Այս էջը հաստատված է

Թռչուններից միայն այստեղ է հանդիպում կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiezi)։ Լոռու մարզի անտառներում հանդիպում են պարսկ. սկյուռը (Sciuris anomalus) և երկարապոչ հայկ. մկնիկը (Sicista armenica), Զանգեզուրում՝ մացառախոզը (Histrix indica hirsutirostris), շնագայլը (Canis aureus) և բորենին (Hyaena hyaena)։

Ջրային, ջրաճահճային և ջրամերձ համակեցություններ։

Հայաստանը հարուստ չէ ջրային պաշարներով և համապատասխան կենսահամակեցություններով։

ՀՀ-ում կանգուն և հոսող ջրերն իրենց շրջապատող ճահճային վայրերի հետ ստեղծում են ուրույն ֆաունա։ ՀՀ-ի ամենամեծ ջրավազաններն են Սևանա և Արփի լճերը։

Հանրապետության ջրահամակարգերում հայտնաբերվել է պլանկտոնային կենդանիների 124 տեսակ, այդ թվում՝ անվակիրների (Rotatoria) դասին պատկանող՝ 46, խեցգետնակերպների (Crustacea)՝ 78, թերթոտանիների (Phillopoda) կարգի՝ 16, թիոտանիների (Copepoda)՝ 16 տեսակ։ Անվաորդերից առավել տարածված են Brachionus ruens, Keratella quadrata, Filinia longiseta, Pedalia fennica v. oxyuris, Conochilus hippocrepis տեսակները։ Մեծ բազմազանությամբ են աչքի ընկնում զոոբենթոսի ներկայացուցիչները՝ տափակ, կլոր և օղակավոր (սակավախոզան) որդերը, տզրուկները, փորոտանի և երկփեղկ փափկամարմինները,տարաոտ խեցգետինները, ճյուղաբերանավորները, թիոտանիները, խեցիավոր խեցգետնակերպները, տզերը և միջատները (ճպուռներ, միօրիկներ, թավաթևներ, ջրամլակներ, երկթևներ ու բզեզներ), նաև հիդրաները՝ 316 տեսակ։ Սևանա լճում տարածված է նաև սպունգների 1 տեսակ՝ Ephidatia fluviatilis։


Ճահիճներում, ճահճացած հատվածներում, ափամերձ գոտում, ինչպես նաև բնական և արհեստ, ջրամբարներում (առվակներ, գետեր, լճեր և այլն) հանդիպում են միջատներ ու փափկամարմիններ։ Շիրակում առավել ուշագրավ են Lestes sponsa, Puella lunulata ճպուռները, Eusimulium djafarovi երկթևները։ Հարուստ է Լոռու անողնաշարների ջրային ֆաունան։ Աղստևում այն նման է եվրոպ. ֆաունային (ճպուռներ՝ Orthetrum cancellatum, բզեզներ՝ Enochrus melanocephalus, երկթևներ՝ Eusimulium murvanidzei)։


Անողնաշարների ջրային ֆաունան հարուստ է Սևանի ավազանում։ Ճպուռներից բնորոշ են լեստես և լիբելուլա տեսակները։ Ջրերի մակերեսին վազվզում են կիսակարծրաթև գեռիսները։ Ճահճային բուսականության վրա սովորաբար ապրում է տիզեոցենտրինուս դորսատուս մորեխը։ Այստեղ հանդիպում են կապույտ գնայուկ խլենիուսը, մեծ սև ջրասերը, Hydrophilus aterrimus, Spercheus emarginatus, Lathelmis latiusculus, Dytiscus marginatus, Coelambus armeniacus, Omophlus nitidicollis, Lithophilus araxis, Lacophilus hyalinus, Hygrotus inaequalis, Deronectes halensis բզեզները, Simulium bergi, Prosimulium frontatum, P. arvernense երկթևները, լճի առափնյա ճահճացած մասերում՝ Lymnaea stagnalis, Planorbis planorbis, Lymnaea (Radix) peregra, L. (Radix) patula, L. (Radix) lagotis, L. (Radix) auricularia, L. (Galba) truncatula, Bathyomphulus contortus, Gyraulus albus փափկամարմինները։ Սևանա լճում ապրում է ջրային կարիճ նեպան։ Գամարուս խեցեմորթները կեր են իշխանի և կարմրախայտի համար։

Արարատյան հարթավայրում ջրային և ափամերձ ֆաունայում բավաքանակ են ճպուռները։ Ջրային և առափնյա բույսերի վրա սովորական են ճպուռների ագրիոն, էպալագե, սիմպետրում սեռերի տեսակները։ Արաքսի հովտի եղեգնուտներում հանդիպում է ասիական մորեխը։ Աղբյուրներին և գետակներին հատուկ են վելիա կիսակարծրաթևը և նուրբ ու բարակ ջրաչափը։ Գետակների ափերին ապրում են ցինցիդել սեռի բզեզներ, կանգնած ջրամբարներին բնորոշ են կուլիցիդե ընտանիքի մոծակները։ Արագահոս քաղցրահամ ջրերում հանդիպում է մեծ գետային խաչափառը։ Այղր լճում ապրում է խոշոր անատամի (Anodonta piscinalis) ռելիկտային տեսակը։ Փափկամարմիններից կարելի է նշել Լ. auricularia, Shadinia terpoghassiani, Sh. akramowskii, Gabbiella araxena, Planorbis planorbis, P. sieversi տեսակները։ Հանդիպում են նաև տզրուկներ։

Կայքում ջրային ֆաունան ավելի աղքատ է։ Բնորոշ տեսակներից են Sympetrum sanguineum, snychogomphus assimilis ճպուռները, Cnepha hajotsdzorensis, Eusimulium griletense alisadei, Eu. vitile երկթևները։