Այս էջը հաստատված է

մասին պատմող բազմաթիվ ակնարկներ, արձանագրել է ԼՂՀ ՊԲ-ի և կամավոր․ ջոկատների հաղթանակները, հետևողականորեն ներկայացրել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման ժամանակագր. դեպքերը։

Արցախյան ազատամարտի լուսաբանմանը մասնակցել են տասնյակ լրագրողներ 13 երկրից. իրենց մասնագիտական պարտքը կատարելիս ԼՂ-ում զոհվել է տարբեր ազգությունների 6 լրագրող, 14-ը՝ վիրավորվել։

Մինչև 1991-ը հանրապետական ռադիոն լրատվ. դաշտում մենաշնորհային կարգավիճակ ուներ, հաղորդումներ էր սփռում հանրապետության ողջ տարածքում, ամենօրյա ռադիոհաղորդումներ էր պատրաստում սփյուռքահայության և օտարերկրյա քաղաքացիների համար։

Անկախության հռչակումից (1991) հետո ՀՀ ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն, ենթարկվել են արմատական և կառուցվածքային փոփոխությունների։ Հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ազգ. ռադիոյի (նախագահ՝ Հենրիկ Հովհաննիսյան), 1992-ին Հեռուստառադիոպետկոմը վերածվել է Հեռուստառադիովարչության։

Ստեղծվել են հաս-քաղաքական, սոցիալ-տնտ., երիտասարդ․ մի շարք նոր հաղորդաշարեր ու ծրագրեր («Տարակարծության ամբիոն», «Ժամանակը և մենք», «Ասպարեզ», «15 րոպե», «Հինգերորդ ալիք», «Խաչմերուկ», «Կանաչ ռադիոգիրք», «Եթեր ցպահանջ», «Հրապարակախոսի ամբիոն», «Վահան» և այլն), կազմվել է նոր լրատվ-վերլուծ. հաղորդումների ցանց, տեխնիկապես հնարավորություն է ստեղծվել ռադիոեթերը դարձնել «կենդանի»։ Սկսվել են հեղինակային հաղորդաշարեր («Ստերեո ստուդիա», «Բյուրակն», «Շողակն», «Անահիտ հանդես», «Ուրբաթ այս ժամին», «Ձեղնահարկ», «Երաժշտական ճեպընթաց» և այլն), որոնք իրենց կայուն տեղն են ապահովել հանրային ռադիոյի տարբեր հաղորդումներում։

2001-ին Հայաստանի ազգ. ռադիոն վերանվանվել է Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ)։ 2005-ին ՀՀՌ-ն դարձել է Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, ձեռք բերել այդ միության բոլոր նախագծերը հեռարձակելու իրավունք։ 2007-ին առաջին անգամ՝ «Արևիկ» մանկ․ երգչախմբով, մասնակցել և հեռարձակել է «Եվրատեսիլ» մրցույթը, 2008-ից իրականացնում է թվային և անալոգային հաղորդումներ։ Ներկայումս ՀՀՌ-ն իրականացնում է 14 լեզվով, օրական 50 ժ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխ. սփռումով։ Միակ պետական ռադիոն է, որ ունի քրդ. հաղորդում։ Ունի նաև միջազգային համացանցային էջ՝ 8 լեզվով։

Հանրային ռադիոյի կառույցում գործում են մի շարք ինքնուրույն ստեղծագործ. խմբեր՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստ. (հիմն.՝ 1927), «Արևիկ» մանկապատանեկան (հիմն.՝ 1981), «Սայաթ-Նովա» աշուղ․ երգի վաստ. (հիմն.՝ 1992) անսամբլները, էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (հիմն.՝ 1966)։


Հայաստանյան ռադիոշուկան

ՀՀ-ում 1990-ական թթ-ի կեսերին ստեղծվել են մասնավոր ռադիոկայաններ։ Առաջինը «Հայ FM 105,5»-ն է (1994-ի դեկտ. 5-ից), որն աշխատում է «լրատվություն + երաժշտություն + գովազդ» ձևաչափով։ Այնուհետև ստեղծվել են «Ռադիո Լաստ», «Արձագանք», «Ռադիո Բուրգ», «Ռադիո Վան», «Ռադիո Տոսպ», «Ռադիո Հայ», «Ռադիո Շանթ», «Իմպուլս-Մայակ» և այլ ռադիոկայաններ, որոնք հանրապետության լրատվադաշտում առաջացրել են մրցակցային հնարավորություն։

2005-ից, Հանրային ռադիոյից բացի, հանրապետական սփռում ունեն նաև 2 մասնավոր՝ «Ար ռադիո միջմայրցամաքային» և «Ռադիո Հայ» ռադիոընկերությունները. վերջինս իր ինքնուրույն ծրագրային քաղաքականության շնորհիվ մեծ լսարան ունի հանրապետության մարզերում և մեծապես ակտիվացրել է տեղական ռադիոշուկան։

Հանրապետական ռադիոշուկայում երաժշտ-ժամանցային, գրական-գեղարվեստական, լրատվ-վերլուծ. հեղինակային մրցունակ ծրագրերի մեծ մասը պատրաստում են «Արձագանք», «Հայ FM», «Ռադիո Հայ», «Նոր ռադիո», «Ար ռադիո միջմայրցամաքային», «Վէմ», «Իմպուլս-Մայակ», «Ավտոռադիո», «Ավրորա», «Ռադիո Վան», Գյումրիի «Շանթ», Վանաձորի «ՄԻԳ» ռադիոկայանները, ինչպես նաև «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության