Այս էջը հաստատված է
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ-ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում ԶԼՄ-ների և այլ սպառողների տեղեկատվ. սպասարկումն իրականացնում են պետական և մասնավոր մի շարք հեռագրալրատվ. գործակալություններ։

Հայաստանում հեռագրալրատվ. գործակալությունները հավաքագրում, մշակում և թողարկում են պաշտոն., քաղաքական, տնտեսական, հասարակական, տարածաշրջ., միջազգային, մշակութ., մարզ․ և այլ տեղեկատվություններ, ինչպես նաև պատրաստում տեսապատկերներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, վերլուծ. հաղորդումներ և այլն։ Ներկայումս ՀՀ-ում առավել հայտնի են «Արմենպրես», «Արմինֆո», «Նոյյան Տապան», «Առկա», «Այբ-Ֆե», «Մեդիամաքս», «Պանարմենիան Նեթվորք», «ԱՄԻ Նովոստի Արմենիա», «Արմեդիա», «Հենարանամ», «Նյուս.ամ» և այլ լրատվ. գործակալություններ։

«Արմենպրեսը» ստեղծվել է 1918-ի դեկտ. 18-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Խորհրդի ընդունած օրենքով, որով բոլոր գերատեսչությունները պարտավորվել են տեղեկատվություն տալ լրատվ. գործակալությանը, արգելվել է այն տրամադրել տարբեր կազմակերպությունների կամ մասնավոր անձանց՝ նախքան գործակալության լուր-հաղորդումների տարածումը։ Նախապես կոչվել է «Հայաստանի հեռագրական գործակալություն» (կայացմանը մեծապես աջակցել է Սիմոն Վրացյանը), 1920-22-ին՝ «Արմենկավռոստա», «Արմենռոստա», 1922-72-ին՝ «Արմենտա», ապա՝ «Հայկական հեռագրական գործակալություն», 1972-ից՝ «Արմենպրես»։

Խորհրդային կարգերի օրոք նույնպես հանրապետության ղեկավարները, հատկապես Աղասի Խանջյանը, կարևորել են տեղեկատվ. ծառայության նշանակությունը և աջակցել զարգացմանը։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին գործակալությունը պաշտոն․ տեղեկություններ է տրամադրել ավելի քան 100 «Հայհեռագործի պատուհանների» (ագիտացիոն-քաղաքական ցուցապաստառներ) միջոցով։

1998-ից «Արմենպրեսը» ՓԲԸ է, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ Կառավարությունը, իսկ գործակալության ղեկավար մարմինը կազմված է ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԺ-ի և Կառավարության լիազոր ներկայացուցիչներից։ Թողարկում է 10-ից ավելի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլ.) հաղորդագրություններ՝ պաշտոն., քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջ., միջազգային, մշակութային, մարզ., ինչպես նաև հարցազրույցներ, լուսանկարչական նյութեր։ Գործակալության տեղեկատվ. սպառողներն են ինչպես հայկական ԶԼՄ-ները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները, արտասահմ. գործընկերները, դեսպանատներն ու ֆինանս․ կառույցները, վերլուծ-հետազոտ. ինստ-ները։

«Արմենպրեսը» ԱՊՀ երկրների ազգային գործակալությունների, Սևծովյան տարածաշրջանի տեղեկատվ. ընկերակցությունների ու Համաշխ. գործակալությունների ֆորումի անդամ է, համագործակցում է նաև Սփյուռքի համապատասխան կառույցների հետ։

«Արմինֆո» («Arminfo») անկախ լրատվ. գործակալությունն ստեղծվել է 1991-ին։ Նախապես կոչվել է «Սնարք», ապա՝ «Դե-ֆակտո»։ Համագործակցում է մի շարք միջազգային խոշոր մեդիա-կառույցների («Բոյթեր», BBC, Euromoney, RBC և այլն), Վրաստանի (BS Press), Ադրբեջանի («Թուրան») լրատվ. գործակալությունների հետ, ՀՀ-ից և տարածաշրջանից հրատապ լուրեր է տրամադրում Չինաստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի երկրների լրատվ. շուկաներին։ Ներքին շուկայում համագործակցում է դիվանագիտական ներկայացուցչությունների, առևտր. բանկերի և խոշորագույն ընկերությունների, մի շարք թերթերի («Գոլոս Արմենիի», «Առավոտ», «Դելովոյ էքսպրես») և հեռուստաընկերությունների («Շանթ», «Ար») հետ։

Օրական թողարկում է շուրջ 100 միավոր տեքստային և աղյուսակային լրատվություն։

«Նոյյան Տապան» անկախ լրատվավերլուծ. կենտրոնը հիմնադրվել է 1991-ին։ Գործում է ավելի քան 30 երկրների լրատվ. շուկաներում, տեղեկատվություն (հայերեն, ռուսերեն, անգլ. և պարսկ.) է պատրաստում և առաքում ՀՀ-ում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կարևորագույն իրադարձությունների, ինչպես նաև Սփյուռքի մասին։

1997-ից կենտրոնը պատրաստում է նաև լրատվ. տեսաարտադրանք՝ ռեպորտաժներ, հաղորդումներ և այլն, անցկացնում մամուլի և հեռուստատեսության մշտադիտարկում, հրատարակում է «The Noyan Tapan Highlights» շաբաթաթերթը։

Համագործակցում է «Ազատություն» ռադիոկայանի, «Ռոյթեր», BBC, DPA, «Ֆրանսպրես» և այլ գործակալությունների, ինչպես նաև ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ։ 2000-ին արժանացել է Որակի միջազգ. ոսկե մրց-ի (BID)։

«Առկա» անկախ տեղեկատվ. գործակալությունը տնտեսական շուկայում առաջատարն է, ստեղծվել է 1996-ին։ Թողարկում է շուրջ 10 տեղեկատվ. արտադրանք, որոնք ունեն մի քանի մասնագիտացված համացանց-կայքեր (telecom, arka.am; armbanks.am; bonds.am; anticrisis.am և այլն)։ Այսրկովկասում և ՀՀ-ում առաջինն է նախաձեռնել և ստեղծել Mediagid.am նորությունների կայքէջը, պարբերաբար հանդես է գալիս միջազգային գիտաժողովների, ֆորումների և ցուցահանդեսների մասին տեղեկատվությամբ։ Արժանացել է Որակի համար միջազգային աստղի (International Star Award for Quality)։

«Այբ-Ֆե» անկախ լրատվ. գործակալությունը հիմնադրվել է 1997-ին՝ «Ա1+» հեռուստաընկերության հիմքի վրա։ Հայկական հեռագրալրատվ. դաշտում առանձնանում է նորաոճ, համառոտ, սպառիչ, անկողմնակալ տեղեկատվությամբ։ ՀՀ-ում և տարածաշրջանում ստեղծել է առաջին և առայժմ միակ «տելետեքստը» (հնարավորություն է ընձեռում հեռախոսի և համակարգչի միջոցով ուղարկել