Այս էջը հաստատված է

ռադիոբաժինը և «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթի» ծրագիրը և այլն։ Ռադիոյի արբանյակային և համացանցային տեսակները ՀՀ-ում դեռևս լայնորեն տարածված չեն։

Հայաստանում ներկայումս գործում են 2 հանրային՝ ՀՀՌ-ն և «Շիրակ» մարզային ռադիոկայանը, և 15 մասնավոր ռադիոընկերություններ, որոնք ունեն եթեր հեռարձակման իրենց կապուղիներն ու շառավիղները։

Սփյուռքում գործում են հայկական 42 ռադիոկայան և ռադիոժամեր, որոնց մեծ մասը, հատկապես՝ Մոնտեվիդեոյի «Ռադիո Կոմիտասը», Լոս Անջելեսի «Երևաննայթսը», Բոստոնի «Հայկական անկախ ձայն սփյուռը», «Հայրենիքը», Բեյրութի «Վանա ձայնը», «Ռադիո Սևանը», Փարիզի «Այբ FM-ը», ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կիպրոսի և մի շարք այլ երկրների հայկական ռադիոկայաններ, մշտ. կապի մեջ է մայր հայրենիքի հանրային և մասնավոր ռադիոկայանների հետ։

Մուշեղ Հովսեփյան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956-ի նոյեմբ. 29-ին։ Առաջին ամիսներին ցուցադրվել են գեղարվեստական կինոնկարներ և մի քանի փորձնական հաղորդումներ։

1957-ի փետր-ին պաշտոնապես բացվել է հանրապետական հեռուստաընկերության տաղավարը, և հեռուստատեսության կանոնավոր հաղորդումների սկիզբն է դրվել (առաջին հաղորդավարներ՝ Նարա Շլեպչյան և Լևոն Պարոնյան)։ Սկզբնական շրջանում մեծ տեղ է հատկացվել մշակութային և մանկական հաղորդումներին, գեղարվեստական կինոնկարներին, հեռուստաբեմադրություններին։ 1957-ի օգոստ. 6-ին հեռարձակվել է առաջին տեղեկատվ. թողարկումը՝ «Շաբաթվա նորություններ», 1958-ին ստեղծվել է լուրերի խմբագրությունը։

1957-ի հոկտ. 13-ին հիմնադրվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեն։ 1957-ի նոյեմբ. 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ ռեպորտաժը։ 1959-ից հաղորդումները կենտրոնացվել են 2 գլխավոր խմբագրություններում՝ հաս-քաղաքական՝ քարոզչության, լրատվության, ժողտնտեսության, երիտասարդական ու մարզ., և գեղարվեստական՝ գրական-դրամատիկ., երաժշտ. ու մանկական բաժիններով։

1970-ին շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը (հանրապետական հեռուստակենտրոն)։ 1971-ի ապրիլից հաղորդումները հեռարձակվել են հեռուստակենտրոնի նոր շենքից։ 1972-ին Երևան-Ռուսթավի նոր ռադիո ռելեային գծի գործարկմամբ հնարավոր է դարձել Երևանից հաղորդումներ տալ Մոսկվայի հեռուստատեսության համար և ընդունել նրա հաղորդումները։

1973-ի մայիսին տրվել է գունավոր պատկերմամբ առաջին հաղորդումը՝ մայիսմեկյան շքերթի ռեպորտաժը։ 1973-ի օգոստ-ից հեռարձակվել են առաջին տեսագրված հաղորդումները, սեպտ-ին մեկնարկել է հեռուստահաղորդումների 2-րդ ծրագիրը։ 1977-ի նոյեմբ. 29-ին գործարկվել են 311,7 մ բարձրությամբ նոր հեռուստաաշտարակը և «Օրբիտա-2» տիեզ. կապի կայանը, որոնք հնարավորություն են տվել Մոսկվայից ընդունելու միութ. հեռուստատեսության 2-րդ ծրագիրը, 1978-ից՝ նաև 4-րդ ծրագիրը։ Հայկական հեռուստատեսության հաղորդումների օրական միջին տևողությունը հասել է 12 ժ-ի (2,5 ժ-ը՝ գունավոր), սեփական հաղորդումևերինը՝ 4 ժ 35 ր-ի։

1978-ին ՀԽՍՀ-ում կար շուրջ 500 հազար հեռուստացույց, որից 100 հազարը՝ գունավոր, 1981-ից հաղորդումները հեռարձակվել են միայն գունավոր։ 1987-ին գործել են հայկական հեռուստատեսության 2 ծրագրերը՝ 14 ժ ընդհանուր տևողությամբ, և միութ. հեռուստատեսության 2 ծրագրերը՝ 29,9 ժ տևողությամբ։

1970-90-ական թթ-ի հայկական հեռուստատեսության սիրված հաղորդաշարերից էին «Մանրապատումների հեռուստաթատրոնը», «Երաժշտական փոստարկղը», «Իմ տունը քո տունն է», «Վավերագրական կինոյի ժամ», «Համաշխարհային կինոյի վարպետները», երաժշտ. «22։30»-ը և այլն։

1980-ական թթ-ի կեսերին սկիզբ առած վերակառուցման քաղաքականությունը բարենպաստ է եղել նաև հեռուստատեսության համար, ազատվելով