդունել և պատրաստել է բացառապես գինվ., ռազմ․ թեմաներով ռադիոհեռագրեր և տեղեկատվ. նյութեր։ Քաղաքաց. ռադիոհեռագրակապը 1-ին շրջանում չի օգտագործվել։ Պետական ռադիոկայանն սկզբն. շրջանում կապ է ստեղծել Մոսկվա, Կարս, Բաքու, Թիֆլիս, Սևաստոպոլ, Կրասնոդար, Տաշքենդ քաղաքների, այնուհետև հանրապետության տարբեր մարզերում տեղակայված հայոց բանակի ռազմակայանների հետ։ Արտասահմանի հետ կապն իրականացվել է Իրաքի Բասրա քաղաքի ֆրանս. ռադիոկայանի միջոցով։ Ռադիոկայանը հեռագրեր ընդունել և հաղորդել է 3 լեզվով՝ հայերեն, ռուսումնական, ֆրանս.։

1-ին շրջանում ռադիոկայանը պատրաստել է 163 ռադիոհեռագր. ամփոփագրեր՝ օրվա կարևոր լուրերով։

2-րդ շրջանում ԱԳՆ-ի աշխատանքներն ակտիվացնելու և արտերկրի հետ կապն ընդլայնելու նպատակով ռադիոկայանը մասնակիորեն վերակառուցվել և նախապատրաստվել է արտաքին քարոզչության համար, դրվել է քաղաքաց. լրատվության սկիզբը։ Ռադիոկայանը դարձել է հասարակական կարծիքի ստեղծման ու ձևավորման կարևորագույն և հրատապ միջոց՝ ԶԼՄ-ների շարքում ապահովելով իր ուրույն տեղը։ Այս շրջանում ռադիոկայանի ստեղծագործ, աշխատանքն ընթացել է 3 հիմն․ ուղղություններով՝ պաշտոն., ներքին և գաղութային (հայ գաղթավայրերի) կյանք։

3-րդ շրջանը Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներն են՝ մինչև 1926-ի օգոստ-ը, երբ ռադիոկայանի գործելաոճը գաղափարապես վերակառուցվել և համապատասխանեցվել է պարտադրված պայմաններին։

1922-ին ռադիոկայանը տեխնիկապես վերազինվել է, ընդլայնվել է լուրերի ընդունման և հաղորդման շառավիղը, անցում է կատարվել «խոսակցական» ռադիոլրագրութւանը։ Սակայն հանրապետության տարբեր շրջաններում ռադիոհանգույցների բացակայության պատճառով Երևանի ռադիոկայանի աշխատանքը ներփակվել է