և ստանալ էլեկտրոնային հաղորդագրություներ), որը ներառում է օրվա նորությունները, մշակութային, բանկային, տրանսպորտային և այլ տեեկություններ, հեռուստածրագրեր, գովազդներ, ինչպես նաև հայկական և այլ լրատվ. գործակալությունների ռուս․ տեղեկատվությունը։
Համագործակցում է ամերիկյան CNN, NBC, բրիտ. WTN և ВВС, ֆրանս. TF1, գերմ. ZDF, ռուսական РТР, НТВ, МИР հեռուստաընկերությունների և մի շարք լրատվ. գործակալությունների հետ։
2002-ին արժանացել է «Ինտերնյուս» ՀԿ-ի հատուկ մրց-ին։
«Մեդիամաքս» (Mediamax) անկախ լրատվ. գործակալությունը ՀՀ-ի և Այսրկովկասի ամենահաճախ վկայվող կառույցներից է, ստեղծվել է 1999-ին։ Թողարկում է նորություններ, վերլուծ. նյութեր ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսության ու գործարար ոլորտի մասին, ինչպես նաև բացառիկ հարցազրույցներ («Մեծ ութնյակի» առաջնորդների, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի ղեկավարների և բարձրաստիճան այլ անձանց հետ)։ Տրամադրում է «Օնլայն նորություններ Հայաստանից» (ՀՀ-ի քաղաքական, տնտեսական, հասարակական և սոցիալական կյանքի կարևոր իրադարձություններն առցանցային՝ օնլայն ռեժիմով), «Շաբաթական տեսություն» (վերլուծ. հոդված, հարցազրույց շաբաթվա ամենախոշոր իրադարձության մասին՝ հիմնականում արտաքին քաղաքականության կամ տարածաշրջանի վերաբերյալ), «Հարավային Կովկաս. պաշտպանություն, անվտանգություն և հակամարտությունների կարգավորում» (ամենշաբաթյա տեղեկագիր) եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլ.) ծառայությունները և այլն։
«Պանարմենիան Նեթվորք»-ը հայկական առաջին համացանցային լրատվավերլուծ. գործակալությունն է «Պանարմենիան Մեդիա» ՍՊԸ-ի շրջանակներում, ստեղծվել է 2000-ին։ Ամենավկայվող հայկական լրատվամիջոցներից է միջազգ. լրատվ. շուկայում և մեծապես նպաստում է միասնական համահայկական տեղեկատվ. դաշտի կայացմանը։ Միջազգ. հանրությանն է ներկայացնում ՀՀ-ում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
2009-ից գործում է նաև ընկերության «Պանարմենիան Նյուս» տեղեկատվ., վերլուծ. գործակալությունը, որի մշտական լրահոսը տպագրվում է PanARMENIA.Net կայքէջում՝ շաբաթվա բոլոր օրերին (հայերեն, ռուսերեն, անգլ.)։
«ԱՄԻ Նովոստի-Արմենիա» (АМИ Новости-Армения) միջազգ. անկախ լրատվ. գործակալությունն ստեղծվել է 2005-ին։ Համագործակցում է «Նովոստի Արմենիա» և ռուսական միջազգ. լրատվ. «ՌԻԱ Նովոստի» («РИА Новости») գործակալությունների հետ, ԱՊՀ երկրների, մասնավորապես ՌԴ-ի բնակչությանը տեղեկատվություն է տրամադրում ՀՀ-ում, իսկ ՀՀ-ի բնակչությանը՝ ԱՊՀ-ում և հատկապես ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Արմեդիա» (Armedia) անկախ տեղեկատվ., վերլուծ. գործակալությունը հիմնադրվել է 2006-ին (ռուս-ը՝ 2010-ին)։ Հատուկ ուշադրություն է դարձնում ՀՀ-ի և ԼՂՀ-ի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներին ու քաղաքական մեկնաբանություններին՝ հավելելով նաև սեփական վերլուծ. տեսակետներ։ Թողարկումներում կարևոր տեղ է հատկացնում տարածաշրջանի նկատմամբ եվրոպ. երկրների քաղաքական դիրքորոշումներին, ինչպես նաև սփյուռքահայ կյանքին։ «Հայացք աշխարհին» հաղորդումը ճանապարհային նոթերի, տեսանյութերի, հոդվածների, հեռուստատես․ քննարկումների միջոցով փորձում է աշխարհի երկրները դարձնել առավել ճանաչելի։
«Հենարան.ամ» (Henaran.am) անկախ լրատվ. գործակալությունն ստեղծվել է 2009-ին։ Ներկայացնում է հոդվածներ, թղթակցություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, մեկնաբանոթյուններ, ակնարկներ ՀՀ-ում և այլ երկիրներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին, անդրադառնում է ճանաչված անհատներին, մատուցում տեղական և միջազգ. մամուլի տեսություն, տեսառեպորտաժևեր, այլ տեսանյութեր և այլն։
«Նյուս.ամ» (News.am) անկախ լրատվավերլուծ. գործակալությունն ստեղծվել է 2009-ին։ Պատրաստում է հարցազրույցներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, թղթակցություններ, տեռանյութեր, թեմատիկ տեղեկագրեր (հայերեն, ռուսերեն, անգլ. և թուրք.) ՀՀ-ի և ԼՂՀ-ի հաս-քաղաքական, տնտեսական, Այսրկովկասի տարածաշրջանի իրադարձությունների մասին, անդրադառնում է նաև Սփյուռքին։ Ունի մամուլի սրահ, կազմակերպում է ասուլիսներ, «կլոր սեղաններ», սեմինարներ։